Հունաստանի վարչապետ (հուն․՝ Πρωθυπουργός της Ελλάδος), պաշտոնապես՝ Հունաստանի Հանրապետության վարչապետ (հուն․՝ Πρωθυπουργός της Ελληνικής Δημοκρατίας), Հունաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը և Հունաստանի կաբինետի առաջնորդը։

Հունաստանի վարչապետ
հուն․՝ Πρωθυπουργός της Ελλάδος
Հունաստանի վարչապետի խորհրդանիշ

Հունաստանի ներկայիս վարչապետ Ալեքսիս Ցիպրասը
Պաշտոնը զբաղեցնում է՝
Ալեքսիս Ցիպրաս
2015 թվականի սեպտեմբերի 21-ից
Պաշտոնական նստավայրԱթենք, Հունաստան
Պաշտոնը հայտ է եկել1822 թվականի հունվարի 13
Առաջինը պաշտոնումԱլեքսանդրոս Մավրոկորդատոս
ԿայքՊաշտոնական կայք Հղում

Վարչապետի պաշտոնական նստավայրը Աթենքի կենտրոնում գտնվող Մաքսիմու ապարանքն է։

2015 թվականի սեպտեմբերի 21-ից պաշտոնն զբաղեցնում է «Ձախերի արմատական կոալիցիա» («Սիրիզա») կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը։

Ընտրություն և նշանակում խմբագրել

Հունաստանի վարչապետը պաշտոնապես նշանակվում է Հունաստանի նախագահի կողմից։ Սահմանադրության համաձայն՝ Հունաստանի նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է Հունաստանի խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական կուսակցության առաջնորդին։ Այն դեպքում, երբ չկա խորհրդարանական մեծամասնություն, նախագահը ամենաշատ քվեներ ունեցող կուսակցության առաջնորդին խնդրում է կառավարություն կազմել։

Այսպիսով՝ խորհրդարանում այս կամ այն կուսակցության անդամների ընտրությունները նույնական են այն քվեարկության հետ, որ տվյալ կուսակցության առաջնորդը դառնա Հունաստանի կառավարության ղեկավար։

Պատմություն խմբագրել

Անկախության պատերազմի ժամանակ Հունաստանի տարբեր շրջաններ, ազատվելով օսմանյան տիրապետությունից, սկսեցին հիմնել ինքնավարության ժողովրդավարական համակարգեր, ինչպես օրինակ՝ Պելոպոնեսի Սենատը, մի շարք ազգային ժողովներ էլ ժամանակ առ ժամանակ հավաքվում էին ՝ ընդհանուր գործողությունները կոորդինացնելու նպատակով։ Առաջին ժողովն Էպիդավրում հավաքեց հինգ անդամից կազմված գործադիր խորհուրդը, որի ղեկավար դարձավ Ալեքսանդրոս Մավրոկորդատոսը։ Գործադիր խորհուրդը շարունակեց ղեկավարել Հունաստանը մինչև 1828 թվականը, երբ ձևավորվեց առաջին իրական կառավարությունը՝ Իոանիս Կապոդիստրիայի ղեկավարությամբ։ Վերջինս, որպես «Հունաստանի ղեկավար», պետության և կառավարության[1] գլուխն էր։ Կապոդիստրիան սպանվեց 1831 թվականին, իսկ նրա կառավարությունը, որը գտնվում էր եղբոր՝ Ավգուստինոս Կապոդիստրիայի ղեկավարության ներքո, փլուզվեց 1832 թվականին։

Հետո՝ մինչ 1832 թվականը, երբ Հունաստանը միապետություն դարձավ, իրար հաջորդեցին մի քանի կոլեգիալ կառավարություններ։

Բավարիացի արքայազն Օտտոն I-ի գահակալության օրոք՝ 1832 թվականին, գործադիր իշխանությունն անցավ ռեգենտական խորհրդին, որը ղեկավարում էր Յոզեֆ Արմանսպերգը։ Վերջինիս աշխատանքից ազատելուց հետո՝ 1837 թվականին, Օտտոն արքան ինքը դարձավ կառավարության ղեկավար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brewer, David. The Greek War of Independence. (Overlook Press, 2001).

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել