Բացել գլխավոր ցանկը

Ձախերի արմատական կոալիցիա (հուն․՝ Συνασπισμός Ριζοσπαστικής Αριστεράς, առավել հայտնի է վանկային հապավումով՝ Սիրիզա (հունարենից թարգմանաբար նշանակում է «արմատապես», որպես հապավում՝ ՍԻՐԻԶԱ (հուն․՝ ΣΥΡΙΖΑ), Հունաստանում գործող ձախակողմյան քաղաքական կուսակցություն:

Սիրիզա
Συνασπισμός Ριζοσπαστικής Αριστεράς
SYRIZA logo 2014.svg
Տեսակքաղաքական կուսակցություն
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԱռաջնորդԱլեքսիս Ցիպրաս
ԿարգախոսՄենք բացում ենք հույսի ճանապարհը
Ανοίγουμε δρόμο στην ελπίδα
Հիմնադրված2004 (քաղաքական հոսանք)
2012 (որպես կուսակցություն)[1][2]
ԳաղափարախոսությունԴեմոկրատիա
Սոցիալիզմ[3] Էկո-սոցիալիզմ[3][4]
Հակա-կապիտալիմ[5][6]
Ալտերգլոբալիզմ[7]
Քաղաքական հայացքՁախ թև[8][9][10][11]
Պաշտոնական գույն(եր)     կարմիր (պաշտոնական)
     սպիտակ (սովորական)
ՇտաբԱթենք, Հունաստան
39 Վալտեցիո, 106 81
Միջազգային պատկանելությունՁախակողմյան եվրոպական կուսակցություն[12]
Կայքsyriza.gr
Syriza Վիքիպահեստում

Կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին՝ որպես ձախերի կոալիցիա և արմատական միություն։ 2012 թվականից Հունաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործում է որպես քաղաքական կուսակցություն։

Սիրիզան համարվում է Հունաստանի խորհրդարանի գերակշռող կուսակցությունը, որի առաջնորդն է Հունաստանի ներկայիս վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: Վերջինս վարչապետի պաշտոնում է դեռևս 2015 թվականի սեպտեմբերի 21-ից:

Կուսակցության խորհրդանշական գույներն են կարմիրը (ձախակողմյան քաղաքականություն), կանաչը (կանաչ քաղաքականություն) և մանուշակագույնը (սոցիալական շարժում)[13]

ՊատմությունԽմբագրել

Սիրիզա ձախակողմյան կուսակցության նախատիպի ստեղծումը պայմանավորված էր նրանով, որ 2004 թվականին Հունաստանի Հանրապետությունում ձախակողմյան ծայրահեղականնրը կատարեցին հեղափոխություն։

 
Ալեքսիս Ցիպրաս՝ Հունաստանի վարչապետ

Հունաստանում գործող ստալինյան կոմունիստական կուսակցությունը գնալով թուլանում էր և այլևս չէր կարողանում ամրապնդել իր դիրքերը Հունաստանում։ 1991 թվականին Հունաստանի ձախերի կոալիցիան և բնապահպանական կանաչների շարժումը (Սինասպիսմոս կամ ԻՆՍ) միասին դաշինք են կնքում և սկսում են քաղաքական ասպարեզում հանդես գալ որպես մեկ կուսակցություն։ Այս կուսակցությունը դառնում է հիմք հետագայում Սիրիզա կուսակցության ստեղծման համար։

2000 թվականին երկու կուսակցությունների միավորման հետևանքով ստեղծվում է նաև Նորացված էկոլոգիական և կոմունիստական ձախերի կուսակցությունը, որը կոմկուսի իրավահաջորդն էր Հունաստանում։ Այս կուսակցությունը ուներ առավելապես ռուսամետ մտքեր և գաղափարներ[14]:

Մի շարք գաղափարներով տարբեր երկու կոալիցիաների հիմնական վեճի առիթն էր սոցիալական ծառայությունների սեփականաշնորհման մերժումը, ազգայնացրել ձեռնարկությունների ստեղծումը, սոցիալական ապահովվածությունը, Կոսովոյի պատերազմի դատապարտումը, կենսաթոշակային բարեփոխումները և ընդդիմությունը նոր «հակաահաբեկչական» օրենքների։

Կարևոր վեճի առիթ էր այն, թե կոալիցիաներից որի ներկայացուցիչը կմասնակցեր մեծ ութնյակի երկրների դեմ գագաթնաժողովին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «EUROPE ONLINE» 
  2. «Ενιαίο κόμμα ο ΣΥΡΙΖΑ»։ Ta Nea (հունարեն)։ 22 May 2012 
  3. 3,0 3,1 Nordsieck, Wolfram, «Greece», Parties and Elections in Europe, http://parties-and-elections.eu/greece.html, վերցված է 15 March 2012 
  4. Backes, Uwe; Moreau, Patrick (2008), Communist and Post-Communist Parties in Europe, Vandenhoeck & Ruprecht, pp. 571–575, https://books.google.am/books?id=H23Pv4Ik3vMC&pg=PA574 
  5. «Russell Brand calls for UK to join Greek revolution after anti-capitalist anti-austerity coalition SYRIZA wins in Athens»։ The Independent։ Վերցված է 20 February 2015 
  6. Greece: Phase One. Jacobin. 22 January 2015.
  7. Backes, Uwe; Moreau, Patrick (2008), Communist and Post-Communist Parties in Europe, Vandenhoeck & Ruprecht, p. 575, «The cooperation with the alter-globalization movement shapes the life of the party.» 
  8. Thompson Wayne C (2014)։ Western Europe (2014)։ Rowman and Littlefield։ էջ 2882։ ISBN 9781475812305 
  9. «Greece anti-bailout leader Tsipras made prime minister»։ BBC News։ Վերցված է 29 June 2015 
  10. Featherstone Kevin։ «, Greece implodes as protests drown out its European vocation»։ LSE Research Online։ Վերցված է 29 June 2015 
  11. «EU wakes up to euro uncertainty following SYRIZA's victory in Greece»։ Deutsche Welle։ 26 January 2015։ Վերցված է 29 June 2015 
  12. «EL-Parties | European Left»։ Party of the European Left։ Վերցված է 31 December 2014 
  13. «ΣΥΡΙΖΑ Συνασπισμός Ριζοσπαστικής Αριστεράς»։ www.syriza.gr։ Վերցված է 2015-12-25 
  14. «Greece, SYRIZA promises rights for migrants and gays» 

Արտաքին հղումներԽմբագրել