Հենրիետ Մայեր-վան դեն Բերգ

Հենրիետ Մայեր-վան դեն Բերգ (անգլ.՝ Henriëtte Mayer-van den Bergh, 1838, Անտվերպեն, Բելգիա - 1920, Անտվերպեն, Բելգիա), թանգարանի բելգիացի հիմնադիր, որը հայտնի է Մայեր վան դեն Բերգ թանգարանի շենքը շահագործման հանձնելով ու թանգարանը հիմնելով։ Նա մինչև իր կյանքի վերջ եղել է թանգարանի ֆոնդապահը։

Հենրիետ Մայեր-վան դեն Բերգ
Դիմանկար
Ծնվել է1838
ԾննդավայրԱնտվերպեն, Բելգիա
Մահացել է1920
Մահվան վայրԱնտվերպեն, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
ԵրկերMuseum Mayer van den Bergh?
Մասնագիտությունկազմակերպության հիմնադիր, բարեգործ և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինEmil Mayer?
Ծնողներհայր՝ Jean Félix Van den Bergh?
ԱնդամությունMayer van den Bergh Family?
ԵրեխաներFritz Mayer van den Bergh?
 Henriëtte Mayer van den Bergh Վիքիպահեստում

Անտվերպենի սենատոր Ժան Ֆելիքս Վան դեն Բերգի դուստրն էր։ Հայրն իր եղբոր՝ Մաքսիմիլիենի հետ ղեկավարում էր «La Cloche» գարեջրի գործարանը[1]։ 1857 թվականին Հենրիետն ամուսնացել է քյոլնցի գործարար Էմիլ Մայերի հետ, ով Անտվերպեն էր տեղափոխվել իր ընտանեկան դեղագործության և համեմունքների բիզնեսի համար արտոնագիր ստանալու[1]։ Ունեցել են երկու որդի՝ Ֆրիցն ու Օսկարը։ 1879 թվականին ամուսնու մահից հետո Հենրիետը դուրս է եկել հասարակությունից, բայց սկսել արվեստ ուսումնասիրել։ Նրա ավագ որդին՝ Ֆրիցը, դադարեցրել է ուսումը՝ մոր հետ տեղափոխվելու համար, իսկ Օսկարն ստանձնել է ընտանեկան բիզնեսի կառավարումը։ 1887 թվականին Ֆրիցն ընդունել է մոր ազգանունը և 1888 թվականին երկու որդիներն էլ ստացել են ազնվականի կոչումներ[2], որից հետո Ֆրիցն արվեստի աշխարհում հայտնի է դարձել որպես «Ասպետ Մայեր-վան դեն Բերգ»։

Թանգարանի հիմնադրում խմբագրել

Իր ամուսնու կենդանության օրոք Հենրիետը, հավանաբար, արդեն ակտիվ է եղել որպես հավաքորդ, քանի որ թանգարանի արխիվներում պահպանվում են նրա որդի Ֆրիցի «Մայրիկ» նշումներն այն աշխատանքների վրա, որոնք գնվել են Հենրիետի կողմից։ Մոր մոտ բնակության համար տեղափոխվելուց հետո որդին սկզբից զբաղվել է իր սեփական դրամագիտական հավաքածուով, որից հետո ուշադրությունը բևեռել է ընտանեկան արվեստը դասակարգելու և կատալոգների բաժանելու վրա։ 1892 թվականին մայր ու որդի վաճառել են իրենց հավաքածուի մի ստվար մասը, ենթադրաբար Ֆրիցին թանգարան հիմնելու համար լուրջ ձեռքբերումներ կատարելու հնարավորություն ապահովելու համար։ Հաջորդ ինը տարիների ընթացքում որդին արվեստի դիլեր է դարձել, վաճառքներ ու գնումներ կատարել՝ իր աճող հավաքածուն ավելացնելու համար։ Նրա անժամանակ մահվանից հետո մայրն իրականացրել է որդու երազանքը, վարձել է ճարտարապետ Ժոզեֆ Հերտոգսին գոթական ոճով հարակից շենք կառուցելու համար, իր որդու գույքը վերահսկելու նպատակով վարձել խորհրդականներ, միևնույն ժամանակ փաստաթղթեր ապահովել թանգարանի համար նախատեսված հիմնական հավաքածուի վերաբերյալ։ Նա ինքնուրույն համադրել է թանգարանը մինչ իր մահը՝ թողնելով ժառանգություն, որը պահպանվել է մինչ օրս։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետ Մայեր-վան դեն Բերգ» հոդվածին։