Հալդոր Ստեֆաունսոն (իսլ.՝ Halldór Stefánsson, դեկտեմբերի 1, 1892(1892-12-01)[1], Իսլանդիա - հունվարի 5, 1979(1979-01-05), Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի արձակագիր, դրամատուրգ։

Հալդոր Ստեֆաունսոն
Halldór Stefánsson
Ծնվել էդեկտեմբերի 1, 1892(1892-12-01)[1]
ԾննդավայրԻսլանդիա
Վախճանվել էհունվարի 5, 1979(1979-01-05) (86 տարեկան)
Վախճանի վայրՌեյկյավիկ, Իսլանդիա
Մասնագիտությունգրող և դրամատուրգ
Քաղաքացիություն Իսլանդիա

Կենսագրություն խմբագրել

Գրեթե ողջ կյանքն աշխատել է բանկում։ 1930-ական թվականներին գրողների «Կարմիր փետուրներ» խմբակի ակտիվ մասնակից է եղել։

Ստեղծագործությունը խմբագրել

Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ, շատ հաճախ կյանքը չդասավորված մարդիկ են։ Պատմվածքների ժողովածուներից են՝ «Մի քանի բնորոշ գծերով» (1930), «Մնացորդում՝ մեկ» (1942), «Սև վտառներ» (1962), գրել է նաև հոգեբանական վիպակներ՝ «Փակագծերում» (1945), «Չորս հոգով՝ պոկեր» (1959), «Պատմություն մի մարդու մասին, որը ինքն իր ձեռքը կոխ է տվել» (1960)։ Հ. Ստեֆաունսոնը բեղմնավոր աշխատանք է կատարել նաև որպես թարգմանիչ, մասնավորապես, իսլանդերեն հրատարակելով Կոստանտին Պաուստովսկու ինքնակենսագրական եռերգությունը և թատրոնի համար բեմականացնելով Մաքսիմ Գորկու «Մայրը»[2]։

Հալդոր Ստեֆաունսոնը հայերեն խմբագրել

  • Սև վտառներ։ Իսլանդական նովելներ, Ե., Սովետական գրող, էջ 206-264։ Ռուսերենից թարգմ.՝ Ռոզա Ջանոյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Իսլանդական նովելներ, Ե., Սովետական գրող, 269-270։