Հալդոր Լարսեն Բյորվե (նորվ.՝ Haldor Larsen Børve, օգոստոսի 19, 1857(1857-08-19)[1][2][3][…], Ուլլենսվանգ, Հորդալան, Նորվեգիա - օգոստոսի 11, 1933(1933-08-11)[1][2][3][…], Պորսգրուն, Տելեմարկ, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ և վերականգնիչ, գերադասել է աշխատել հյուսիսային մոդերն և դրագիստել ոճերում։ Աշխատանքները հիմնականում գտնվում են Տելեմարկի գավառում, առավել հայտնի են նրա Դալեն հյուրանոցի և Պրոսգրունի քաղաքապետարանի աշխատանքները։

Հալդոր Բյորվե
Haldor Larsen Børve
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1857(1857-08-19)[1][2][3][…]
ԾննդավայրՈւլլենսվանգ, Հորդալան, Նորվեգիա
Մահացել էօգոստոսի 11, 1933(1933-08-11)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՊորսգրուն, Տելեմարկ, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՀանովերի համալսարան
ԵրկերStrandlykkja Church?, Langangen Church?, Dalen Hotel?, Vår Frue Church?, Skotfoss Church?, Herre Church?, Kviteseid Public Library?, Kviteseid Church?, Fjågesund Church?, Saint John the Baptist's Church?, Raundalen Church? և Q12007959?
Մասնագիտությունճարտարապետ
 Haldor Larsen Børve Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Դալեն հյուրանոցի 1890-1900 թվականների տեսքը
 
Եկեղեցի Սքոթֆոսում, 2012 թվական
 
Պորսգրունի քաղաքապետարանը, 1905 թվական

Հալդոր Լարսեն Բյորվեն ծնվել է Լարս Յորգերսեն Բյորվ ագարակատիրոջ և նրա կնոջ` Աննայի հասարակ ընտանիքում։ 1977-1880 թվականներին Հալդոր Բյորվեն սովորել է Տրոնհեյմի Տեխնիկական ուսումնարանում։ Այն ավարտելուց հետո նա աշխատել է Քրիստիան Քրիստի հայտնի ճարտարապետի մոտ, որտեղ 1883-1886 թվականներին զբաղվել է Ուլենսվանգի քարե եկեղեցու վերականգման գործընթացին։ 1887-1889 թվականներին նա ընդունվել է Պոլիտեխնիկական ինստիտուտ։ Նա եղել է վեջին նորվեգական ճարտարապետներից, ովքեր սովորել են այդ հաստատությունում, որը ունեցել է մեծ նշանակություն նորվեգական XIX երկրորդ կեսի ճարտարապետության վրա։ 1889 թվականի վերադառնալով Գերմանիայից նա ստեղծել է իր սեփական արհեստանոցը` Պորսգրունում։

1894 թվականին Հալդոր Լարսեն Բյորվեի ծրագրով ավարտվել է Դալեն հյուրանոցի շինարարությունը։ Շինությունը համարվում է դրագեստիլի միակ օրինակներից մեկը։ Դա Նորվեգիայի ամենամեծ փայտե շինություններից մեկն է, նրա տարածքը կազմում է 4500մ2, նրանում հաշվվում են 38 բնակելի համարներ։ Միտքը ծագել է Տելեմարկ հեռուստաալիքի լայնացման հետ միասին, ինչպես նաև Հոլմենքոլնի լեռնադահուկային առողջարանի ծաղկման հետևանքով։ Դալեն հյուրանոցը կառուցվել է XIX վերջի և XX սկզբի եվրոպական ազնվականության ճաշակով։ Այնտեղ բնակվող մարկանցից են եղել Շվեյցարիայի և Նորվեգիայի թագավոր Օսկար II-ը, Պրուսիայի Վիլգելմ II կայսրը, Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը, Նորվեգիայի թագավոր և թագուհի Հոկոն VII-ը և Մոդ Մեծ Բրիտանականը։ ХХ հարյուրամյակի միջին տարիներին Դալեն հյուրանոցը ապրել է չքավորության տարիներ, բայց 1980-ական թվականներին նրա գործերը սկսեցին լավանալ։

Հենց այդ՝ 1894 թվականին, կառուցվել է «Վիլա Նովա»-ն՝ Սանեֆորդ քաղաքում։ «Վիլա Նովա»-ն նորվեգական նավատիրոջ՝ Յուհան Բրյուդեի նստավայրն է։ Բրյուդեն մահացել է 1925 թվականին, ժառանգները վաճառել են շքեղ ամառանոցը, հաջորդող մի քանի տասնյակ տարիներին այն եղել է սեփական ծննդատուն։ Շինությունը քանդվել է 1961 թվականին[4]։

Հալդոր Բյորվեն եղել է ոչ միայն միջնադարյան եկեղեցիների ռեստրավատոր, այլ նաև մի շարք նորերի հեղինակ, որոնք կառուցվել են այդ շրջանում։ Դրանցից մեկը՝ Աստվածածին եկեղեցին, գտնվում է Պորսգրունում։ Եկեղեցին կառուցվել է դրագեստիլ ոճում և ունի անմիջական նմանություն միջնադարյան կառույցների հետ, որոնց ճարտարապետությունը, իրենց հերթին, դարձել է XIX դարի «վիշապի ոճի» առաջացման կառույցներից մեկը։ Եկեղեցին անսովոր է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլ նաև իր պատմությամբ։ Շինությունը կառուցվել է 1899 թվականին, այն տարածքում, որը գնվել էր Նիդերլանդացիների կողմից նորվեգական կաթոլիկ եկեղեցու համար։ Այդ տարիներին երկրի տարածքում հաշվվում էին շատ քիչ թվով կաթոլիկ կրոնին հետևող մարդիկ։ Ճենապակյա գործարանը, որը գտնվում էր Պորսգունում, աշխատանքով ապահովեց Բոմեգիայից, Ավստրիայից և Գերմանիայից եկվորներին, ընդհանուր 70 վարպետ, ինչպես նաև նրանց ընտանիքները բնականաբար կաթոլիկ էին։ Դրա արդյունքում քաղաքում ձևավորվեց կաթոլիկ համայնք, որը տարբերվում էր ուրիշ շրջաններից։ Բյորվեին է դիմել առաքելական փոխանորդ Յոհաննես Օլավ Ֆալիզեն, հենց ինքը լինելով Լյուքսեմբուրգից եկվոր, պնդում էր, որ եկեղեցին լինի ավանդական ազգային Նորվեգիային բնորոշ գծերին համապատասխան[5][6]։

1899-1990 թվականներին Հալդոր Բյորվեին համապատասխան կառուցվել է եկեղեցի՝ Սկոտֆոսում, այն գտնվում է Նոշո լճի ափին և կառուցված է Մոդերն և նեոբարոկո ոճերին համապատասխան[7]։ Եկեղեցու շինարարությունը սկսվել է թղթե գործարանի քաղաքում գտնվող ընկերության ներկայացումից հետո։ Գործարանի սեփականատերերը շինարարության զոհաբերություն են արել, բայց միջոցների մեծ մասը բերել են գործարանի մեծավաճառ հաճախորդները։ Շինարարության և առանձին աշխատանքներում մեծ մասնակցություն են ունեցել նաև գործարանի աշխատողները։

Պորսգունի քաղաքապետարանը եղել է Հալդոր Բյորվեի ամենաճաաչված աշխատանքներից մեկը։ Այն կառուցվել է հենց այն տեղում, որտեղ գտնվել է հին քաղաքապետարանը։ Հին քաղաքապետարանը այրվել է 1901 թվականին։ Իսկ նորի աշխատանքները ընթացել են 1904-1905 թվականներին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1905 թվականի հունիսի 20-ին։ Քաղաքապետարանը կառուցված է նեորենեսանս ոճի մեջ, բայց մոդերնի նշանակալից տարրերով[8]։

Հալդոր Բյորվեն մեծ ներդրում է ունեցել Տելեմարկ գավառի ճարտարապետության մեջ, նրա ծրագրերով են կառուցվել մի շարք եկեղեցիներ, սեփական տներ, ինչպես նաև շատ մունիցիպալ կառույցներ, որոնց շարքերում են դպրեցները, բանկերը, հանրային գրադարանը՝ Քվիտեսեյդում, Պորսգրունի մաքսատան շենքը և այլն։ Բյորվեն 1920-ական թվականներին ակտիվ զբաղվել է ճարտարապետական-շինարարական գործունեությամբ։ Հետո նա սկսեց մասնագիտանալ դասավանդման գործերում՝ Պորսգունում։ 1933 թվականին՝ նրա մահից հետո իր ճարտարապետական գիտությունները ժառանգել է իր դուստր Ալֆիդ Բյորվեն, ով ստացել է ճարտարապետի դիպլոմավորում։ Մեկ տարի անց աղձկան է միացել ճարտարապետ Յոհաննես Բորքսենիուսը, ով դարձել է համասեփականատեր,և դրանից հետո արհեստանոցի անվանումը փոխվել է Børve & Borchsenius։ Բորքսենիուսը կառավարել է ձեռնարկությունը 70 տարի շարունակ՝ մինչև իր մահը՝ 2003 թվական։ Այդ ընթացքում ձեռնարկությունը իրականացրել է մի շարք ծրագրեր, բայց ավելի քիչ հայտնի քան Բյորվեինը։ Ձեռնարկությունը գոյություն ունի նաև մեր օրերում և համարվում է Նորվեգիայի ամենահին արհեստանոցներից մեկը[9]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

՛

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալդոր Բյորվե» հոդվածին։