Լյուդվիգ Դուրյան

հայ բանաստեղծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լյուդվիգ Ծերունի Դուրյան (Քրիստոստուրյան), հունիսի 21, 1933(1933-06-21)[1][2], Չալթր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հուլիսի 9, 2010(2010-07-09), Երևան, Հայաստան[3]), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։

Լյուդվիգ Դուրյան
Ծննդյան անունռուս.՝ Лукаш Церунович Кристостурян
Ծնվել էհունիսի 21, 1933(1933-06-21)[1][2]
ԾննդավայրՉալթր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էհուլիսի 9, 2010(2010-07-09) (77 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱ.Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի բարձրագույն գրական դասընթացներ (1971)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԵրեկոյան Երևան և «Հայաստան» հրատարակչություն
Լյուդվիգ Դուրյան Վիքիդարանում
 Lyudvig Duryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լյուդվիգ Դուրյանը ծնվել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում։ 1934 թվականին տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Շահաբ գյուղում։ Սովորել և 1954 թվականին ավարտել է Երևանի Միչուրինի անվան պտղաբանջարաբուծական տեխնիկումը, որի ընթացքում տպագրել է իր առաջին բանաստեղծությունները։ 1956-1957 թվականներին Կալինինոյի «Կոլտնտեսականի ձայն» շրջանային թերթի պատասխանատու քարտուղար էր, 1957-1969 թվականներին՝ գրական աշխատող «Երեկոյան Երևան» թերթում։ 1971 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտը։ Գրելուն զուգընթաց աշխատել է նախ որպես ագրոտեխնիկ, հետո շրջանային թերթի պատասխանատու քարտուղար, տասնչորս տարի անընդմեջ «Երեկոյան Երևան» օրաթերթի և այնուհետև «Հայաստան» հրատարակչությունում՝ որպես բաժնի վարիչ։ ԽՄԿԿ անդամ 1969 թվականից։

Ստեղծագործություններ և ճանաչում խմբագրել

Բանաստեղծությունների անդրանիկ գիրքը՝ «Արշալույսի երգեր», լույս է տեսել 1957 թվականին։ Հեղինակել է շուրջ երեք տասնյակի հասնող բանաստեղծական ժողովածուներ՝

  • «Մաշտոց»
  • «Ասք հողի» պոեմները
  • «Լեռները չեն խոնարհվում»
  • «Եռագույն առագաստ»
  • «Արև խաչքար»
  • «Եվ մանանա, և նշխարք»
  • «Քարե արցունք» գրքերը
  • «Կյանք իմացյալ»
  • «Երբ ծառերը ծաղկում են» (1959)
  • «Արևը բոլորինն է» (1963)
  • «Կապույտ ծաղիկ» (1965)
  • «Ճամփորդ չեմ միայն», (1967)
  • «Դառնամ Փառաբանեմ» (1970)
  • «Եղեգան Փող» (1973)
  • «Արեգակն արդար» (1976)
  • «Մաշտոց» (1976)

Բանաստեղծի տեքստերով գրվել են բազմաթիվ սիրված երգեր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդների լեզուներով, բանաստեղծությունների շարք ունի «Համաշխարհային գրականություն» մատենաշարի «Սովետական պոզիա» հատորում։ Ռուսերեն լույս են տեսել բանաստեղծի չորս ժողովածուներ՝ «Եղեգան ստվեր», «Արևագիրք», «Նա իջնում է արևից», «Թալիսման»[4]։ Ուկրաիներենից թարգմանել է Սվետլանա Յովենկոյի «Կապույտ հուզմունք» ստեղծագործությունը։

Մրցանակներ խմբագրել

  • Հովհաննես Թումանյանի անվան գրական մրցանակ
  • Ավետիք Իսահակյանի անվան գրական մրցանակ
  • Վահան Թեքեյանի անվան գրական մրցանակ
  • Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակ

Երկեր խմբագրել

  • Դառնամ փառաբանեմ, Երևան, 1970, 180 էջ։
  • Եղեգան փող, Երևան, 1973, 156 էջ։
  • Մաշտոց (պոեմ), Երևան, 1976, 144 էջ։
  • Արեգակն արդար, Երևան, 1976, 264 էջ։
  • Լեռները չեն խոնարհվում, Երևան, 1979, 244 էջ։
  • Բերդ, Երևան, 1983, 352 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1987, 400 էջ։
  • Ասք հողի (պոեմ), Երևան, 1988, 112 էջ։
  • Եռագույն առագաստ (բանաստեղծություններ և պոեմ), Երևան, 1990, 342 էջ։
  • Սիրտն արցունքի մեջ, Երևան, 1994, 191 էջ։
  • Եվ մանանա, և նշխարք, Երևան, 1999, 156 էջ։
  • Արև խաչքար, Երևան, 2000, 174 էջ։
  • Քարե արցունք, Երևան, 2003, 223 էջ։
  • Մեր տարիքն Արարատն է, Երևան, 2006, 295 էջ։
  • Աստղաշար, Երևան, 2007, 127 էջ։
  • Կյանք իմացյալ (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, 2008, 382 էջ։
  • Այսքանը իմ կյանքից (հուշապատում), Երևան, 2012, 136 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Գիտե՞ս երկիրն այս։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1970.- 150 էջ.- Բովանդ.-ից՝ Վեգին Պ. Հայոց տառերը։
  • Ծաղկած կեռասենի։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1969.- 105 էջ.- Բովանդ-ից՝ Կաբակ Նիստոր. Ճերմակ գիշեր; Գուժել Անատոլի. Երկու քնար։
  • Կոչևսկի Վիկտոր։ Ցոլքեր.- Երևան։ Հայաստան, 1973.- 212 էջ.- Բովանդ-ից՝ Խաղողի հյութ։
  • Ղազախ բանաստեղծներ.- Երևան։ Հայաստան, 1968.- 255 էջ.- Բովանդ-ից՝ Շամքենով Ամանժոլ; Մամբեթով Իզտայ; Թոկմագամբեթով Ասկար. Ռուսական ձմեռ; Մուլդագալիև Ջուբան. Խոսակցություն սիրո մասին; Քամին; Աուլի ծուխը։
  • Յովենկո Սվետլանա։ Կապույտ հուզմունք.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 51 էջ։
  • Ոսկե դարպասներ։ Ուկրաինական քնարերգություն.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 416 էջ.- Բովանդ-ից՝ Գերասիմենկո Յուրի; Լիտվին Ստեպան; Միսիկ Վասիլի; Պերեբեյնոս Պետրո։
  • Սովետական Ուզբեկստանի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 175 էջ.- Բովանդ-ից՝ Շեյխզադե։
  • Վրաց գրականության ընտիր էջեր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 648 էջ.- Բովանդ-ից՝ Դավիթաշվիլի Իոսեբ. Հացահատիկի ծիլեր; Բանվորին արհամարհողին; Այգի; Երջանկության աղբյուր։
  • Տաջիկական քնար.- Երևան։ Հայաստան, 1973.- 379 էջ.- Բովանդ-ից՝ Աբուլղասիմ Լահութի; Պայրավ Սուլեյմոնի; Ուբայդ Ռաջոբ։
  • Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 163 էջ.- (Գրքասերի գրադարան).- Բովանդ-ից՝ Յովենկո Սվետլանա. Արարատի հայտնությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Մահացել է Լյուդվիգ Դուրյանը
  4. «Լյուդվիգ Դուրյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Դուրյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Դուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 462