Լատվիայի բանկ

կենտրոնական բանկ

Լատվիայի բանկ, Լատվիայի կենտրոնական բանկ։ Բանկի գլխամասը գտնվում է Ռիգայում՝ Քրիշյանա Բալդեմարա փողոցի ա հասցեյում։

Լատվիայի բանկ
Изображение логотипа
Տեսակկենտրոնական բանկ, բանկ և բիզնես ձեռնարկություն
Երկիր Լատվիա[1]
Հիմնադրվածսեպտեմբերի 7, 1922
Գլխադասային գրասենյակՌիգա, Լատվիա
Գլխավոր քարտուղարMārtiņš Kazāks?
ՀիմնադիրKorff?
Կայքbank.lv

Բանկը, ազգային օրենսդրության համաձայն, իրականացնում է ֆինանսական կարգավորիչի հիմնական գործառույթները։ Բանկը պատասխանատու է ազգային արժույթի կայունության պահպանման համար, իրականացրել է լատվիական դրամական միավորի հարցը։ Բանկի գործունեության վերահսկումը իրականացնում Լատվիայի խորհրդարանը[2]։

Պատմություն խմբագրել

Լատվիայի բանկը հիմնադրվել է 1922 թվականի սեպտեմբերի 7֊ին որպես երկրի կենտրոնական բանկ։ Լատվիայի ԽՍՀՄ֊ին միանալուց հետո, 1940 թվականաի հոկտեմբերի10֊ին բանկը լուծարվեց, նրա գործառույթները կատարում էր ԽՍՀՄ պետական բանկի Լատվիայի հանրապետական գրասենյակը։ Ֆաշիստական օկուպացիայի տարիներին Լատվիայի բանկը վերսկսել է իր աշխատանքը, սակայն չի զբաղվել ազգային արժույթի հարցով[3]։

1990 թվականի մարտի 2֊ին Լատվիայի ՍՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց բանկերի մասին օրենք, որի համաձայն ստեղծվել է հանրապետական կենտրոնակն բանկը։ Այնուամենայնիվ, ազգային բանկի գործառույթները ամբողջությամբ սկսվեց կիրառվել 1991 թվականի աշնանը Լատվիայի անկախության հռչակումից հետո։ Լատվիայի բանկը ընդգրկել է ԽՍՀՄ պետական բանկի հանրապետական բանկը (ստեղծվել է 1987 թվականին՝ Պետական բանկի ազգային մասնաճյուղի հիման վրա)[3]։

2004 թվականի մայիսի 1֊ին Լատվիայի Եվրամիությանը անդամակցելու կապակցությումբ Լատվիայի բանկը մտել է կենտրոնական բանկերի եվրոպական համակարգ։

Սեփականատերեր և կառավարում խմբագրել

Բնակի սեփականատերը լատվիական պետությունն է։

Նախագահը Իլմար Ռիմշևիչն է։ Ընտրվել է 2001 թվականի դեկտեմբերի 20֊ին, նախկինում եղել է պատգամավոր։

Գործունեություն խմբագրել

Բացի Ռիգայոմ գտնվող կենտրոնական բանկից Լատվիան ունի նաև 3 մասնաճյուղ՝ Դաուգավպիլսում, Ռեզեկնեյում, Լիեպայայում։

Կարողության ցուցանիշներ խմբագրել

Բանկի ակտիվները 2008 թվականի դեկտեմբերի 31֊ի դրությամբ կազմել են 3,41 միլիարդ լատվիական դրամ (2007 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 2.85 միլիարդ լատվիական դրամ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Latvijas BankaGLEIF.
  2. «Objectives of the Bank of Latvia». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  3. 3,0 3,1 History of the Bank of Latvia Արխիվացված 2011-08-18 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի բանկ» հոդվածին։