Իրավահավասարության օր (ֆիններեն՝ Tasa-arvon päivä, շվեդ.՝ Jämställdhetsdagen), կամ Միննա Կանտի օր (ֆիններեն՝ Minna Canthin päivä, շվեդ.՝ Minna Canth-dagen), Ֆինլանդիայի համապետական տոն։ Այն նշում են մարտի 19-ին, ֆին բանաստեղծուհի, դրամատուրգ, լրագրող, հասարակական գործիչ, կանանց իրավահավասարության համար պայքարող Միննա Կանտի ծննդյան օրը։

Միննա Կանտի դիմանկարը, ֆին նկարիչ Կաարլո Վուորի

Միննա Կանտը ֆինլանդիայի առաջին հայտնի կին բանաստեղծուհին է։ Նա հայտնի է որպես պատմվածքների, վեպերի և պիեսների հեղինակ, ինչպես նաև որպես լրագրողուհի։ Նա իր ստեղծագործությունները ստեղծել է ինչպես ֆիններեն, այնպես էլ շվեդերեն։ Նա գրել է կանանց դիրքի մասի, նրանց բաժին հասած ծանրության, հասարակության մեջ նրանց նկատմամբ անարդար վերաբերմունքի մասին։ Նրա հոդվածները և գեղարվեստական ստեղծագործությունները մեծ դեր են խաղացել այն բանում, որ 1906 թվականին Ֆինլանդիայի մեծ իշխանության նոր օրենքում կանայք, առաջիններից մեկը Եվրոպայում, ստացան այնպիսի ընտրական իրավունքներ, ինչպիսին ունեին տղամարդիկ[1]։

Իրավահավասրաության օրը նշելու առաջարկն արել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը (ֆիններեն՝ Sisäasiainministeri) 2003 թվականին[2]։ Այն ստացել է դրական արձագանքներ, այդ թվում նաև Ֆիննական մշակութային ասոցիացիայի կողմից (ֆիններեն՝ Suomalaisuuden liitto) և 2007 թվականից այս տոնն սկսեց նշվել պաշտոնապես։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кучер К. За что финны помнят Минну Кант и почитают её имя? // «ШколаЖизни.ру», рубрика «Мир вокруг нас» : электронный журнал. — 19 марта 2009. (Ստուգված է 2 Սեպտեմբերի 2011)
  2. http://yle.fi/uutiset/osasto/novosti/novosti/article3343178.html

Արտաքին հղումներ խմբագրել