Ինտեգրալ (լատին․՝ integer - ամբողջական, վերականգնված), մաթեմատիկայի կարևորագույն հասկացություններից։ Ծագել է մի կողմից՝ ֆունկցիան իր ածանցյալից վերականգնելու, մյուս կողմից՝ մակերես, ծավալ, աղեղի երկարություն, որոշակի ժամանակամիջոցում ուժի կատարած աշխատանք և նման այլ մեծություններ չափելու անհրաժեշտությունից։ Ըստ այդմ զանազանում են անորոշ և որոշյալ ինտեգրալներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 351