Մարտին Թրյուգվե Բրատելի (հունվարի 11, 1910(1910-01-11)[1][2][3], Nøtterøy Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա[4] - նոյեմբերի 20, 1984(1984-11-20)[1][2][3], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի աշխատավորական կուսակցության անդամ, 1971-1972 և 1973-1976 թվականներին Նորվեգիայի վարչապետ։

Թրյուգվե Բրատելի
նորվ.՝ Trygve Bratteli
Նորվեգիայի վարչապետ
1971 - 1972
Նորվեգիայի վարչապետ
1973 - 1976
 
Կուսակցություն՝ Նորվեգական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Օսլոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ինքնակենսագիր և նախարար
Ծննդյան օր հունվարի 11, 1910(1910-01-11)[1][2][3]
Ծննդավայր Nøtterøy Municipality, Վեստֆոլ, Նորվեգիա[4]
Վախճանի օր նոյեմբերի 20, 1984(1984-11-20)[1][2][3] (74 տարեկան)
Վախճանի վայր Օսլո, Նորվեգիա
Թաղված Վեստրե գրավլունդ
Քաղաքացիություն  Նորվեգիա
Ամուսին Randi Bratteli?[5]
Զավակներ Ola Bratteli? և Marianne Bratteli?[6]
 
Ինքնագիր Изображение автографа

Պատանեկություն խմբագրել

Բրատելին ծնվել է Նորվեգիայի Վեստֆոլդ ֆյուլքեի Նյոտերյոյում, որտեղ էլ հաճախել է դպրոց։ Այն ավարտելուց հետո որոշ ժամանակ գործազուրկի կարգավիճակում է եղել։ Այնուհետև աշխատել է որպես սուրհանդակ, կետորսական նավի նավաստի, շինարար։ 1928 թվականին անդամագրվել է նորաստեղծ աշխատավորական կուսակցությանը և արդեն 1930 թվականին ընտրվել է որպես կուսակցության խորհրդի քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ֆաշիստա-գերմանական ուժերը գրավեցին Նորվեգիան, Բրատելին դարձավ կուսակցության հակաճգնաժամային խորհրդի նախագահ։ 1942 թվականին գերմանացիների կողմից ձերբակալվում է՝ համաձայն Ադոլֆ Հիտլերի ներկայացրած օրենքի, ըստ որի յուրաքանչյուր անձ, ով դեմ է ֆաշիստական գաղափարախոսությանը, պետք է ձերբակալվի։ 1943-1945 թվականներին եղել է նացիստական տարբեր ճամբարներում[7]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Գերությունից ազատվելուց և Նորվեգիա վերադառնալուց հետո՝ 1945 թվականին Աշխատավորական միությունում դառնում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ։ 1950 թվականին Օսլոյի տեղամասից ընտրվել է Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր՝ աշխատելով այնտեղ մինչև 1980 թվականը։ 1960—1963, 1963-1964 թթ. եղել է Նորվեգիայի տրանսպորտի նախարար, 1962 թվականին որոշ ժամանակով իրականացրել է Նորվեգիայի ֆինանսների նախարարի պարտականությունները։ 1971-1972 և 1973-1976 թթ. եղել է Նորվեգիայի վարչապետ։ 1970 թվականի հունիսին Նորվեգիան ցանկություն հայտնեց անդամագրվել Եվրոպական Միությանը, և Բրատելին նշանակվեց Նորվեգիայի կողմից բանակցությններ վարող։

Թրյուգվե Բրատելին համարվում էր հմուտ քաղաքական գործիչ։ Գրել է մի շարք ինքնակենսագրական և քաղաքական գրքեր։ Ֆաշիստական ճամբարի մասին նրա հեղինակած գիրքը Նորվեգիայում համարվում է բավականին հեղինակավոր գիրք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Anderson G. Trygve Bratteli
  5. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. https://www.aftenposten.no/kultur/i/nQ36x/Lager-kunst-av-familiealbumet
  7. «Kristian Ottosen, Gjensyn med Vaihingen». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  • Growth to limits: the Western European welfare states since World War 2: Volume 4 by Peter Flora.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրյուգվե Բրատելի» հոդվածին։