Թոքաթլյան հյուրանոցներ

հյուրանոցներ Ստամբուլում, Թուրքիա

Թոքաթլյան հյուրանոցները Ստամբուլում գտնվող երկու հանրաճանաչ հյուրանոցներ էիր։ Հիմնադիրն է եղել հայազգի Մկրտիչ Թոքաթլյանը[1]։ Հյուրանոցները շքեղ էին և հյուրընկալել են այնպիսի հայտնի անձանց, ինչպիսիք են Լև Տրոցկին ու Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը[2][3][4]։ Բերա Պալատ հյուրանոցի (Pera Palace Hotel) հետ մեկտեղ, Թոքաթլյան հյուրանոցները դասվում են Թուրքիայում եվրոպական ոճով կառուցված ամենաառաջին հյուրանոցների շարքում[5]։

Թոքաթլյան հյուրանոցներ
Tokatlıyan Oteli
Թոքաթլյան հյուրանոցը Բեյօղլուի Բերա փողոցում
Տեսակշենք
ԵրկիրԹուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
Հիմնադրված է1897
Բացված1897
ՀիմնադիրՄկրտիչ Թոքաթլյան

Պատմություն խմբագրել

Թոքաթլյան հյուրանոցները հիմնադրվել են Օսմանյան կայսրության քաղաքացի՝ հայազգի Մկրտիչ Թոքաթլյանի կողմից, ով 1883 թվականին Թոքաթ քաղաքից տեղափոխվել է Ստամբուլ և որպես ազգանուն ընտրել է Թոքաթլյանը՝ արտացոլելով իր հայրենի քաղաքը[2][6]։

Հետագա տարիներում Թոքաթլյանը բնակություն է հաստատել Ֆրանսիայի Նիս քաղաքում, որտեղ էլ ապրել է մինչև մահ[7]։

Բեյօղլուի մասնաճյուղը խմբագրել

Հյուրանոցներից առաջինը Թոքաթլյանը հիմնադրել է 1897 թվականին՝ Բեյօղլու շրջանի Բերա փողոցում (Rue de Pera, այժմյան Իսթիքլյալ պողոտա)։ Սկզբում հյուրանոցը կոչվել էր Hotel Splendide, բայց շուտով վերափոխվեց Hotel Tokatlıyan[5]։ Ունեցել է 160 սենյակ և կահավորված է եղել Եվրոպայից բերված թանկարժեք ապրանքներով[8]։ Հյուրանոցի սրահներն ու սենյակներն ունեին բարձր առաստաղներ, իսկ պաշտոնական զինանշանը՝ տեղադրված հյուրանոցի շուրջբոլորը՝ պատրաստված էր արծաթից։

Հյուրանոցը երկար ժամանակ եղել է Ստամբուլի բարձր խավի և արտասահմանյան հայտնիների նախընտրած կառույցներից մեկը։ Բազմաթիվ հայտնի մարդիկ հանդիսանում են հյուրանոցի պատվավոր հյուրեր, օրինակ՝ Լև Տրոցկի, Ժոզեֆին Բեյքեր և Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք[4]։ Աթաթուրքն անգամ այն համարել է իր ամենասիրած հյուրանոցը[2]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և Հայոց ցեղասպանության ժամանակ հյուրանոցը ենթարկվել է վանդալիզմի՝ ջարդել են պատուհանները։ Ի վերջո հյուրանոցը գնել է սերբ բիզնեսմեն Նիկոլա Մեդովիչը 1919 թվականին։ Մի քանի տարի հետո՝ 1922 թվականի նոյեմբերի 4-ին, Ալի Քեմալը՝ լիբերալ թերթի խմբագիր և նախկին ներքին գործերի նախարար, առևանգվում է Թոքաթլյան հյուրանոցի մեջ գնվող վարսավիրանոցից և քաղաքի ասիական կողմում ենթարկվում լինչի Հանրապետական ուժերի կողմից։

 
Թոքաթլյան հյուրանոցի Բելօղլու մասնաճյուղը 2013 թվականին

Այնուհետև հյուրանոցը դարձավ թուրք գործարար Իբրահիմ Գյուլթանի սեփականությունը, ով հյուրանոցի անունը փոխեց Konak[4]։ 1950-ական թվականներին, տեխնիկական ուշադրության բացակայության պատճառով հյուրանոցը արդեն գտնվում էր քայքայված վիճակում։ Այդ իսկ պատճառով Ստամբուլի Սուրբ Երրորդութիւն հայկական եկեղեցին գնեց հյուրանոցը և դարձավ նրա սեփականատերը[9]։

Այսօր շենքը դեռևս գոյություն ունի՝ այժմյան Ծաղկյա պասաժի կողքին, սակայն կորցրել է իր նախկին շուքն ու համբավը։ Ստորին հարկերը օգտագործվում են որպես հյուրանոցային սենյակներ, իսկ մյուս սենյակները դարձել են խանութներ ու բանկեր։ Վերին հարկերի որոշ սենյակներ, որոնք ժամանակին հյուրանոցի փառահեղ գմբեթի մասն էին կազմում, այժմ գործածությունից դուրս են, քանի որ անտեղ քայլելն անգամ վտանգավոր է դարձել[2]։

Թարաբյայի մասնաճյուղը խմբագրել

 
Պատմական Թարաբյայի հյուրանոցը Բոսֆորի ափին

Թոքաթլյան հյուրանոցի առաջին մասնաճյուղի հաջողությունից հետո 1909 թվականին Մկրտիչ Թոքաթլյանը որոշեց հիմնադրել ևս մեկ մասնաճյուղ՝ Ստամբուլի Սարըյեր շրջանի Թարաբյա թաղամասում[5][10]։ Այս հյուրանոցը բաղկացած էր 120 սենյակից և գտնվում էր հենց Բոսֆոր նեղուցի ափերին։ Այն միանգամից դարձավ հայտնի[7]։

1954 թվականի ապրիլի 19-ին հյուրանոցը հրդեհի պատճառով կրեց մեծ վնասներ[11][12]։ Իսկ 1964 թվականին այն վերակառուցվեց և անվանափոխվեց՝ դառնալով Büyük Tarabya (Grand Tarabya) Hotel[7]։

 
Թարաբյայի մասնաճյուղի այսօրվա տեսքը

Թարաբյայի հյուրանոցը գործում է մինչև օրս, և այն ամբողջովին վերակառուցվել է՝ պատմական հյուրանոցի տեսքից քիչ հետք թողնելով։ Սակայն Բեյօղլուի մասնաճյուղի սեփականատերը՝ Սուրբ Երրորդութիւն եկեղեցին, ինչպես նաև Ստամբուլի հայկական համայնքը, հրաժարվում են թույլ տալ Բեյօղլուի հյուրանոցի պատմական տեսքը աղավաղել[8]։

Այսօր հյուրանոցը վայելում է հինգ աստղ գնահատական։ Այժմյան անվանումն է Grand Tarabya Hotel, ունի 177 ննջասենյակ և բազմաթիվ այլ լյուքս սենյակներ[13]։

Աղդեցություն խմբագրել

Թոքաթլյան հյուրանոցների ազդեցությունն անգամ զգացվում է համաշխարհային գրականության գործերում։ Բեյօղլուի հյուրանոցի մասին խոսվում է, օրինակ, Օրհան Փամուքի «Սև գիրքը» վեպում, ինչպես նաև Ագաթա Քրիստիի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»»[14] և «Փարքեր Փայնը հետաքննում է»[15] քրեավեպերում։ Հյուրանոցին է անդրադարձել նաև Իվլին Վոն իր «Վերայցելելով Բրայդշեդը» վեպում[16]։

Իսկ Թարաբյայի հյուրանոցում նկարահանվել են բազմաթիվ թուրքական ֆիլմեր ու հեռուստասերիալներ, ինչպիսիք են Cici Gelin, Acele Koca Aranıyor, Arım Balım Peteğim և այլն[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Enstitüsü, Istanbul Araştırmaları (2015 թ․ օգոստոսի 14). «Western Decorum and Istanbul Hotels». IAE Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Atatürk's favorite hotel still doomed - Türkiye News». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
  3. Van Heijenoort, Jean (1978). With Trotsky in exile : from Prinkipo to Coyoacán. Cambridge: Harvard University Press. ISBN 0-674-80255-1. OCLC 3627271.
  4. 4,0 4,1 4,2 Adamson, Judith (2009). Max Reinhardt : a life in publishing. Basingstoke. ISBN 978-0-230-54542-7. OCLC 236333063.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 5,2 «TOKATLIYAN OTELİ ŞİMDİ OTELCİLİK MÜZESİ». Turizmin Sesi (թուրքերեն). 2010 թ․ մարտի 20. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին.
  6. Levi, Mario (2007). Istanbul era una favola. Milano: Baldini Castoldi Dalai. ISBN 9788884909527. OCLC 799570912.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Yeşilçam'ın kapısını herkese açtığı otel». Posta (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  8. 8,0 8,1 TOA, Admin. «Landmark Istanbul Hotel Threatened by Stall on Restoration». turkofamerica.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  9. Kaylan, Muammer (2005). The Kemalists : Islamic revival and the fate of secular Turkey. Amherst, NY: Prometheus Books. ISBN 1-59102-282-7. OCLC 57283996.
  10. Çıkla, Selçuk (2004). Roman ve gerçeklik bağlamında : kültür değişmeleri ve Servet-i fünûn romanı (1. baskı ed.). Ankara: Akçağ. ISBN 975-338-514-5. OCLC 56933681.
  11. «Eski Tarabya Tokatlıyan Oteli (Tokatlian THERAPIA)-Konak Otel-Büyük Tarabya Oteli (Grand Tarabya Hotel)» (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  12. Sasanlar, Binnaz Tuğba (2006). «A HISTORICAL PANORAMA OF AN ISTANBUL NEIGHBORHOOD: CIHANGIR FROM THE LATE NINETEENTH CENTURY TO THE 2000s» (PDF) (անգլերեն).
  13. «About Us». The Grand Tarabya EN (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.(չաշխատող հղում)
  14. Christie, Agatha (2003). Murder on the Orient Express. HarperCollins. New York: HarperCollins. ISBN 978-0-06-175382-4. OCLC 664094536. «At the Tokatlian, Hercule Poirot asked for a room with bath.»
  15. Christie, Agatha (1984). Parker Pyne investigates. Inc OverDrive. New York: Berkley. ISBN 978-0-06-200671-4. OCLC 830335915. «'Mrs Jeffries,' he said, 'will you come to see me at the Hotel Tokatlian in half an hour?»
  16. Pamuk, Orhan (2006). The black book. Maureen Freely. New York: Vintage International/Vintage Books. էջ 161. ISBN 1-4000-7865-2. OCLC 62741555. «He was just passing the building that had once housed the Tokatliyan Hotel when he bumped into Iskender.»