«Սև գիրքը» (թուրքերեն՝ Kara Kitap), թուրք արձակագիր Օրհան Փամուքի վեպը, որը հրատարակվել է 1990 թվականին։ Վեպը գրվել է 1985-1989 թվականներին։ Գիրքը բաղկացած է երկու մասից (առաջին մաս՝ 19 գլուխ, երկրորդ մաս՝ տասնյոթ գլուխ) և Օրհան Փամուկի վերջաբանից, որտեղ ներկայացնում է վեպի ստեղծման պատմությունը։ Վեպն ընծայված է Այլընին։ Վեպի բնաբանն է. «Իբնի Արաբին ասում է՝ իր դերվիշ հոգին երկինք համբարձվում, հասնում է աշխարհը շրջապատած Քաֆ լեռանը, տեսնում է, որ սարի շուրջ օձ է փաթաթվել։ Ակնհայտ է, որ այսօր աշխարհի շուրջ նման սար և սարի շուրջ նման օձ չկա։ Իսլամի հանարագիտարան»։

Սև գիրքը
թուրքերեն՝ Kara Kitap
Սև գիրքը.jpg
Հայերեն հրատարակության շապիկը (2017)
ՀեղինակՕրհան Փամուք
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզութուրքերեն
Կերպար(ներ)Մելիհ, Գալիփ
Ստեղծման տարեթիվ1985-1989
Նկարագրում էՍտամբուլի մարզ
Էջեր496
ԽմբագիրԱրքմենիկ Նիկողոսյան
Կազմի հեղինակՍոֆի Հարությունյան, Վիկտորիա Հարությունյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2017
ԹարգմանիչԱրփի Աթաբեկյան
ԳՄՍՀ978-9939-76-008-7
ՀՏԴ821.112.2-31
ԳՄԴ84(5Թու)-44
OCLC1078334134

«Սև գիրքը» ներկայացնում է Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում, Շեհրիքալփ կոչվող տանը ապրող ավանդապահ մի ընտանիքի զավակների` երկու եղբայրների (Մելիհի և եղբոր) ժառանգների պատմությունը[1]։

Հայերեն հրատարակությունԽմբագրել

Վեպը հայերեն լույս է տեսել 2017 թվականին «Անտարես» հրատարակչության «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով։ Թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Շապիկը՝ Սոֆի Հարությունյանի, կազմի ձևավորումը՝ Վիկտորիա Հարությունյանի։ 496 էջ։

Հայերեն հրատարակության հանձնարարականըԽմբագրել

«Սև գիրքը» (1990 թ.) Օրհան Փամուքի լավագույն վեպերից մեկն է։ Վեպի գլխավոր հերոս Գալիփը, որոնելով կորած կնոջը, ոտնատակ է տալիս ամբողջ Ստամբուլը, և նրա որոնման յուրաքանչյուր կանգառ դառնում է նրբագեղ գործվածքի նմանվող այդ պատմության հերթական գույնը...

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Օրհան Փամուքը և իր «Սև գիրք»-ը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-18-ին։ Վերցված է 2021-04-02