«Թաղվածը» (անգլ.՝ Buried), ռեժիսոր Ռոդրիգո Քորտեսի նկարահանած 2010 թվականի թրիլլեր, որի գլխավոր դերակատարն է Ռայան Ռեյնոլդսը։ Ֆիլմն ամբողջությամբ ընթանում է փակ տարածությունում՝ հողի տակ, փայտե արկղի մեջ, որտեղ գտնվում է գլխավոր հերոսը։ Մնացած այլ սակավաթիվ դերակատարների հետ նա կապվում է միայն բջջային հեռախոսի օգնությամբ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ 2010 թվականի հունվարի 23-ին։

Թաղվածը
անգլ.՝ Buried
Երկիր Իսպանիա
 Ֆրանսիա
 ԱՄՆ
Ժանրհոգեբանական թրիլեր, suspense film?, դրամա, սարսափ ֆիլմ և ֆիլմ փակ տարածության մեջ
Թեմաահաբեկչություն
Թվական2010 և նոյեմբերի 4, 2010[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոդրիգո Կորտես
ՊրոդյուսերՓիթեր Սաֆրան
Սցենարի հեղինակՔրիս Սփարլինգ
ԴերակատարներՌայան Ռեյնոլդս[2], Խոսե Լուիս Գարսիա Պերես[2], Ռոբերտ Փաթերսոն[2], Սթիվեն Տոբոլովսկի[2], Սամանթա Մաթիս[2], Իվանա Մինյո[2], Էրիկ Պալլադինո[2], Քելի Ռոշա[2], Քրիս Ուիլյամ Մարտին[2], Մերի Բրդսոնգ[2], Քիրք Ուիլյամս[2], Էնն Լոքհարթ[2], Ռոբերտ Քլոթուորթի[2] և Թես Հարփեր[3]
ՕպերատորԷդուարդ Գրո
ՄոնտաժՌոդրիգո Կորտես
Պատմվածքի վայրԻրաք
Նկարահանման վայրԲարսելոնա և Իսպանիա
ԿինոընկերությունThe Safran Company, Lions Gate Entertainment և Warner Bros.
Տևողություն91 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Փոլ Քոնրոյը, ուշքի է գալիս և հայտնաբերում, որ նրան թաղել են դագաղում, որում աստիճանաբար վերջանում է թթվածնի պաշարը։ Իր մոտ նա ունի միայն կրակայրիչ և բջջային հեռախոս։ Նա զանգում է բազմաթիվ ամերիկյան ֆեդերալ ծառայություններ՝ փորձելով ելք գտնել ստեղծված իրավիճակից։

Հեռախոսազրույցներից պարզ է դառնում, որ Փոլը «CRT» ընկերության հետ պայմանագրով աշխատում է վարորդ Իրաքում։ Նրանք հայտնվել էին շրջափակման մեջ, և համարյա բոլոր ամերիկացիներին գնդակահարել են, իսկ Փոլը կորցրել է գիտակցությունը և այնուհետև հայտնվել դագաղում։ Հանկարծ զանգահարում է արաբական արտասանությամբ խոսող մի մարդ։

Պարզվում է, որ այն ընթացքում, երբ Փոլը եղել է անգիտակից վիճակում, ահաբեկիչները թաղել են նրան և այժմ պահանջում են 2 ժամվա ընթացքում իրենց հաշվին փոխանցել 5 միլիոն ամերիկյան դոլլար։ Փոլը նաև պետք է իր հեռախոսի վրա տեսագրեր իր կարգավիճակը և հայտներ այն ահաբեկիչներին, սակայն նա կապվում է ԱՄՆ պետական դեպարտամենտի հետ և հայտնում նրանց ահաբեկիչների մասին։

ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվում է վճարել փրկագինը և ասում է, որ նա կապվի ոմն Դեն Բրեների՝ Իրաքում պատանդ ընկնելու դեմ պայքարի ղեկավարի հետ։ Բրեները համաձայնվում է օգնել, բայց նրան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանա պարզել ահաբեկիչների հեռախոսահամարը և ժամանել վայր։ Փոլը հարցնում է Բրեներին, թե քանի մարդու է նա փրկել իր ծառայության ընթացքում, իսկ Բրեները պատասխանում է, որ ոչ շատերին, սակայն նշում է մի անուն՝ Մարկ Ուայտ։

Ահաբեկիչը Փոլին է ուղարկում մի տեսահոլովակ, որում պատանդին սպանում են այն պատճառով, որ նրա փրկագինը չէին վճարել։ Հուսալքված Քոնրոյը նկարահանում է ինքն իրեն այնպես, ինչպես ասել էր ահաբեկիչը։ Ստանալով հոլովակը՝ ահաբեկիչներն այն տեղադրում են Youtube-ում։ Փոլը զանգում է իր մորը՝ ծերանոց, և հայտնում, որ շատ է սիրում նրան։ Իրեն է զանգում «CRT» ընկերության աշխատակիցը և հայտնում, որ նա հեռացվել է աշխատանքից և նրա առողջության համար իրենք պատասխանատվություն չեն կրում։

Ահաբեկիչը զանգում է Փոլին և հրամայում, որ նա կտրի իր մի մատը և այդ տեսահոլովակը ուղարկի իրեն։ Փոլը ստիպված դիմում է նաև այս արարքին։ Նա որոշ ժամանակով կորցնում է գիտակցությունը և ուշքի է գալիս այն ժամանակ, երբ զանգում է Դենը և հայտնում, որ նրանք արդեն մոտ են, քանի որ խուզարկուն կարողացել է ճշտել թաղման վայրը։ Փոլն իր կնոջ և որդու համար տեսահոլովակ է պատրաստում։ Նրան է զանգում իր կինը, և նա ասում է, որ նրան շուտով կազատեն։

Զանգում է Դենը, Փոլը հեռախոսով ուշադիր լսում է, թե ինչպես են փորում հողը, սակայն վերջում պարզ է դառնում, որ հողի տակից հանում են ոչ թե իրեն, այլ Մարկ Ուայտին։ Տեսախցիկը ամբողջությամբ պատվում է ավազով։ Տիրում է լռություն, որում լսվում է Դենի ձայնը. «Կներես Փոլ»։ Ֆիլմի վերջում ցուցադրվում է մի հատված, որտեղ դագաղի վրա երևում է Դենի նշած Մարկ Ուայտի անունը։

Դերերում խմբագրել

  • Ռայան Ռեյնոլդս - Փոլ Քոնրոյ
  • Սթիվեն Տոբոլովսկի - Ալան Դեյվենպորտ (հեռախոսի ձայն)
  • Սամանտա Մետիս - Լինդա Քոնրոյ (հեռախոսի ձայն)
  • Ռոբերտ Պատերսոն - Դեն Բրեներ (հեռախոսի ձայն)
  • Իվանա Մինյո - Պամելա Լուտի (հեռախոսի ձայն)

Ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Բարսելոնայում 17 օրվա ընթացքում[4]։ Ֆիլմի նկարահանման համար օգտագործվել է 7 դագաղ[5]։

«Թաղվածը» ֆիլմը հիմնականում արժանացել է կինոքննադատների դրական արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի ընդհանուր 130 մեկնաբանություններ (որոնցից 85% դրական)[6]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 29 կարծիքների վրա հիմնված 65 միավոր (100 միավորից)[7]։ Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը այս ֆիլմը գնահատել է 3.5 աստղ 4 հնարավորից[8]։ Variety ամսագիրը նշում է, որ այս ֆիլմն իրենից հիշեցնում է «Անհետացում» ֆիլմը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Internet Movie Database — 1990.
  3. ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «The Directors: Rodrigo Cortés builds suspense in 'Buried'». articles.latimes.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. Buried - Trivia - IMDb
  6. «Buried Reviews». Rotten Tomatoes. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  7. «Buried Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. Ebert, Roger (2010-11-16). Buried :: rogerebert.com :: Reviews Արխիվացված 2013-03-10 Wayback Machine. Retrieved 2010-11-16.
  9. Variety Reviews - Buried - Film Reviews - - Review by Rob Nelson

Արտաքին հղումներ խմբագրել