Էստոնիայի ազգային թանգարան

Էստոնիայի ազգային թանգարան (էստ․՝ Eesti Rahva Muuseum), Տարտուում 1909 թվականին հիմնված, Յակոբ Հուրտայի ազգագրական ժառանգությանը և ժողովրդական արվեստին նվիրված թանգարան է։ Թանգարանի առաջին ցուցանմուշները հավաքվել են 19-րդ դարի երկրորդ կեսին[2]

Էստոնիայի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան
Երկիր Էստոնիա
Ղեկավարության նստավայրՏարտու, Էստոնիա[1]
Հիմնադրվել է1909
Կայքerm.ee

Թանգարանում ներկայացված է էստոնական, ուգրո-ֆիննական լեզվաընտանիքի այլ ազգերի և ազգային փոքրամասնությունների պատմությունը։ Ներկայացված է Էստոնիայի բոլոր շրջանների ազգային հագուստի ամբողջական հավաքածուն։ Գարեջրի փայտյա գավաթների հավաքածուն ներկայացնում է ազգային տոները։ Ցուցադրված են նաև բազմաթիվ ձեռագործ սփռոցներ և գորգեր[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի ազգային թանգարան» հոդվածին։