Էլդիս Հոջ

ամերիկացի դերասան

Էլդիս Ալեքսանդր Բեիլ Հոջ (անգլ.՝ Aldis Alexander Basil Hodge, սեպտեմբերի 20, 1986(1986-09-20)[1], Onslow County), ամերիկացի դերասան, որը առավել հայտնի է «Ազդեցություն» հեռուստասերիալում խաղացած Ալեք Հարդիոնի դերով։ 2019 թվականին Քևին Բեյքոնի հետ խաղացել է «Քաղաքը բլրի վրա» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։

Էլդիս Հոջ
Ծնվել էսեպտեմբերի 20, 1986(1986-09-20)[1] (37 տարեկան)
ԾննդավայրOnslow County
ԿրթությունԱրվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ
aldis-hodge.com

Կյանք և կարիերա խմբագրել

Էլդիս Հոջը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 20-ին Հյուսիսային Կարոլինայի Օնսլոու քաղաքում[2]։ Նրա ծնողները՝ Էլդիս Բասիլ Հոջը և Իոլետա Ռիչարդսոնը, ծառայել են ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում[3]։ Հոջի մայրը Ֆլորիդայի նահանգից է, իսկ հայրը՝ Դոմինիկյան Հանրապետությունից[4]։ Ալդիսը դերասան Էդվին Հոջի կրտսեր եղբայրն է։

Մանկության տարիներին Հոջը կլարնետ և ջութակ է նվագել, իսկ երբ մեծացել է, նա կենտրոնացել է բացառապես ջութակի վրա, տասնութ տարեկան հասակում ձեռք է բերել է իր անձնական ջութակը[5]։ Դերասանությունից բացի, Հոջը զբաղվել է գրելով և նկարելով, ժամացույցներ ձևավորելով[6]։

2007 թվականին իր չափահասության օրը, նա «Ազդեցություն» հեռուստասերիալում դեր է ստացել[7]։

2008 թվականին նա ստացել է Սատուրն մրցանակի անվանակարգ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի հեռուստատեսային սերիալի համար[8], սակայն մրցանակը ստացել է Աարոն Փոլի «Ամբողջ ծանրությամբ» ֆիլմի համար[9]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ֆ Պինդ ընկույզ 3։ Հատուցում Die Hard with a Vengeance Ռեյմոնդ
2008-2012 ս Ազդեցություն Leverage Ալեք Հարդիոն
2013 ֆ Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար A Good Day to Die Hard լեյտենանտ Ֆոքսի
2013 ֆ Խմբավորել «Արևելք» The East Թումբս
2015 ֆ Ուղիղ Քոմփթոնից Straight Outta Compton MC Ren
2016 ֆ Թաքնված կերպարներ Hidden Figures Լևի Ջեքսոն
2016 ֆ Ջեք Ռիչեր 2։ Երբեք մի՛ վերադարձիր Jack Reacher: Never Go Back կապիտան Էնթոնի Էսպին
2019 ս Քաղաքը բլրի վրա City on a Hill ԴեԿուրսի Ուորդ
2020 ֆ Անտեսանելի մարդ The Invisible Man դետեկտիվ Ջեյմս Լաներ
2020 ֆ Մի գիշեր Մայամիում One Night in Miami... Ջիմ Բրաուն

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. [1] Արխիվացված 2011-03-19 Wayback Machine. (July 30, 2010). "aldis-hodge.com". Accessed 2010-09-20.
  3. The Weekend of Awesome aka Supernatural LA 2009 - Friday Արխիվացված 2011-07-18 Wayback Machine (April 21, 2009). "Whedonopolis". Accessed 2010-09-20.
  4. Leverage ConCon The Guys Panel posted by supershinygirl. (March 24, 2010). "youtube.com". Accessed 2010-04-08.
  5. 'Hmm Awards-Aldis Hodge Complete Interview' by JD247 (November 22, 2009) Youtube.com. Accessed 2010-02-09.
  6. 'Interview: Aldis Hodge from Leverage' by Emma Արխիվացված 2013-11-03 Wayback Machine (December 5, 2008) Fanbolt.com. Accessed 2010-02-09.
  7. 'Leverage Interview II: Talking with Dean Devlin' by Joseph Dilworth, Jr. Արխիվացված 2010-08-06 Wayback Machine (December 11, 2008) Pop Culture Zoo. Accessed 2010-02-09.
  8. 'Nominations for the 36th Annual Saturn Awards' Արխիվացված 2007-04-29 Wayback Machine (2010) The Academy of Science Fiction Fantasy & Horror Films. Accessed 2010-09-20.
  9. 'And the Winners Are...' Արխիվացված 2008-05-09 Wayback Machine (2010) The Academy of Science Fiction Fantasy & Horror Films. Accessed 2010-09-20.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդիս Հոջ» հոդվածին։