Էիգերսուն (կոմունա)

կոմունա Նորվեգիայում

Էիգերսուն (նորվ.՝ Eigersund), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Էիգերսուն քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը։ Զբաղեցնում է 432.46 կմ² տարածք[2]։

Էիգերսուն
նորվ.՝ Eigersund
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՌուգլան ֆյուլքե
ՎարչկենտրոնԷիգերսուն
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն15 011 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք432.46
Սահմանակցում էՀո, Բերկրեյմ, Սիրդալ, Լուն և Սոկնդալ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1101
eigersund.kommune.no
Էիգերսուն կոմունան Ռուգլան ֆյուլքեի քարտեզին

Էիգերսունի զինանշանը խմբագրել

Էիգերսուն կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ կենտրոնական մասում պատկերված է կաղնու դեղին գույնի տերև։ Կաղնու տերևը խորհրդանշում է կոմունայի տարածքում առկա կաղնու ծառերի շատությունը[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Էիգերսուն կոմունայում բնակվում է 14 942 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը կայուն աճ է արձանագրել[2]։

Տնտեսություն խմբագրել

Էիգերսուն կոմունանյի տնտեսության հիմնական ճյուղերն են նավագնացությունը, ձկնաարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023Statistics Norway, 2023.
  2. 2,0 2,1 2,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. p. 78.

Արտաքին հղումներ խմբագրել