Երաժշտական զարդատուփ (ֆիլմ, 1989)

«Երաժշտական զարդատուփ» (անգլ.՝ Music Box), 1989 թվականի ամերիկական դրամատիկական ֆիլմ։ Ֆիլմը պատմում է հունգարո-ամերիկացի էմիգրանտի մասին, որը մեղադրվում էր զինվորական հանցագործության մեջ։ Ֆիլմի սյուժեն կապված է նրա դստեր և փաստաբանի հետ, ով պաշտպանում է նրան։ Սցենարը գրել է Ջո Էսթերհազը, ֆիլմի ռեժիսորը Կոստա Գավրասն է։ Գլխավոր դերերում են Ջեսիկա Լենգն ու Արմին Մյուլլերը։

Երաժշտական զարդատուփ
անգլ.՝ Music Box
Երկիր ԱՄՆ
Ժանրփորձնական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
Թվական1989 և մարտի 29, 1990[1]
Լեզուհունգարերեն և անգլերեն
ՌեժիսորԿոստա Գավրաս[2][3]
ՊրոդյուսերԻրվին Ուինքլեր
Սցենարի հեղինակՋո Էստերհազ
ԴերակատարներՋեսիկա Լենգ[4][3][5], Արմին Մյուլլեր Շտալ[4][3][5], Ֆրեդերիկ Ֆորեսթ[3][5], Դոնալդ Մոֆաթ[5], Լուկաս Հաաս[3][5], Մայքլ Ռուքեր[4][5], Մարի Տյորյոչիկ[6], Էլժբետա Չիժևսկայա[6], Լարի Բրանդենբուրգ[6], Զոլտան Գերա[6] և Ալբերտ Հոլ[6]
ՕպերատորՊատրիկ Բլոսիե
ԵրաժշտությունՖիլիպ Սարդ
ՄոնտաժԺոել վան Էֆենտեր
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՉիկագո և Բուդապեշտ
ԿինոընկերությունCarolco Pictures
Տևողություն124 րոպե

Ֆիլմը հիմնված է Իվան Դեմյանյուկի և իր՝ Ջո Էստերհազի ընտանիքի կյանքի իրադարձությունների վրա։ Պարգևատրվել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» բարձրագույն մրցանակով։

Սյուժե խմբագրել

Փաստաբան Էնն Թելբոթն իմանում է, որ իր հայրը՝ հունգարացի էմիգրանտ Մայքլ Լասլոն, վտանգի մեջ է, քանի որ նրա ամերիկյան քաղաքացիությունը չեղյալ է համարվել,որը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների մեղադրանքի պատճառով։ Մինչդեռ նա պնդում է, որ դա կոպիտ սխալ է։ Էնը որոշում է հանդես գալ իր հոր պաշտպանությամբ։

Դատախազ Ջեք Բերքի խոսքով (հատուկ հետաքննությունների վարչությունից) Մայքլ Լասլոն հասարակ քաղաքական փախստական է։

Դերերում խմբագրել

  • Ջեսիկա Լենգ—Աննա Տալբոտ
  • Արմին Մյուլլեր — Մայք Լասլո
  • Ֆեդերիկ Ֆորրեստ — Ջեկ Բյորկ
  • Դոնալդ Մոֆֆատ — Հարրի Տալբոտ
  • Լուկաս Հաաս— Մայքի Տալբոտ
  • Էլջետա Չիժևսկայա — Մելինդա Զոլդան
  • Ջեյմս Զագել — դատավոր Իրվան Սիլվեր
  • Մայքլ Ռուքեր — Կարչի Լասլո
  • Գաբոր Կոնց —Լիմո Դրիվեր

Պարգևներ խմբագրել

  • 1990 — Բեռլինի 40-րդ կինոփառատոնում «Ոսկե արջ» մրցանակ։
  • 1990 —Առաջադրում Օսկար կինոփառատոնում կանացի լավագույն դերի համար (Ջեսիկա Լենգ).
  • 1990 — Առաջադրում «Ոսկե գլոբուս» կինոփառատոնում դրամատիկ ֆիլմում կանացի լավագույն դերի համար (Ջեսիկա Լենգ)։
  • 1990 — Առաջադրում «Երիտասարդ արտիստ» փառատոնում «լավագույն երիտասարդ արտիստ երկրորդ պլանի համար» անվանակարգում(Լուկաս Հաաս)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել