Եղևնու խնձորը (ռուս.՝ Еловое яблоко), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Տուզանովիչը` ըստ Իգոր Ֆարբարժևիչի համանուն հեքիաթի մոտիվների։

Եղևնու խնձորը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Տուզանովիչ
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունԷկրան
Տևողություն8 րոպե
ՊրիկվելՀե՜յ, այն ափին
ՍիկվելԼուսնի ուղին
Թվական1993

Փոքրիկ աղվեսիկի մասին մուլտֆիլմերի շարքի վեցերորդն է։

Սյուժե խմբագրել

Ոզնին, Աղվեսիկը և Ագռավը խնձոր են գտնում, որն աճում էր եղևնու վրա։ Երկար վեճերից հետո այն մասին, թե ում այն կհասնի, ագռավը համոզում է ընկերներին այն գետնին գցել, որպեսզի խնձորը գլորվի և նրանց հասցնի Երջանկության երկիր։ Խնձորը կանգնում է փոքրիկ բացատում, որտեղ աճում էին հիանալի սնկեր։ Ոզնին բացականչում է. «Նայեք, այնտեղ որքա՜ն սնկեր կան։ Ա՜յ քեզ երջանկություն։ Ամբողջ ձմեռ բավական է։ Աղ կանեմ, կչորացնեմ, բոլորին կհյուրասիրեմ»։ Ագռավը և Աղվեսիկը ուղևորվում են գլորվող խնձորի հետևից։ Այս անգամ նա հայտնվում է ծառի տակ, որի վրա ագռավների դատարկ բույն կար։ Ագռավն անհանգստանում է, բայց թռչում-գալիս են ագռավի ճտերը և բացականչում. «Մայրի՜կ։ Մենք սովորել ենք թռչել»։ Ագռավը լաց է լինում. «Երեխաներ, ինչ երջանկություն»։ Աղվեսիկը գցում է խնձորը, այն գլորում է և հասցնում է հայրենի տան դռան մոտ, որտեղից դուրս է գալիս Հայրիկ աղվեսը։ Աղվեսիկն ասում է. «Հայրի՜կ։ Ի՜նչ երջանկություն, որ մենք տանն ենք»։ Արդյունքում երջանկությունը հայտնվում է բոլորի մոտ և պարզվում է, որ այն իրականում անհամեմատ ավելի մոտ էր, քան թվում էր։

Հեղինակներ խմբագրել

Ռեժիսոր Բորիս Տուզանովիչ
Սցենարի հեղինակ Իգոր Ֆարբարժևիչ
Բեմադրող նկարիչ Ելենա Կարավաևա
Նկարիչներ Նինա Իվանչևա, Տատյանա Վելիկորոդ, Ալեքսանդր Բրեժնև, Նատալյա Դմիտրիևա, Նինա Պոդլեսնիխ, Իրինա Չերնեկովա, Անատոլի Ցիբին, Եվգենի Պոցյուս, Լյուդմիլա Պոդսիպանինա
Անիմատորներ Սվետլանա Սիչկար, Վլադիմիր Սպորիխին, Օլեգ Սաֆրոնով, Ս. Պետեցկի, Ելենա Սիչկար, Ա. Յաբրովա, Ս. Շեգոլկովա
Օպերատոր Էրնստ Գաման
Կոմպոզիտոր Շանդոր Կալլոշ
Հնչյունային ռեժիսոր Նելլի Կուդրինա
Դերերը հնչյունավորել են Լյուդմիլա Գնիլովա՝ Աղվեսիկ, Ալեքսանդր Լուշիկ, Պավել Իվանով
Ռեժիսորի օգնական Ս. Ալեքսաշինա
Մոնտաժող Լ. Աֆանասևա
Խմբագիր Գ. Կոմարովա
Տնօրեն Լ. Զարյուտա
  • Հեղինակները ներկայացվել են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Եղևնու խնձորը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Գրականություն խմբագրել

Фарбаржевич Игорь Сказки Маленького Лисенка. — СПб: Акварель, 2012. — 176 с. — (Читают все). — ISBN 978-5-905799-61-7

(Содержание: 20 сказок о Лисёнке. Цветные иллюстрации)

Արտաքին հղումներ խմբագրել