Լուսնի ուղին (մուլտֆիլմ)

«Լուսնի ուղին», Բորիս Տուզանովիչի կողմից նկարահանված մուլտիպլիկացիոն անիմացիոն ֆիլմ, ըստ Իգոր Ֆարբարժևիչի «Աղվեսիկը և հրաշքի գիշերը» հեքիաթի մոտիվների։ Փոքրիկ Աղվեսիկի մասին հեքիաթների շարքի յոթերորդ հեքիաթը։ Հեքիաթը պատմում է Նոր Տարին անսովոր կերպով դիմավորելու մասին[1]։

Լուսնի ուղին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Տուզանովիչ
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունԷկրան
Տևողություն8 րոպե
ՊրիկվելԵղևնու խնձորը
ՍիկվելLetniy snegovik?
Թվական1994

Սյուժե խմբագրել

Նոր Տարուն մեկ օր էր մնացել, բայց փոքրիկ Աղվեսիկը դեռ չէր որոշել` ինչ նվիրել իր ընկերներին։ Ագռավը նրան խորհուրդ է տալիս բարձրանալ ձեղնահարկ, և այնտեղ հին սնդուկի մեջ նրանք գտնում են Ձմեռ պապի և Ձյունանուշի հագուստներ։ Աղվեսը Լուսնային նապաստակի խնդրանքով Ձմեռ պապիկի հագուստով մեկնում է լուսին, որպեսզի շնորհավորի աստղային պարահանդեսին հավաքված համաստեղություններին։ Դրա համար Լուսնային թագուհի Սելենան կատարում է Աղվեսիկի ցանկությունը` տալով նրան նվերներով լի պարկ ընկերների համար։ Լուսնային ճանապարհով երջանիկ Աղվեսիկը վերադառնում է տուն՝ զարդարված եղևնու մոտ, և շնորհավորում է իր ընկերների և հայր Աղվեսի Նոր Տարին։

Հեղինակներ խմբագրել

Կինոռեժիսոր Տատյանա Միտիտելո
Սցենարի հեղինակ Իգոր Ֆարբարժևիչ
Օպերատոր Լյուդմիլյա Կրուտովսկայա
Կոմպոզիտոր Վյաչեսլավ Պրեոբրաժենսկի
Ձայնային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Բեմադրող նկարիչ Ելենա Բոգոլյուբովա
Նկարիչներ Ե. Գագարինա, Կ. Պետրուշինա, Օ. Նովոսելովա, Տ. Մակարովա, Մ. Սիգունով
Անիմատորներ Վիոլետա Կոլեսնիկովա, Ա. Իգնատենկո, Ա. Սմիրնով, Ալեքսանդր Մարկելով, Տ. Սոոստեր, Ս. Ավրամով
Դերերը կրկնօրինակել են Լյուդմիլա Գնիլովա - Աղվեսիկ, Տ. Սերգեևա, Ա. Սոլովյով, Վ. Ստուկալով
Ռեժիսորի օգնական Տ. Խոլոստովա
Մոնաժող Օ. Վասիլենկո
Խմբագիր Տ. Պապորովա
Տնօրեն Բ. Խոդովա
  • Հեղինակների անունները գրված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի հերթականության

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Фарбаржевич Игорь Сказки Маленького Лисенка. — СПб: Акварель, 2012. — 176 с. — (Читают все). — ISBN 978-5-905799-61-7 .

(Содержание: 20 сказок о Лисёнке. Цветные иллюстрации)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.

Արտաքին հղումներ խմբագրել