Դին Մալենկո

պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ

Դին Սայմոն (անգլ.՝ Dean Simon, ծնվ.՝ օգոստոսի 4, 1960[1][3]), առավել հայտնի Դին Մալենկո (Dean Malenko) ռինգային անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին աշխատում է «WWE» ընկերությունում, որպես հավաքագրող։

Դին Մալենկո
Dean Malenko
Իրական անունԴին Սայմոն[1]
Dean Simon
Ռինգային անուն(ներ)Դին Սարկով
Կիկլոպ
Դին Մալենկո
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ96 կգ[2]
Հայտարարվող հասակ1,78 մ[2]
Ծննդյան թվականօգոստոսի 4, 1960 (63 տարեկան)[1][3]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Իրվինգթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լաթց, Ֆլորիդա, ԱՄՆ[2]
ՄարզիչԲորիս Մալենկո[1][2]
Դեբյուտ1979[1][3]
Կարիերայի ավարտ2001

Ծնվել է 1960 թվականին՝ նախկին ռեստլեր Բորիս Մալենկոյի ընտանիքում։ Առավելապես հայտնի է «Extreme Championship Wrestling» (ECW), «New Japan Pro Wrestling» (NJPW), «World Championship Wrestling» (WCW) և «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպություններում ելույթներ ունենալու տարիներից։ Չնայած երբևէ աշխարհի ծանրքաշային չեմպիոնի կոչմանը չարժանանալուն, մարզական կարիերայում ընդհանուր առմամբ նվաճել է թվով 11 չեմպիոնական տիտղոս, այդ թվում՝ 4 անգամ ճանաչվել է WCW կիսածանրքաշային, 1 անգամ՝ WCW թիմային (Քրիս Բենուայի հետ), 2 անգամ՝ ECW աշխարհի հեռուստատեսային, 1 անգամ՝ ECW աշխարհի թիմային (կրկին Բենուայի հետ) և 2 անգամ՝ WWF երկրորդ ծանրքաշային չեմպիոն, ինչպես նաև 1997 թվականին «Պրո ռեստլինգ իլուսթրեյթիդ» հանդեսի «PWI 500» ցանկում գրավել է առաջին հորիզոնականը։ Մարզական կարիերայից հետո աշխատանքի է անցել «WWE» կազմակերպությունում՝ զբաղվելով նոր մարզիկների հավաքագրմամբ և մարզմամբ։

2015 թվականին ընդգրկվել է Հարդքոր ռեստլինգի փառքի սրահում։

Մալենկոյի առավել նշանավոր աշակերտներից են եղել Բրոք Լեզնարը, Քեյնը, Շելթոն Բենջամինը, և այլք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Դին Մալենկոյի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Դին Մալենկո». WWE.com. WWE. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Դին Մալենկոյի կենսագրությունը». «Accelerator's Wrestling Rollercoaster». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Մալենկո» հոդվածին։