Շելթոն Ջեյմս Բենջամին (անգլ.՝ Shelton James Benjamin, հուլիսի 9, 1975(1975-07-09), Orangeburg, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և նախկին օլիմպիական ըմբիշ։ Առավել հայտնի է «WWE» և «ROH» կազմակերպություններում ելույթ ունենալու տարիներից։ Ներկա պահին հանդես է գալիս «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպությունում՝ Շելթոն Էքս Բենջամին (Shelton X Benjamin) ռինգային անվամբ։

Շելթոն Բենջամին
Shelton Benjamin
Բենջամինը «ROH Supercard of Honor VII» իրադարձության ժամանակ (ապրիլ, 2013)
Իրական անունՇելթոն Ջեյմս Բենջամին[1]
Shelton James Benjamin
Ռինգային անուն(ներ)Շելթոն Բենջամին
Շելթոն Էքս Բենջամին
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ1,88 մ
Հայտարարվող հասակ112 կգ
Ծննդյան թվականհուլիսի 9, 1975 (45 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օրինջբուրգ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Սպրինգ, Տեխաս, ԱՄՆ
Մարզիչ«Ohio Valley Wrestling»
Դեբյուտ2000

Մինչև ռեստլինգով զբաղվելը, հանդես է եկել օլիմպիական ըմբշամարտի մրցասպարեզում, ավագ դպրոցն ավարտելուց հետո հաճախելով Լասենի համայնքային քոլեջ և հաղթանակներ տանելով NJCAA առաջնությունում, ինչպես ըմբշամարտի, այնպես էլ թեթև աթլետիկայի մրցույթներում։ Քոլեջից հետո համալսարանային առաջնություններում ներկայացրել է Մինեսոտայի համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո սկզբնապես որոշում է կայացրել որակավորվել 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակցության համար, սակայն գերադասել է մուտք գործել ռեստլինգի արդյունաբերություն[2]։

Մասնագիտական կարիերան մեկնարկել է «WWE»-ի նախկին կրտսեր առաջնությունում՝ «Ohio Valley Wrestling»-ում (OVW), որտեղ ելույթներ ունենալու ընթացքում 4 անգամ նվաճել է OVW հարավային թիմային տիտղոսները (որոնցից 3-ը՝ Մինեսոտայի համալսարանի թիմակից Բրոք Լեզնարի հետ)։ 2002 թվականին «WWE»-ի հիմնական կազմ տեղափոխվելուց հետո, Քուրտ Էնգլի և Չառլի Հաասի հետ ձևավորում է «Թիմ Էնգլ» խմբավորումը, իսկ ավելի ուշ «Աշխարհի լավագույն թիմ» անվամբ Հաասի հետ հանդես գալիս թիմային դիվիզիոնում։ «WWE»-ում ելույթներ ունենալու տարիներին 3 անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային, և 1 անգամ՝ WWE Միացյալ Նահանգների և 2 անգամ՝ WWE թիմային չեմպիոնական տիտղոսները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «OWoW Էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհի»։ Վերցված է 2007-06-17 
  2. Միլներ, Ջոն (2005-04-17)։ «Շելթոն Բենջամինի էջը»։ «SLAM! Wrestling»։ Վերցված է 2007-06-18 

Արտաքին հղումներԽմբագրել