Դավիդ Ալբելդա

իսպանացի ֆուտբոլիստ

Դավիդ Ալբելդա Ալիկես (իսպ.՝ David Albelda Aliqués, սեպտեմբերի 1, 1977(1977-09-01)[1][2][3][…], La Pobla Llarga, Ribera Alta, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան։ Հանդես է եկել Իսպանիայի ազգային հավաքականում։

Դավիդ Ալբելդա
իսպ.՝ David Albelda
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիդ Ալբելդա Ալիկես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1977(1977-09-01)[1][2][3][…] (46 տարեկան)
Ծննդավայր Իսպանիա, Վալենսիա
Հասակ 181
Քաշ 77
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1992—1995 Իսպանիա Ալսիրա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996—2013 Իսպանիա Վալենսիա 351 (6)
1995—1996  Իսպանիա Валенсия Б 31 (4)
1996—1997  Իսպանիա Վիլյառեալ 34 (0)
1998—1999  Իսպանիա Վիլյառեալ 35 (2)
Ազգային հավաքական
1996 Իսպանիա Իսպանիա (մինչև 18 տարեկան) 8 (0)
1997 Իսպանիա Իսպանիա (մինչև 20 տարեկան) 5 (1)
1998—2000 Իսպանիա Իսպանիա (մինչև 21 տարեկան) 12 (1)
2000 Իսպանիա Իսպանիա (օլիմպ.) 2 (0)
2001—2008 Իսպանիա Իսպանիա 51 (0)
Մարզչական կարիերա
0000
0000
0000
0000
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ալբելդան իսպանական «Վալենսիայի» սան է։ Ժամանակին հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։

Վարձավճարով հանդես է եկել «Վիլյառեալում» և վերադարձել է այնտեղից 1998 թվականին։ Այդ ժամանակ ստացել է վնասվածք, բայց հիմնական կազմ կարողացել է տեղափոխվել, երբ «չղջիկները» պայմանագիր ստորագրեցին Բարահայի հետ։ 2003 թվականին Ալբալդան դարձավ «Վալենսիայի» ավագը։ Ավագի թևկապը ստացավ Սանտիագո Կանիսարեսից։

Ալբելդան Բարահայի, Վիսենթեի և Կանիսարեսի հետ «Վալենսիային» մեծ հաջողություններ բերեց։ Մարզիչը Ռաֆայլ Բենիտեսն էր։ Երեք մրցաշրջանում նրանք կարողացան վաստակել Իսպանիայի գավաթի 2 տիտղոս (2002 և 2004 թվականներին)։ Այդ ժամանակ կենտրոնական կիսապաշտպաններ Ալբելդան և Բարահան համարվում էին Եվրոպական ֆուտբոլի լավագույններից մեկը։

2007 թվականի դեկտեմբերին Ռոնալդ Կումանը տեղափոխվեց «Վալենսիա» որպես գլխավոր մարզիչ[4]։ Իսպանական լիգայի օրենքների համաձայն, Ալբելդան, անցկացրեց այդ ժամանակ 4 խաղ, բայց ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չկարողացավ տեղափոխվել ուրիշ իսպանական ակումբ, իսկ արտերկրից ընդհանրապես առաջարկ չի ստացել։

2008 թվականի ապրիլին, երբ հոլանդացի մարզիչը հեռացավ ակումբից, Ալբելդան վերդարձավ կազմ[5]։ Նրա առաջին խաղը ընդմիջումից հետո կայացել է Բարսելոնայի դեմ, որտեղ «չղջիկները» պարտվեցին 6։0 հաշվով, իսկ Ալբելդան այդպես էլ չկարողացավ օգնել թիմին դուրս գալու Լա Լիգայի վտանգավոր գոտուց։

Ալբելդայի հեռացման պատմությունից հետո կորցրեց կապիտանի թևկապը, բայց չնայած ամեն ինչի շարունակեց մնալ «Վալենսիայի» հիմնական կազմի խաղացող։

Ալբելդան «չղջիկների» կազմում հանդես է եկել մինչև 2012/2013 մրցաշրջանի ավարտը։ Ակումբի մարզիչը՝ Միրոսլավ Դկուկիչը, հայտարարեց, որ չի տեսնում Ալբելդային հիմնական կազմում[6], այդ պատճառով թիմը ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր չստորագրեց և Ալբելդան ստիպված եղավ հեռանալ ակումբից, որտեղ անցկացրեց 18 տարի[7]։ Ակումբում անցկացրել է 485 խաղ։

2013 թվականի օգոստոսին Ալբելդան որոշեց ավարտել իր պրոֆեսիոնալ կարիերա։

Ազգային հավաքական խմբագրել

  • Մասնակցել է 1997 թվականի մանկապատանեկան հավաքականների առաջնությանը, որտեղ կարողացել է վաստակել արծաթե մեդալ։
  • Նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում տոնել է Լիխտեյնշտեյնի դեմ խաղում (2։0, Վադուց)։
  • Վերջին խաղը ազգային հավաքականում խաղացել է 2008 թվականի փետրվարի 6-ին։

Թիմային ձեռքբերումներ խմբագրել

Վալենսիա
  • 2002 և 2004 թվականների Իսպանիայի չեմպիոն։
  • 2008 թվականի Իսպանիայի գավաթի հաղթող։
  • 1999 թվականի Իսպանիայի սուպերգավաթի հաղթող։
  • 2004 թվականի ՈՒԵՖԱյի գավաթի հաղթող։
  • 2004 թվականի ՈՒԵՖԱյի սուպերգավաթի հաղթող։
  • 2000 և 2001 թվականների Չեմպիոնների լիգայի ֆինալիստ։
  • 2000, 2006, 2010, 2011 և 2012 թվականների Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Ազգային հավաքական
  • 2000 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[8] Եվրոգավաթ[9] Այլ[10] Վերջնական
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վալենսիա 1995/96 31 4 0 0 0 0 0 0 31 4
Վերջնական 31 4 0 0 0 0 0 0 31 4
Վալենսիա 1997/98 5 0 0 0 0 0 0 0 5 0
1999/00 21 0 1 0 11 0 2 1 35 1
2000/01 21 0 0 0 13 0 0 0 34 0
2001/02 32 2 0 0 7 1 0 0 39 3
2002/03 26 0 0 0 11 0 0 0 37 0
2003/04 33 1 3 0 8 1 0 0 44 2
2004/05 28 0 1 0 6 0 3 0 38 0
2005/06 32 2 3 0 5 0 0 0 40 2
2006/07 25 0 2 0 7 0 0 0 34 0
2007/08 15 0 0 0 6 0 0 0 21 0
2008/09 30 0 3 0 5 0 2 0 40 0
2009/10 28 1 1 0 6 0 0 0 35 1
2010/11 16 0 2 0 4 0 0 0 22 0
2011/12 21 0 7 0 6 0 0 0 34 0
2012/13 18 0 4 0 5 0 0 0 27 0
Վերջնական 351 6 27 0 100 2 7 1 485 9
 Վիլյառեալ 1996/97 34 0 5 0 0 0 0 0 39 0
1998/99 35 2 4 0 0 0 0 0 39 2
Վերջնական 69 2 9 0 0 0 0 0 78 2
Ամբողջ կարիերայի ընթացքում 451 12 36 0 100 2 7 1 594 15

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Ալբելդա» հոդվածին։