Գրիմ (ֆր.՝ grime,իտալ.՝ grimo - կնճռոտ), դերասանի արտաքինի փոփոխության, առավելապես դիմափոխության արվեստը՝ դիմաներկի, կեղծամի, սանրվածքի և դեմքի առանձին մասերի արհեստական ծավալային ձևափոխումների օգնությամբ։ Գրիմը բեմական կերպարի արտաքին բնութագրման միջոցներից է՝ պայմանավորված դրամատուրգիական երկի պատմական ու գեղարվեստական միջավայրով, բեմադրության թատերային-ոճական առանձնահատկություններով ու ընդհանուր գեղանկարչական պատկերով (դեկորներ, զգեստևեր, լուսավորություն), կերպարի բնավորությամբ ն նրա դերասանական ըմբռնումով։ Արտաքին կերպարանափոխության արվեստը սկզբնավորվեւ է նախնադարյան ծիսակատարություններում և ժողովրդական խաղերում։ Հնդկական, չինական, ճապոնական և Հին Արևելքի այլ թատրոնների ավանդական գրիմը մասամբ պահպանվել է մեր օրերում։ Վահրամ Փափազյանը կյանքում և Արքա Լիրի դերում (Շեքսպիրի «Արքա Լիր»)։ Այն եղել է ընդհանրացված, պայմանական՝ փոխարինելով պաշտամունքային կամ գեղարվեստական դեր ունեցող դիմակներին։ Առանց դիմակի դիմափոխությունը բնորոշ է հելլենիզմի շրջանի և ապա միջնադարյան թատրոնին։ ժողովրդական դերասանները (գուսաններ, սկոմորոխներ, ժոնգլյորներ և այլն) դեմքերը ներկևլ են մրով, բուսական ներկերով։ Իդեալականացված, ընդհանրացված գրիմ է ստեղծել կլասիցիզմի թատրոնը։ 19-րդ դարի 1-ին կեսին ռոմանտիկական թատրոնում գրիմը ծառայել է դերասանական կերպարի և՛ իդեալականացմանը, և՛ անհատականացմանը։ Սակայն միայն ռեալիզմի զարգացումը թատրոնում գրիմի արվեստի ծաղկման հիմքը հանդիսացավ։ Նոր և նորագույն թատրոնում գրիմը ընդունված է որպես կերպարի ու դերակատարի անհատականությունն ընդգծող միջոց ն ունի համեմատաբար զուսպ գործածություն։ Այն բարձր արվեստով են կատարում հատուկ նկարիչ-գրիմյորները։ Կինոյում գրիմը ենթարկվում է օպերատորական տեխնիկայի պահանջներին։ Եթե սն-սպիտակ կինոյում այն հենվում է լուսաստվերի սկզբունքի վրա, ապա գունավոր կինոյում ունի գեղանկարչական բնույթ։

Դիմահարդարը դերասանուհու հետ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 229