Գինեգործների կանոնները (ֆիլմ)

Գինեգործների կանոնները (անգլ.՝ The Cider House Rules), ռեժիսոր Լասե Հալսթրյոմի ֆիլմը, որը նկարահանվել է ըստ Ջոն Իրվինգի համանուն վեպի (1985):

Գինեգործների կանոնները
անգլ.՝ The Cider House Rules
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3], դրամա[1][2][3] և վեպի էկրանավորում
Թեմաաբորտ և ինցեստ
ՀիմքԳինեգործների կանոնները
Թվականսեպտեմբերի 7, 1999[4], մարտի 16, 2000[5], մարտի 10, 2000[6] և 1999
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼասե Հալսթրյոմ[1][7][3][…]
ՊրոդյուսերՌիչարդ Ն. Գլադսթեյն, Բոբ Վայնշտեյն և Հարվի Վայնշտեյն
Սցենարի հեղինակՋոն Իրվինգ
ԴերակատարներԹոբի Մագուայր[8][7][2][…], Մայքլ Քեյն[8][2][9][…], Շարլիզ Թերոն[8][7][2][…], Փոլ Ռադ[7][9][10][…], Դելրոյ Լինդո[7][9][10][…], Էրիկա Բադու[9][10], Քիրան Քալքին[9][10][11], Ջեյն Ալեքսանդր[9][10][11], Քեթի Բեյքեր[9][10][11], Հևի Դի[9][10], Քեյթ Նելիգան[9][10][11], Փաս դե լա Ուերտա[9][10][11], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[10][11], Էվան Փարք[10][11], Էրիկ Սալիվան[10][11], Սքայ ՄակՔոուլ Բարտուսյակ[9][10][11], Էննի Քոռլի[11], Ջոն Իրվինգ[11], Քևին Չեփմեն[11] և Ք. Թոդ Ֆրիման
ՕպերատորՕլիվեր Սթափլթոն
ԵրաժշտությունՌեյչել Փորթման
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին
Պատմվածքի վայրՄեն
Նկարահանման վայրՄեն
ԿինոընկերությունMiramax Films
Տևողություն126 րոպե
Բյուջե24 000 000 $
Շահույթ88 500 000 $[12]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե (դիպաշար) խմբագրել

1943 թվական։ Ինչ-որ տեղ հեռվում ընթանում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ որբերի Սենթ Քլաուդ կացարանում՝ Նոր Անգլիայի ծայրագավառում, լուծվում են մարդկային այլ խնդիրներ։ Կացարանը ղեկավարում է բժիշկ Լարչը։ Պատանի Հոմեր Ուելսը մեծացել է մանկատանը և երբեք չի լքել դրա սահմանները։ Նա չի ստացել մասնագիտական կրթություն, բայց նաև առաջադիմել է մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ՝ օգնելով բժիշկ Լարչին։ Ժամանակ առ ժամանակ նրանք անցկացնում են հղիության ընդհատման կիսաօրինական գործողություններ։ Որբանոց են գալիս Քենդի Քենդալը և նրա սիրելի Ուոլի Ուորթինգտոնը, որը շուտով պիտի մեկնի ճակատ։ Քենդին հղի է և խնդրում է աբորտ անել։

Հոմերը մոտիկից ծանոթանում է մի զույգին և վիրահատությունից հետո Քենդիի հետ լքում է Սենթ Քլոուդը, որպեսզի ճանաչի մեկ այլ կյանք, որի մասին միայն երազել էր։ Նա տեղափոխվում է անմիջապես ծովի ափին գտնվող Ուորթինգտոնների կալվածք։ Այնտեղ սփռված են պտղատու այգիներ, Սայդեր Հաուս խնձոր են հավաքում և խնձորօղի պատրաստում։ Հոմերը որոշում է որպես աշխատող մնալ ֆերմայում, նա խնձոր է հավաքում և օմարներ բռնում։ Շուտով Հոմերը դառնում է հիանալի բերքահավաք և շուտով ընկերներ են հայտնվում սեզոնային սևամորթ աշխատողների շրջանում՝ գլխավորությամբ Արթուր Ռոուզի։ Ուոլին գնում է պատերազմ։ Քենդի տխրում է մենակությունից եւ շուտով մերձենում է Հոմերի հետ. նրանց միջև առաջանում է կապ։

Բժիշկ Լարչը փորձում է վերադարձնել Հոմերին։ Նրանք նամակագրական կապ ունեն։ Լարչը կեղծել է փաստաթղթերը և բժշկական դիպլոմը ու առաջարկում է կացարանի հոգաբարձուների խորհրդին Հոմեր Ուելսի թեկնածությունը։ Սակայն Հոմերին դուր է գալիս իր կենսակերպը և չի պատրաստվում վերադառնալ։ Ֆերմայում սկանդալ է տեղի ունենում։ Արթուրի աղջիկը՝ խնձոր հավաքող Ռոզի Ռոուզը, հղիացել է և, ինչպես պարզվում է, իր հորից։ Հոմերն առաջարկում է աբորտ անել, և նա համաձայնում է։ Փորձելով փախչել՝ Ռոզին մի քանի անգամ հարվածել է հորը դանակով և դիմել է փախուստի։ Արթուրը մահից առաջ խնդրում է ասել, որ ինքն ինքնասպան է եղել։

Ուոլի Ուորթինգտոնից տխուր լուրեր են գալիս։ Նրա ինքնաթիռը խփել են, և նա ջունգլիներով փախչելիս հիվանդացել է էնցեֆալիտով։ Ուոլին գոտկատեղից ներքև կաթվածահար է։ Քենդի որոշում է մնալ նրա հետ և խնամել հաշմանդամին։

Որբանոցից գալիս է նամակ, որում հաղորդվում է եթերի մեծ չափաբաժնից մահացած բժիշկ Լարչի մահվան մասին։ Վերջում Հոմեր Ուելսը վերադառնում է Սենթ Քլաուդ որբանոց և ղեկավարում այն։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Թոբի Մագուայեր Հոմեր Ուելս Հոմեր Ուելս
Մայքլ Քեյն Ուիլբեր Լարչ Բժիշկ Ուիլբեր Լարչ
Շարլիզ Թերոն Քենդի Քենդալ Քենդի Քենդալ
Փոլ Ռադ Ուոլլի Ուորթինգտոն լեյտենանտ Ուոլլի Ուորթինգտոն
Դելրոյ Լինդո Արթուր Ռոուզ Արթուր Ռոուզ
Էրիկա Բադու Ռոզ Ռոուզ Ռոզ Ռոուզ
Հևի Դի Պիչիզ Պիչիզ
Կիրան Կալկին Բասթեր Բասթեր
Ջեյն Ալեքսանդր Էդնա քույր Էդնա
Քեթի Բեյքեր Անջելա քույր Անջելա
Քեյթ Նելիգան Օլիվիա Ուորթինգտոն Օլիվիա Ուորթինգտոն
Փաս դե լա Ուերտա Մերի Ագնես Մերի Ագնես
Ջ.Ք. Սիմոնս Ռեյ Քենդալ Ռեյ Քենդալ
Էվան Պարկե Ջեք Ջեք
Ջիմմի Ֆլինն Վերնոն Վերնոն
Էրիկ Պեր Սալիվան Ֆուզզի Ս. Ֆուզզի Ս.
Սքայ Մաքքոուլ Բարտուսյակ Հեյզել Հեյզել

Ֆիլմի նկարահանումներ խմբագրել

Ռեժիսորը պետք է լիներ Ֆիլիպ Բորսոսը, բայց նա մահացավ լեյկոզից նախքան նկարահանումների մեկնարկը։ Ռեժիսորական աթոռի մյուս հավակնորդ Մայքլ Ուինթերբոտը սցենարի հեղինակ Ջոն Իրվինգի հետ ապագա ֆիլմի հարցում տեսակետների բախում ունեցավ։ Իրվինգը ֆիլմում խաղացել է կայարանի վերակացուի, իսկ նրա որդին՝ Քոլինը, կատարել է մայոր Ուինսլոուի դերը, որը ֆերմա է գալիս Ուոլիի մասին լուրերով։

Մրցանակներ խմբագրել

  • 2000 - երկու «Օսկար» մրցանակ՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարում (Մայքլ Քեյն), լավագույն սցենար (Ջոն Իրվինգ), ինչպես նաև 5 անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ (Ռիչարդ Ն. Գլադշթեյն), լավագույն ռեժիսոր (Լասե Հալսթրյոմ), բեմադրող նկարչի լավագույն աշխատանք (Դևիդ Գրոփմեն, Բեթ Ա. Ռուբինո), լավագույն մոնտաժ (Լիզա Զենո Չուրգին), լավագույն երաժշտություն (Ռեյչել Փորթման)։
  • 2000 - «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատարում (Մայքլ Քեյն), լավագույն սցենար (Ջոն Իրվինգ)։
  • 2000 - BAFTA մրցանակի երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի անվանակարգում (Մայքլ Քեյն)։
  • 2000 - ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի (Մայքլ Քեյն) համար, ինչպես նաև  լավագույն դերասանական կազմ անվանակարգում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել