«Արևածագից առաջ» կամ «Մինչ արևածագ» (անգլ.՝ Before Sunrise), ռոմանտիկ դրամատիկական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Ռիչարդ Լինկլեյթերի կողմից։ Գրել են Լինկլեյթերը և Քիմ Կրիզանը։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Իթան Հոուքը (Ջեսսի) և Ժյուլի Դելպիը (Սելի)։ Քննադատների կողմից ֆիլմը արժանացել է բարձր և դրական գնահատականների։ Սյուժեն համարվում է մինիմալիստական, քանի որ այն հիմնականում ծավալվում է հերոսների զբոսանքների և զրույցների շուրջ։ Մանրամասն ներկայացվում է կերպարների` կյանքի և սիրո վերաբերյալ ունեցած գաղափարներն ու հայացքները։ Շուտով Ջեսսին և Սելին նկարահանվել են նաև Լինկլեյթերի 2001 թվականի «Արթնացող կյանք» (անգլ.՝ Waking life) ֆիլմում։ 2004 թվականին նկարահանվել է «Մայրամուտից առաջ» (անգլ.՝ Before sunset) ֆիլմը, որը պատմում է առաջին ֆիլմից («Արևածագից առաջ») ինը տարի անց տեղի ունեցող իրադարձությունները։ Իսկ 2013 թվականին կայացել է «Մինչ կեսգիշեր» կամ «Կեսգիշերից առաջ» ֆիլմի պրեմիերան, որը առաջին երկու ֆիլմերի շարունակությունն է և նկարահանվել է կրկին ինը տարի անց[13]։

Արևածագից առաջ
անգլ.՝ Before Sunrise
Երկիր Ավստրիա[1]
 ԱՄՆ[1]
 Շվեյցարիա
Ժանրռոմանտիկ ֆիլմ[2][3][4] և դրամա[2][3][4]
Թեմաթռուցիկ հարաբերություններ[5], քսանն անց[6], հետերոսեքսուալ հարաբերություններ[6], ճանապարհորդություն[6], միջանձնային հարաբերություններ[6], ինտիմ հարաբերություններ[6], սիրահարություն[6] և քաղաքից դուրս[6]
Թվականհունվարի 27, 1995[7], մարտի 30, 1995[8] և մարտի 31, 1995[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Լինքլեյթեր[9][2][4][…]
Սցենարի հեղինակՌիչարդ Լինքլեյթեր և Քիմ Քրիզան[10]
ԴերակատարներԻթան Հոուք[9][3][2][…], Ժյուլի Դելպի[9][3][2][…], Հաննո Պոշլ[2], Թեքս Ռուբինովից[2], Անդրեա Էքերթ[9][2], Էրնի Մանգոլդ[2], Դոմինիկ Կաստել[2] և Ադամ Գոլդբերգ[11]
ՕպերատորԼի Դանիել
ԵրաժշտությունՖրեդ Ֆրիթ
ՄոնտաժՍանդրա Ադեյր
Պատմվածքի վայրՎիեննա[6]
Նկարահանման վայրՎիեննա
ԿինոընկերությունCastle Rock Entertainment
Տևողություն97 րոպե
Բյուջե2 500 000 $[12]
Շահույթ5 987 386 $[12] և 5 535 405 $[12]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1994 թվականի հունիսի 16-ին Ջեսսին գնացքում հանդիպում է Սելինին և նրանք բռնկվում են զրույցի։ Ջեսսին ուղևորվում է Վիեննա՝ ԱՄՆ չվերթ կատարելու, իսկ Սելինն իր տատիկին այցելելուց հետո վերադառնում է Փարիզ։ Երբ հասնում են Վիեննա, Ջեսսին համոզում է Սելինին միանալ իրեն։ Ջեսսին ստիպված է լինում թռիչք կատարել վաղ առավոտյան և չի ունենում բավարար գումար գիշերային սենյակ վարձելու համար, ուստի նրանք որոշում են շրջել Վիեննայում։ Այստեղ մի քանի տեսարժան վայրեր այցելելուց հետո նրանք Riesenrad-ի գագաթին՝ արևածագի ժամանակ, համբուրվում են։ Քանի որ Ջեսսին և Սելին դեռ շարունակում էին շրջել քաղաքով մեկ, նրանք սկսում են ավելի բացահայտ խոսել միմյանց հետ՝ սիրո, կյանքի, կրոնի, ինչպես նաև Վիեննայի հանդեպ իրենց դիտարկումների վերաբերյալ։ Շուտով Սելին խոսում է իր նախկին ընկերոջ մասին, որից բաժանվել էր վեց ամիս առաջ։ Իսկ Ջեսին պատմում է, որ սկզբում եկել էր Եվրոպա՝ ժամանակ անցկացնելու իր ընկերուհու հետ, որը սովորում էր Մադրիդում, բայց նրանք այնտեղ բաժավում են և Ջեսսին գտնում է էժան թռիչքի տոմս դեպի տուն՝ Վիեննայով, դեռ երկու շաբաթ մնալուց հետո բաց է թողնում թռիչքը, այդ պատճառով գնում է գնացքի տոմս և սկսում է շրջել ամբողջ Եվրոպայով։

Երբ նրանք քայլում են Դոնաուկանալի (Դանուբի ջրանցք) կողքին, նրանց մոտենում է մի մարդ և առաջարկում է գրել բանաստեղծություն այն բառով, որը կառաջարկեն նրանք, և եթե բանաստեղությունը դուր գա, ապա պետք է վճարեն։ Ջեսսին և Սելինը ընտրում են «կաթնաշաքար» բառը, և շուտով բանաստեղծը ներկայացնում է «Delusion Angel» բանաստեղծությունը (ֆիլմի համար գրել է բանաստեղծ Դեյվիդ Ջուելը)։ Ջեսսին պնդում է, որ տղամարդը նախկինում գրել է բանաստեղծությունը և պարզապես ավելացնում է մարդկանց ընտրած բառերը։ Սելինը շուտով բացահայտում է, որ ինքը պատրաստ էր Ջեսիի հետ գնացքից իջնել նախքան նրա համոզելը։ Նրանք հասկանում են, որ հավանաբար այլևս չեն տեսնի միմյանց։ Ֆիլմն ավարտվում է հաջորդ օրը երկաթուղային կայարանում, որտեղ, Սելինը պատրաստվում է մեկնել, զույգը որոշում է ոչ թե փոխանակել որևէ կոնտակտային տեղեկատվություն, այլ փոխարենը վեց ամիս անց հանդիպել նույն վայրում։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Իթան Հոուք Ջեսսի
Ժյուլի Դելպի Սելին
Դոմինիկ Կաստել Փողոցային բանաստեղծ
Անդրեա Էկկեր Գնացքի տիկին
Հաննո Պյոշլ Գնացքի տղամարդ

Ոգեշնչում խմբագրել

Ջեսսիի և Սելինի պատմությանը Լինկլեյթերը գրել է ոգեշնչված լինելով Լեհրաուպ անունով մի կնոջ հետ անցկացրած երեկոյից, որին հանդիպել է 1989 թվականին Ֆիլադելֆիայի խաղալիքների խանութում։ Նրանք միասին շրջել են քաղաքում՝ զրուցելով գիշերվա մթության մեջ։ 2010 թվականին Լինկլեյթերը իմացել է, որ Լեհրաուպը մահացել է մոտոցիկլետային վթարից, նախքան ֆիլմի թողարկումը։

Սկզբում անորոշ էր, սցենարը, թե ովքեր էին այդ երկու անձինք և քաղաքը, որտեղ նրանք անցկացնում էին ժամանակը։

Լինկլեյթերը հասկացավ, որ կարևոր էր ուժեղ կին համահեղինակ ունենալ, քանի որ ֆիլմը կնոջ և տղամարդու միջև երկխոսություն է, այդ պատճառով նա ընտրել է Քիմ Կրիզանին։ Լինկլեյթերը և Կրիզանը երկար ժամանակ խոսեցին ֆիլմի սցենարի և կերպարների մասին։ Նա ցանկանում էր ներկայացնել «Մարդկային փոխհարաբերությունները և հայտնաբերել երկու մարդու, ովքեր ունեցել են ամբողջական անանունություն և փորձել են պարզել, թե ովքեր են իրականում»։ Լինկլեյթերը և Կրիզանը սցենարը գրել են 11 օրվա ընթացքում։ Լինկլեյթերը ինը ամիս անցկացրել է ֆիլմը նկարահանելու համար, քանի որ դժվարությամբ է ընտրել համապատասխան դերասաններ Ջեսիի և Սելինի դերերի համար[13][14]։

Պրեմիերա խմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 1995 թվականին՝ Սունդենս կինոփառատոնում[15]։ Այն թողարկվել է Միացյալ Նահանգներում 1995 թվականի հունվարի 27-ին։ Իր առաջին շաբաթավերջին կինոնկարը 363 թատրոններում հավաքել է 1,4 միլիոն դոլար և հասել է մինչև 5,5 միլիոն դոլարի՝ կրկնապատկելով 2,5 միլիոն դոլար բյուջեն[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 http://www.imdb.com/title/tt0112471/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.metacritic.com/movie/before-sunrise
  4. 4,0 4,1 4,2 http://www.filmaffinity.com/en/film122813.html
  5. https://web.archive.org/web/20200614203602/https://www.bfi.org.uk/news-opinion/news-bfi/lists/10-great-films-about-brief-encounters
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Before Sunrise — 1995.
  7. 7,0 7,1 Internet Movie Database — 1990.
  8. http://www.kinokalender.com/film3521_before-sunrise.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://stopklatka.pl/film/przed-wschodem-slonca
  10. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  11. http://www.imdb.com/title/tt0112471/fullcredits
  12. 12,0 12,1 12,2 Box Office Mojo — 1999.
  13. 13,0 13,1 Thompson, Ben (1995 թ․ մայիս). «The First Kiss Takes So Long». Sight and Sound.
  14. Linklater, Richard; Kim Krizan (1995 թ․ մարտ). «Before Sunrise». St. Martin's Griffin. էջեր V.
  15. Donahue, Christina (1995 թ․ ապրիլ). «Love in the Aftermath». Film Threat.
  16. Hicks, Alice M (1995 թ․ ապրիլի 12). «Richard Linklater's All-Nighter». MovieMaker. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.