Ասքեր (նորվ.՝ Asker), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Ասքեր քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 100.73 կմ² տարածք[1]։

Ասքեր
նորվ.՝ Asker

Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակformer municipality of Norway?
Մտնում էԱկերսհուս
ՎարչկենտրոնԱսքեր
Լենե Կոնրադի
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2009)54079
Տարածք100.73
Հիմնադրված է1837 թ.
Սահմանակցում էԲերում, Լիեր, Նեսոդեն և Ռյոյկեն
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0220
asker.kommune.no
Ասքեր կոմունան Ակերսհուս ֆյուլքեի քարտեզին

Ասքեր կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։

Ասքերի զինանշանը խմբագրել

Ասքեր կոմունայի զինանշանը հաստատվել է 1975 թվականի հոկտեմբերի 7-ին և իրենից ներկայացնում է կանաչ գույնով ներկված վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի ծառի երեք հատ արմատ, ինչը խորհրդանշում է այդտեղ ապրող ժողովրդի նվիրվածությունը իրենց բնակավայրին[1]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Ասքեր կոմունայում բնակվում է 54079 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[1]։

Մշակութային - հասարակակն կյանք խմբագրել

Չնայած Ասքերի բնակչությունը վարում է գյուղական կենցաղ, բայց Օսլոյի ընդլայնումով այն վերածվեց սոցիալ-մշակութային կենտրոնի։ Նորվեգիայի բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում՝ արվեստագետներ, բնակվում են հենց այս կոմունայում։ Համաձայն Նորվեգիայի վիճակագրական ծառայության տվյալների՝ Ասքերը համարվում է Նորվեգիայի երկրորդ կոմունան ըստ միջին եկամտի։

Ակտիվ է նաև սպորտային կյանքը։ Գործում է Ասքեր կանանց ֆուտբոլային ակումբը։

Ծնունդով Ասքերից հայտնի անձինք խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել