Ռյոյկեն (նորվ.՝ Røyken), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Միդտբյուգդա բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 112.86 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[1]։

Ռյոյկեն
նորվ.՝ Røyken

Զինանշան

Ռյոյկեն կոմունայի զինանշան
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակԿոմունա
Մտնում է Բուսկերուդ ֆյուլքե
ՎարչկենտրոնՄիդտբյուգդա
Րյունե Քոլսթադ
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2014)
20,621 (59 տեղ)
Խտություն153
Տարածք112.86  (378 տեղ)
Հիմնադրված էհունվարի 1, 1838 թ.
Սահմանակցում էԼիեր, Ասքեր և Հուրում
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0627
royken.kommune.no
Ռյոյկեն կոմունան Բուսկերուդ ֆյուլքեի քարտեզին
Բուսկերուդ ֆյուլքեն Նորվեգիայի քարտեզին

Ռյոյկենի զինանշանը խմբագրել

Ռյոյկեն կոմունայի զինանշանը հաստատվել է 1967 թվականի դեկտեմբերի 15-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է կրակ։ Կրակը վերցված է սաամական հին խորհրդանշանից[1]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2014 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռյոյկեն կոմունայում բնակվում է 20,621 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճել է երեք անգամ[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Ռյոյկենը սահմանակից է Լիեր և Ասքեր կոմունաներին հարավից, հյուսիսից՝ Հուրում թերակղզուն և տեղակայված է Օսլո-ֆյորդի ու Դրամենսֆյորդի միջև։ Օսլո-ֆյորդին կապվում է Հուրում կոմունայի միջոցով և Օսլո-ֆյորդ թունելով։ Թունելը ունի 7,2 կմ երկարություն և միացնում է Հուրումհալվոյան Ակերսհուսի հետ։

Կոմունայում տեղակայված են բազմաթիվ բնակելի տարածքներ (քաղաքներ, գյուղեր, գյուղական համայնքներ), որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ծով։ Վարչական կենտրոնը Միդտբյուգդա գյուղն է։ Մյուս հիմնական բնակավայրներն են Հյուգենը, Հալենսքոգը, Նյուրսնեսը, Րյոյուքենը, Սլեմեսթադը, Սփիքեսթադը և Արոսը։ Շատ բնակիչներ ապրում են Բյոյդալենի հյուսիսային մասումև հարակից տարածքներում, որը իրենից ներկայացնում է իրարից չանջատվող բնակելի շրջան՝ շարունակվելով մինչև մայրաքաղաք Օսլո։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռյոյկեն» հոդվածին։