«Աստղային սոնատ» (Sonata No. 6), լիտվացի կոմպոզիտոր և նկարիչ Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի 1908 թվականին ստեղծած երկու կտավներն են՝ «Աստղային սոնատ։ Ալեգրո» (Stellar sonata. Allegro) և «Աստղային սոնատ։ Անդանտե» (Stellar sonata. Andante)։

Աստղային սոնատ
«Աստղային սոնատ։ Ալեգրո»
տեսակնկարների շարք
նկարիչՄիկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիս
տարի1908
բարձրություն72,2 ± 0,1 սանտիմետր
լայնություն61,4 ± 0,1 սանտիմետր
նյութտեմպերա և կտավ
գտնվում էՉյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան
հավաքածուՉյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան[1]
կայք
Ծանոթագրություններ

Կտավը գտնվում է Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարանում։

Նկարչի մասին խմբագրել

Լիտվացի կոմպոզիտոր և նկարիչ Չյուռլյոնիսի առավել հայտնի երաժշտական ստեղծագործությունները նրա սիմֆոնիկ պոեմներն են՝ «Անտառում» (Miške) և «Ծովը» (Jūra)։ Իբրև նկարիչ Չյուռլյոնիսը լիտվական դիցաբանության մեջ արմատացած է որպես սիմվոլիստ, և նրա կտավները ստեղծվել են մասնակիորեն երաժշտական սկզբունքներով։ Նա շարունակ փնտրել է մարդկային գոյության ընդհանուր հարցերի պատասխաններ։ Չյուռլյոնիսի արվեստը ներառում է անձի, ազգի, դարաշրջանի ցանկությունները[2]։

Երաժշտական կտավներ խմբագրել

 
«Աստղային Սոնատ: Անդանտե»

Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսն ստեղծել է յոթ պատկերազարդ սոնատներ, որոնց անվանել է համարներով (բառացի վերնագրերը հարմարեցվել են ավելի ուշ)։ Նրա պատկերազարդ սոնատները կարելի է համադրել սինեսթեզիայի տեսության հետ՝ որպես երաժշտության և արվեստի սերտաճում։ Չյուռլյոնիսի պատկերազարդ սոնատները մարմնավորում են սինեսթետիկ թեմաների օրիգինալ մոտեցում։ Արվեստագետն օգտագործում է նկարչության երաժշտական կոմպոզիցիոն սկզբունքները, որոնք ասոցացվում են երաժշտական ձևերի կառուցվածքին (ինչպիսիք են սոնատ, ֆուգա, նախերգանք)։ Նա միավորում է իրականության տարբեր շարժառիթներ, տարբեր տարածական մակարդակներ, ամսաթվեր՝ հակադրելով խորհրդանշական պատկերները մեկ կոմպոզիցիոն համակարգի (ցիկլ) մեջ՝ հիմնված ռիթմային դինամիկայի վրա։

«Աստղային սոնատ։ Ալեգրո» (Stellar sonata. Allegro) կտավն արտաքին տարածության գեղարվեստական տեսլականն է։ Այս սոնատը դիտողին է ներկայացնում պատկերների ֆանտաստիկ շերտեր։ Կտավի բոլոր կոմպոզիցիոն տարրերը դասավորված են տարբեր տատանումների բարդ ռիթմով։ Երրորդ հարթության պատկերում չկա սենյակային հեռանկարը։ Չյուռլյոնիսը տիեզերքը պատկերել է որպես տիեզերական միգամածությունների, աստղերի և արևի լույսի խաչմերուկների բազմաձայն սիմֆոնիա։ Այս տիեզերական օվկիանոսի ալիքները երգերն են, որոնք, միախառնվելով, ձևավորել են հարուստ զարդանախշերով, գեղեցիկ ցանցը, որը թափանցում է Ծիր կաթնի ճանապարհից։ Արտաքին տարածության շարժումը քաոսային չէ, այլ ռիթմիկ է և ներդաշնակ։ Տիեզերքում կարգի և ներդաշնակության խորհրդանիշը ստեղծված է հրեշտակի կերպարով՝ թեթև պատկեր, որ կանգնած է լույսի գագաթին։

Սոնատի երկրորդ մասը՝ «Աստղային Սոնատ։ Անդանտե» (Stellar sonata. Andante), հանդիսավոր է, մոնումենտալ, բայց շատ ավելի զուսպ. մի քանի տիեզերական մառախուղներ անպարզ են դարձնում մոլորակի մեկ կիսագունդը, թերևս հենց երկիրը, և մի հրեշտակ դանդաղ գնում է դեպի Ծիր Կաթին՝ թողնելով խաղաղ ու հոյակապ երաժշտության տպավորություն։

Այս կտավը համարվում է Չյուռլյոնիսի ամենաերաժշտական ստեղծագործություններից մեկը՝ լի հրաշալի փոխազդող գույներով, ռիթմերի տատանումներով և հզոր երևակայությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել