Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան (լիտ.՝ Nacionalinis Mikalojaus Konstantino Čiurlionio dailės muziejus), գեղարվեստի հնագույն թանգարան, թանգարանների խումբ Լիտվայի Կաունաս քաղաքում։ Այն հիմնականում նվիրված է լիտվացի կոմպոզիտոր և նկարիչ Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի (1875–1911) աշխատանքները հրապարակելուն։
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կաունաս և Կաունասի քաղաքային ինքնակառավարում[2] |
Հիմնադրվել է | դեկտեմբերի 14, 1921 |
Կայք | ciurlionis.lt(լիտվ.) |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1921 թվականի դեկտեմբերի 14-ին։ 1936 թվականին թանգարանն անվանվել է Վիտովտի անունով։ Ներկայիս անվանումը ստացել է 1944 թվականին։ Թանգարանային տարածքն ընդլայնվել է 1969 թվականին[3]։ 1997 թվականին գեղարվեստի թանգարանին տրվել է ազգային թանգարանի կարգավիճակ։ Այցելուները կարող են տեսնել ցուցանմուշները Լիտվայի ժողովրդական, կիրառական արվեստի 16-րդ դարի նմուշներից։
Ներկայումս Արվեստի ազգային թանգարանն ունի արվեստի տարբեր հավաքածուներ, որոնք գտնվում են 12 մասնաճյուղերում։
Թանգարանը հովանավորում է միջազգային ցուցահանդեսներ, այստեղ կազմակերպվում են դասախոսություններ, համերգներ, համաժողովներ, իրականացվում է հատուկ կրթական գործունեություն երեխաների համար։
Թանգարանի շենքում է գտնվում նաև Վիտովտ Մեծի անվան պատերազմի թանգարանը՝ տեղակայված Կաունաս քաղաքի կենտրոնում։
Ցուցադրություն
խմբագրելԿաունասի Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարանն ունի ավելի քան 355,000 ցուցանմուշներ։ Թանգարանի ցուցադրության հավաքածուն կազմված է Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի ժառանգությունից, Լիտվայի ժողովրդական արվեստի, կերպարվեստի և կիրառական արվեստի, անտիկ համաշխարհային արվեստի, արտասահմանյան գեղարվեստի և կիրառական արվեստի նմուշներից, Լիտվայի ժողովրդական արվեստի և գեղարվեստական կյանքի արխիվներից[4]։
Թանգարանի մասնաճյուղեր
խմբագրել№ | Թանգարանների անվանումներ | Հասցե | Կառույցի ճարտարապետ | Ծանոթություններ |
---|---|---|---|---|
1 | Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան | Պուտվինսկյո 55 | Վլադիմիր Դուբենեցկի, 1926 | Թանգարանում ներկայացված են լիտվական արվեստի ժամանակավոր և մշտական ցուցահանդեսներ, հավելյալ մասում ներկայացված են Չյուռլյոնիսի գործունեությանն ու ժառանգությանը նվիրված հավաքածուն |
2 | Միկոլաս Ժիլիսկու անվան գեղարվեստական պատկերասրահ | Նեպրիկլաուսոմիբեսի 12 | Է. Միլյունաս, Կ. Կիսելյուս, Ս Յուշկիս, 1989 | Ներկայացված են կոլեկցիոներ Միկոլաս Ժիլիսկու՝ Կաունաս քաղաքին նվիրաբերած հավաքածուն |
3 | Լիտվական հանրապետության պատմական նախագահություն | Վիլնյաուս 33 | 2005, հուլիսի 5 | Ցուցահանդեսների, կոնֆերանսների, գրքերի շնորհանդեսների վայր |
4 | Կաունասի պատկերասրահ | Դոնելայչե 16 | Լ. Գեդգաուդինե և Ի. Ն. Գրանաուսկաս, 1978 | Ներկայացված են լիտվական արվեստի, օտար երկրներում ապրող լիտվացիների գործեր, ժամանակակից Լիտվայի արվեստի ստեղծագործություններ |
5 | Կերամիկայի թանգարան | Ռոտուշես 15 | 1978 | Ներկայացված է 15-19-րդ դարերի կերամիկական արվեստի հավաքածու, ինչպես նաև ժամանակակից լիտվական կերամիկական արվեստը |
6 | Անաստաս Ժմույզդինավիչյուսի հիշատակի թանգարան | Պուտվինսկե 64 | Վիտաուտաս Լամդսբերգիս-Ժյամկալնիս, 1928 | Ցուցադրությունը բացվել է 1966 թվականին, ներկայացված են լիտվացի հասարակական գործիչ, նկարիչ և կոլեկցիոներ Ժմույզդինավիչյուսի աշխատանքները (կտավներ, պլակատներ, գրքերի պատկերազարդումներ) , ինչպես նաև ժողովրդական արվեստի նմուշներ |
7 | Հրեշների թանգարան | Պուտվինսկե 64 (կից մասնաշենք) | Ա. Մաժեյկա, 1982 | Ներկայացված է Ժմույզդինավիչուսի հավաքածուներից մեկը՝ հրեշների հավաքածուն, ֆիգուրներ, կտավներ, սպասք։ Հավաքածուն թանգարանից հանվել է առանձին սրահ ահռելի թվաքանակի պատճառով |
8 | Ադել և Պաուլյուս Գալաունիսների տուն | Վիդունո ծառուղի 2 | Առնաս Ֆունկաս, 1934 | |
9 | Լյուդաս Տրույկիսի և Մարիյոն Ռակաուսկայտի հիշատակի թանգարան | Ֆրկո 14 | Բացվել է 1994 թվականին | |
10 | Յուոզաս Զիկարասի հիշատակի թանգարան | Զիկարո 3 | քանդակագործի սեփական տունը | բացվել է 1999 թվականին, լիտվացի առաջին պրոֆեսիոնալ քանդակագործի տուն-արվեստանոցը |
11 | Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիսի հիշատակի թանգարան | Չյուռլյոնե 35, Դրուսկինինկայ | Տունը, որտեղ անցել է Չյուռլյոնիսի մանկությունն ու պատանեկությունը | |
12 | Վիտաուտաս Կազիմերի պատկերասրահ | Չյուռլյոնե 41, Դրուսկինինկայ | Տունը, որտեղ ապրել է լեհական 20-րդ դարի արվեստի վառ ներկայացուցիչը։ Ներկայացված են նրա բազմաթիվ աշխատանքներ | |
Թանգարանի նախկին մասնաճյուղեր | ||||
Վինցաս Գրիբասի թանգարան | Յուրբարկաս | փոխանցվել է քաղաքի ինքնակառավարմանը | ||
Կեդայնյան գեղարվեստական ցուցադրություն | Կեդայնյա | փոխանցվել է քաղաքի ինքնակառավարմանը | ||
Վիտրաժների և քանդակի պատկերասրահ | Նեպրիկլաուսոմիբես 14 | Տեղավորված է եղել Միքայել հրեշտակապետի եկեղեցում | 1990 թվականին համալիրը հանձնվել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն | |
Պաժայսլյաս համալիր | Մասյուլե 31 | 1990 թվականին համալիրը հանձնվել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն | ||
Կաունասի մզկիթ | Տոտորյու 6 | 1989 թվականին փոխանցվել է հավատացյալներին |
Պատկերասրահ
խմբագրել-
Թանգարանի վարչական շենքը
-
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան
-
Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարանի աստիճանները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://museums.lt/tikrieji-nariai/
- ↑ https://atvira.sodra.lt/imones/rinkiniai/index.html
- ↑ «MIKALOJUS KONSTANTINAS CIURLIONIS NATIONAL ART MUSEUM». Lithuanian Museum Association. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «M.K.CIURLIONIS ART MUSEUM». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չյուռլյոնիսի անվան ազգային արվեստի թանգարան» հոդվածին։ |