Առանց ծխախոտի միջազգային օր

Առանց ծխախոտի միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ World No Tobacco Day, ֆր.՝ Journée mondiale sans tabac), ամենամյա միջազգային տոն, որը պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի կողմից։

Առանց ծխախոտի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՄայիսի 31[1]
սկսած1988[2]
Հաստատվածմայիսի 15, 1987[3]
Ի հիշատակtobacco use disorder?[1]
ՀիմնադիրԱռողջապահության համաշխարհային կազմակերպություն
Կայքwho.int/campaigns/world-no-tobacco-day(անգլ.) և who.int/es/campaigns/world-no-tobacco-day(իսպ.)
«Ամեն օրը դարձրու առանց ծխախոտի միջազգային օր»։ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2018։

Օրը նշվում է մայիսի 31-ին։ Հռչակվել է 1988 թվականին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ 42-րդ նստաշրջանում (հռչակագիր № WHA42.19)[4]։

ԱԱՀ-ն հայտնում է ավելի քան 25 հիվանդության մասին, որոնց ընթացքն ավելի է վատանում ծխելիս (սիրտանոթային, թոքային և ուռուցքային հիվանդություններ)։ Բրիտանական գիտնականների կողմից (British Doctors Study) լուրջ գիտական ապացույցներ են ձեռք բերվել, որ ծխելը մեծապես նպաստում է թոքերի ուռուցքին և սրտի կաթվածին։ Վնասակար սովորույթի հետևանքով ամեն տարի աշխարհում մահանում է շուրջ 6 միլիոն մարդ (նրանցից 600 հազարը՝ պասիվ ծխողներ)։ Ըստ վիճակագրության՝ Ռուսաստանում ծխում է շուրջ 44,2 միլիոն մարդ (բնակչության 39,1 %-ը)[5]։

Առանց ծխախոտի միջազգային օրը մտնում է ՄԱԿ-ի համաշխարհային և միջազգային օրերի համակարգի մեջ։

Միացյալ Նահանգներում հաստատվել է «Ծխելուց հրաժարվելու օր» (անգլ.՝ Great American Smokeout), որը նշվում է նոյեմբեր ամսվա երրորդ հինգշաբթի օրը։ Այն հաստատվել է ամերիկյան ուռուցքաբաների կողմից (անգլ.՝ American Cancer Society) 1977 թվականին։

Միջազգային օրվա թեմաներ խմբագրել

  • 2020 թվական՝ «Ծխախոտ արտադրողների կողմից երիտասարդներին մանիպուլիացիայի ենթարկելուց պաշտպանել և երիտասարդների կողմից ծխախոտ օգտագործելը նախականխել»
  • 2019 թվական՝ «Ծխախոտն ու թոքերի առողջությունը»
  • 2018 թվական՝ «Ծխախոտն ու սրտի հիվանդությունները»
  • 2017 թվական՝ «Ծխախոտը՝ որպես զարգացման խոչընդոտ»
  • 2016 թվական՝ «Պատրաստել հասարակ փաթեթներով»
  • 2015 թվական՝ «Դադարեցնել ծխախոտային արտադրության անօրինական առևտուրը»
  • 2013 թվական՝ «Արգելել ծխախոտային ընկերությունների գովազդը, վաճառքի խթանումը»
  • 2012 թվական՝ «Հակազդեցություն ծխախոտային արտադրությանը»
  • 2011 թվական՝ «Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ կոնվենցիան»
  • 2010 թվական՝ «Գենդերային գործոնն ու ծխախոտը․ շուկայագիտության հատուկ ուշադրությունը կանանց համար»
  • 2009 թվական՝ «Նախազգուշացում ծխախոտի՝ առողջության վրա ունեցած վնասի մասին»
  • 2008 թվական՝ «Երիտասարդությունն առանց ծխախոտի»
  • 2007 թվական՝ «Մարդկանց ժամանումն առանց ծխախոտի ծխի վայրեր»
  • 2006 թվական՝ «Ծխախոտը ցանկացած ձևով մահացու վնասակար է»
  • 2005 թվական՝ «Յուրաքանչյուր ձևի և տեսակի ծխախոտը մահացու վտանգավոր է»
  • 2004 թվական՝ «Ծխախոտն ու աղքատությունը․ արատավոր շրջան»[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.who.int/campaigns/world-no-tobacco-day
  2. https://temas.sld.cu/tabaquismo/dia-mundial-sin-fumar/oms-temas-del-dia-mundial-por-anos/
  3. https://iris.who.int/bitstream/handle/10665/201062/WHA40_R38_spa.pdf?sequence=1&isAllowed=y
  4. «Международный день отказа от курения» (ռուսերեն). calend.ru — Ежегодно в третий четверг ноября отмечается Международный день отказа от курения (No Smoking Day). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «Всемирный день без табака отмечается в пятницу». РИА Новости (ռուսերեն). 20130531T0102. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  6. «31 мая Всемирный день без табака | ГБУЗ КО "КГБ №5"» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց ծխախոտի միջազգային օր» հոդվածին։