Ապենցել Աուսերռոդեն[3] (գերմ.՝ Appenzell Ausserrhoden, ֆր.՝ Appenzell Rhodes-Extérieures, բառացի թարգմանած՝ նշանակում է Արտաքին Ռոդեր), գերմանախոս կիսականտոն Շվեյցարիայի հյուսիս-արևելքում։ Վարչական կենտրոնը Հերիզաու քաղաքն է, որտեղ գտնվում են կանտոնի կառավարության ու խորհրդարանի նստավայրերը (դատական իշխանության կենտրոնական ղեկավար մարմինների նստավայրը Տրոգեն քաղաքում է)։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 53 438։

Ապենցել Աուսերռոդեն
Դրոշ Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էԱրևելյան Շվեյցարիա, Հյուսիսարևելյան Շվեյցարիա և Appenzellerland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնՀերիսաու և Տրոգեն
Ամենաբարձր կետSäntis?
ԲԾՄ771 մետր
Օրենսդրական մարմինCantonal Council of Appenzell Ausserrhoden? և Landsgemeinde Appenzell Ausserrhoden?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն55 234 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք242,84 կմ²[2]
Հիմնադրված է1513 թ.
Սահմանակցում էՍանկտ Գալլեն և Ապենցել Իներռոդեն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՀապավումAR
ՓոխարինեցԱպենցել
ISO 3166-2 կոդCH-AR
Ավտոմոբիլային կոդAR
ar.ch(գերմ.)

Այս կիսականտոնի տարածքում առաջին բնակավայրերը հիմնադրվել է 7-8-րդ դարերում, Գլատ գետի ափերին։ Բնակիչների վրա մեծ է եղել Սբ. Գալլ վանքի աբբայության ազդեցությունը։ Պատմական փաստաթղթերում Հերիզաուն առաջին անգամ հիշատակվել է 907, իսկ Ապենցել կանտոնը՝ (Appenzell: abbatis cella) 1071 թվականին։

2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կիսականտոնն ունեցել է 55.178 բնակիչ, որոնցից 6,959-ը կամ 13,22 տոկոսը օտարերկրացիներ էին[4]։ Ինչ վերաբերում է դավանանքին, բնակչության մեծամասնությունը (շուրջ 51 տոկոսը) բողոքականներ են, 31 տոկոսը՝ կաթոլիկներ[5]։

Պատկերասրահ խմբագրել

Վարչական բաժանում խմբագրել

Կիսականտոնի կազմի մեջ ընդգրկված են հետևյալ համայնքները.

  • Բյուլեր
  • Վալդ
  • Վալդշտատ
  • Վալցենհաուզեն
  • Վոլֆհալդեն
  • Գայս
  • Գրուբ
  • Լուտցենբերգ
  • Ռեէտոբել
  • Ռոյտե
  • Տոյֆեն
  • Տրոգեն
  • Ուրնեշ
  • Հայդեն
  • Հերիզաու
  • Հունդվիլ
  • Շվելբրուն
  • Շյոնենգրունդ
  • Շպայխեր
  • Շտայն


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018FSO.
  2. 2,0 2,1 https://dam-api.bfs.admin.ch/hub/api/dam/assets/19805710/master
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 23.
  4. Federal Department of Statistics (2008). «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. Federal Department of Statistics (2004). «Wohnbevölkerung nach Religion». Արխիվացված է օրիգինալից (Interactive Map) 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապենցել Աուսերռոդեն» հոդվածին։