Ալեքսեյ Ստանիսլավովիչ Ելիսեև (հուլիսի 13, 1934(1934-07-13)[1], Ժիզդրա, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (հունվարի 22, 1969 թվական և հոկտեմբերի 22, 1969), տեխնիկական գիտությունների դոկտոր (1973), ԽՄԿԿ անդամ (1967

Ալեքսեյ Ելիսեև
Ծնվել էհուլիսի 13, 1934(1934-07-13)[1] (89 տարեկան)
ԾննդավայրԺիզդրա, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1957) և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ (1962)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ, տիեզերագնաց, քաղաքական գործիչ և գրող
ԱշխատավայրԷներգիա
Զբաղեցրած պաշտոններSpecial Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Aleksei Yeliseyev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1957 թվական)։ Տիեզերագնացների ջոկատում է հայտնվել 1966 թվականին։ 1969 թվականի հունվարի 15-17-ը Բ․ Վոլինովի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուգ-5» տիեզերանավով։ 1969 թվականի հունվարի 16-ին Ե․ Խրունովի հետ բաց տիեզերքով փոխադրվել է Վ․ Շատալովի ղեկավարած «Սոյուզ-4» տիեզերանավ, որով վերադարձել է Երկիր։ Բաց տիեզերքում մնացել է 37 րոպե։ 1969 թվականի հոկտեմբերի 13-18-ը Շատալովի հետ, երկրորդ անգամ տիեզերք է թռել «Սոյուզ-8» տիեզերանավով։ 5-օրյա թռիչքի մեկ օրն ընթացել է «Սոյուզ-7», իսկ երեք օրը՝ «Սոյուզ-6» և «Սոյուզ-7» տիեզերանավերի հետ։ 1971 թվականի ապրիլի 23-25-ը Շատալովի և Ն․ Ն․ Ռակավիշնխկովի հետ Ելիսեևը երրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ-10» տիեզերանավով, որը 1971 թվականի ապրիլի 24-ին կցվել է «Սալյուտ» ուղեծրակայանի հետ համատեղ թռիչքը շարունակվել է 5 ժ 30 ր։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Елисеев Алексей Станиславович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ելիսեև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 494