Ալբուս Դամբլդոր

«Հարրի Փոթեր» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը

Ալբուս Փերսիվալ Վուլֆրիկ Բրայան Դամբլդոր (անգլ.՝ Albus Percival Wulfric Brian Dumbledore), անգլացի գրող Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթեր վիպաշարի գլխավոր հերոսներից մեկը, կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ Հոգվարթսի տնօրեն, Վիզենգամոթի (մոգերի դատարան) գերագույն հրաշագործ, Մերլինա շքանշանի առաջին աստիճանի դափնեկիր, «Փյունիկի միաբանության» հիմնադիր, Մագերի Միջազգային Կոնֆեդերացիայի նախագահ։ Հայտնի է որպես իր ժամանակների ամենհզոր հրաշագործը և միակ մագը, ումից Վոլնդեմորը վախեցել է։

Հարրի Փոթերի աշխարհի կերպար

Ռիչարդ Հարրիսը Ալբուս Դամբլդորի դերում
Ալբուս Դամբլդոր
Սեռ արական
Մազերի գույն արծաթաճերմակ
Ֆակուլտետ Գրիֆինդոր
Արյունի մաքրություն մաքրարյուն
Կողմ «Փյունիկի միաբանություն»
Պատրոնուս Փյունիկ
Կախարդական փայտ շամբուկե փայտ
Առաջին հայտնվելը Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
Դեր ֆիլմերում Ռիչարդ Հարրիս

Դամբլդորի նկարով կոլեկցիոնային քարտում նրա մասին ասվում է հետևյալը.

Ալբուս Դամբլդորը կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ «Հոգվարթսի» տնօրենն է։ Համարվում է մեծագույն հրաշագործ և կախարադության բնագավառում հանճար։ Պրոֆեսորը հայտնի է 1945 թվականին չար հրաշագործ Գրինդևալդի դեմ տարած հաղթանակով, տասներկու եղանակ վիշապի արյունը կիրառելու և ալքիմիայում Նիկոլաս Ֆլամենի հետ միասին կատարած աշխատանքներով։ Հոբիներն են կամերային երաժշտությունը և կեգլի խաղը։

Դամբլդորի կերպարը շատ առումներով նման է Մերլինայի դասական կերպարին։ Նա հզորագույն բարի հրաշագործ է, որը, չնայած իր շքեղ տեսքի և պատկառելի տարիքի, ունի առողջ հումորի զգացում և արտակարգ խելք։ Սակայն, վիպաշարի վերջին գրքի լույս տեսնելուց հետո, որտեղ նկարագրվում է Դամբլդորի մութ անցյալը և բացահայտվում է իր որոշ արարքների իսկական շարժառիթը, ընթերցողների կարծիքները նրա վերաբերյալ փոխվեցին։

Մասնավորապես, բազմաթիվ ընթերցողներ մեղադրում եմ Դամբլդորին Հարրի Փոթերին և Սևերուս Սնեյփին խոհեմաբար և դաժաբար օգտագերծելու մեջ՝ Վոլնդեմորին հաղթելու համար։

Ըստ Ռոուլինգի բուն մտահաղացմամբ, Դամբլդորը համարվում է «բարության մարմնավորում» (անգլ.՝ the epitome of goodness)[1], և, ինչպես բազմիցս խոստովանել է գրողը, եղել է նրա սիրելի հերոսներից մեկը[2]։ Նա հայտարարել է, որ Դամբլդորը «խոսում է հենց իրենից», քանի որ գիտի գրեթե ամեն ինչ Հարրի Փոթերի աշխարհի մասին[3]։ Դրա հետ մեկտեղ, հարցազրույցի ժամանակ, որը կայացել էր մինչև 7-րդ գրքի լույս տեսնելը, նա հերոսին բնութագրել է որպես «մաքիավելիական պատկեր», ընդգծելով նրա անորոշություն[4]։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Դամբլդորի անունը՝ Ալբուսը, լատիներեն թարգմանվում է որպես սպիտակ։ Դամբլդոր ազգանունը ձևավորվել է հին անգլիական բառից, որը նշանակում է իշամեղու։ Ռոուլինգը վերցրել է, որովհետև պատկերացրել է, թե ինչպես է Դամբլդորը «քայլում է քթի տակ երգելով»[5]։ Նրա ամբողջական անունը Ալբուս Փերսիվալ Վուլֆրիկ Բրայան Դամբլդոր է։

Դամբլդորի կենսագրությունը խմբագրել

Մինչ Հարրիի ծնվելը խմբագրել

Դամբլդորի մասին հետևյալ ամբողջ տեղեկությունները ընթերցողին հայտնի է դառնում միայն յոթերորդ գրքի ցիկլում («Հարրի Փոթերը և Մահվան պարգևները»

Դամբլդորի ընտանիքը խմբագրել

Ալբուս Դամբլդորը ծնվել է 1881 թվականի ամռանը Փերսիվալ և Կենդրի Դամբլդորների ընտանիքում։ Երեք տարի անց ծնվել է նրա եղվայ Աբերֆորտ, որից հետո քույրը՝ Արիանան։ Երբ Արիանան վեց տարեկան էր, նրա վրա հարձակվում են դեռահաս-մագլներ, որոնք տեսել էին նրան կախարդելուց։ Այդ հարձակումի արդյունքում աղջիկը դառնում է հոգեկան հիվանդ, չվերահսկելով իր կախարդական հատկությունները։ Ալբուսի հայրը՝ Փերսիվալը, այդ ժամանակ վրեժ է լուծում նրանցից և ցմահ դատապարտվում է Ազկաբանում։ Նա դատարանին չէր պատմել իր այդ արարքի դրդապատճառները, որպեսզի Արիաննային չտանեին Սուրբ Մունգոյի հիվանդանոց։ Սրանից հետո ընտանիքը տեղափողվում է Գոդրիկի հովիտ։ Կենդրան խնամքով թաքցրել էր դստերը հարցասեր աչքերից, ինչի պատճառով հարևաններ-մոգեր եզրակացրել են, որ Արիանան՝ սքվիբ է (սքվիբները մարդիկ են, որոնց ծնողներից գոնե մեկը հրաշագործ է, սակայն իրենք կախարդել չգիտեն։ Սքվիբ է Հոգվարթի պահակ Արգուստ Ֆիլչը)։

Շուտով Դամբլդորը ընդունվում է Հոգվարթսի Գրիֆինդոր ֆակուլտետը և դառնում է ամբողջ դպրոցի պատմության մեջ ամենափայլուն աշակերտը։ Նա ստացել է բոլոր պատվավոր մրցանակները, նամակագրական կապերի մեջ է մտել այդ ժամանակների այնպիսի հայտնի հրաշագործների հետ, ինչպիսիք են ալքիմիկոս Նիկոլայ Ֆլամելը, հայտնի պատմաբան Բատիլդա Բեյշոթը և մագիայի տեսաբան Ադալբերտա Ուոֆլինգը։ Նրա հոդվածներից որոշները նույնիսկ տպագրվել են այնպիսի գիտական ամսագրերի կողմից, ինչպիսիք են «Այսօրվա կերպարանափոխում»-ը, «Challenges in Charming»-ը և «Բույսերի եփման պրակտիկա»-ն։

Դպրոցն ավարտելուց հետո Դամբլդորը պլանավորում էր իր ընկերոջ՝ Էլֆիաս Դոժի հետ գնալ ավանդական ճանապարհորդության, միայն թե դրան խանգարեց Կենդրայի մահը, ում պատահաբար սպանել էր Արիանան խելագարության նոպայի ժամանակ։

Դամբլդորի անձը խմբագրել

Արտաքին խմբագրել

Ալբուս Դամբլդորը հայտնվում է Հարրի Փոթերի վիպաշարի հենց առաջին գրքում («Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»)։ Գրքում նկարագրվում է այսպես. «Նա բարձրահասակ էր, նիհար և շատ ծեր՝ դատելով արծաթափայլ մազերից ու մորուքից, որոնք այնքան երկար էին, որ հասնում էին մինչև գոտկատեղը և մտնում գոտու տակ։ Նրա հագին երկար, լայնափեշ ու լայնաթև պարեգոտ էր, ուսերին՝ մինչև կոճերը հասնող ու գետինն ավլող վառ մորեգույն թիկնոց, իսկ ոտքերին ՝ ճարմանդներով երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներ։ Նրա կապույտ աչքերը պարզ էին ու վառվռուն և շողշողում էին կիսալուսնաձև ապակիներով ակնոցի տակից, իսկ քիթը երկար էր, արծվակտուց և ասես ժամանակին ամենաքիչը երկու տեղից ջարդված լիներ»։

Դամբլդորի խոսքերով՝ իր ձախ ծնկան վրա սպիի տեսքով նկարված է Լոնդոնի մետրոպոլիտենի ճշգրիտ քարտեզը։

1999 թվականի հարցրազրույցների մեկի ժամանակ, Ռոուլինգը Դամբլդորի արտաքինը համեմատել է Ջոն Գիլգուդի արտաքինի հետ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «J.K. Rowling Interview», CBCNewsWorld: Hot Type, 13 July 2000
  2. Barnes and Noble & Yahoo! chat with J.K. Rowling, barnesandnoble.com, 20 October 2000
  3. Lizo Mzimba. Chamber of Secrets DVD interview with Steve Kloves and J.K. Rowling
  4. Dumbledore is "Machiavellian, " and Snape «Vindictive» Says J.K. Rowling — The Leaky Cauldron
  5. «Barnes and Noble interview, 19 March 1999»
  6. Christopher Lydon (1999 թ․ հոկտեմբերի 12). «J.K. Rowling interview transcript». The Hogwarts Library (անգլերեն). The Connection (WBUR Radio). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբուս Դամբլդոր» հոդվածին։