Ադրբեջանա-ֆինլանդական հարաբերություններ
Ադրբեջանա-ֆիննական հարաբերություններ (ադրբ.՝ Azərbaycan–Finlandiya münasibətləri), պաշտոնական հարաբերություններ Ադրբեջանի և Ֆինլանդիայի Հանրապետություների միջև։
Ադրբեջան |
Ֆինլանդիա |
Պատմություն խմբագրել
ԱԺՀ ժամանակաշրջան խմբագրել
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության օրոք Ֆինլանդիայի ներկայացուցչությունը գտնվել է Բաքվի Բալախանի շրջանում Նոբել եղբայրների գրասենյակում։ Ներկայացուցչությունը գլխավորել է հյուպատոսական գործակալ Վեգելիուսը[1]։
Դիվանագիտական հարաբերություններ խմբագրել
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի մարտի 24-ին[2]։
Ֆինլանդիան հանդիսանում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի անդամ, որը ստեղծված է հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ ԵԱՀԿ սկզբունքների հիման վրա[3]։ Մինսկի գործընթացի համանախագահող ինստիտուտն ի սկզբանե, Ռուսաստանի հետ նաև գլխավորել էր Ֆինլանդիան[3]։
Միջխորհրդարանական հարաբերություններ խմբագրել
Ադրբեջանի Հանրապետության Ազգային Ժողովում գործում է Ադրբեջան-Ֆինլանդիա միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խումբ[4]։ Այս աշխատանքային խումբը ստեղծվել է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին և ղեկավարել է Վագիֆ Վաքիլովը[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ադրբեջանի միջազգային հարաբերություններ
- ↑ Արտաքին Գործերի Նախարարություն
- ↑ 3,0 3,1 ATƏT-in Minsk qrupunun həmsədrləri ilə görüşlərə dair ümumi tarixi arayış. lib.aliyevheritage.org, 31.01.2009 Կաղապար:Az
- ↑ Ադրբեջանի Հանրապետության Ազգային Ժողով Արխիվացված 2017-11-25 Wayback Machinee-qanun.az
- ↑ «"Azərbaycan Respublikası Milli Məclisinin parlamentlərarası əlaqələr üzrə işçi qruplarının yaradılması haqqında"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 28-ին.