«Մերիջեյն Միքեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Անձ}} '''Մերիջեյն Միքեր''' (''{{lang-en|Marijane Meaker}}'',), ամերիկացի գրող։ == Գործունեություն == Վին Փաքեր անունով նա գրել է մի շարք դետեկտիվ և հետախուզական վեպեր, այդ թվում՝ <<Գարնանային կրակը>> (''{{lang-en|Springfire}}''): Ինչպես Էն Ալդրիխ Միկերը գրում էր գիտական հանրաճանաչ գրքեր լեսբուհ...»:
(Տարբերություն չկա)

08:53, 26 Հուլիսի 2021-ի տարբերակ

Մերիջեյն Միքեր (անգլ.՝ Marijane Meaker,), ամերիկացի գրող։

Մերիջեյն Միքեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1927(1927-05-27)[1][2]
ԾննդավայրՕբերն, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 21, 2022(2022-11-21)[3] (95 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիսուրիի համալսարան և Stuart Hall School?
Մասնագիտությունգրող, վիպասան և մանկագիր
Պարգևներ և
մրցանակներ
 Marijane Meaker Վիքիպահեստում

Գործունեություն

Վին Փաքեր անունով նա գրել է մի շարք դետեկտիվ և հետախուզական վեպեր, այդ թվում՝ <<Գարնանային կրակը>> (անգլ.՝ Springfire): Ինչպես Էն Ալդրիխ Միկերը գրում էր գիտական հանրաճանաչ գրքեր լեսբուհիների մասին, և Քերր (անգլ.՝ M. E. Kerr) կեղծանունով նա գեղարվեստական պատմվածքներ էր գրում երիտասարդների համար: Վերջապես Մերի Ջեյմս (անգլ.՝ Mary James), անվան տակ նա գրքեր գրեց փոքր երեխաների համար:

Մրցանակներ

Միքերը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի կողմից Մարգարեթ Էդվարդսի մրցանակը երիտասարդական գրականության համար: Նյու Յորք Թայմսը (անգլ.՝ The New York Times, նրան անվանեց «երիտասարդական գրականության մեծ վարպետներից մեկը»: «Ոսկե թագ» գրական ընկերությունը ամեն տարի մրցանակ է շնորհում մեկ հեղինակի՝ լեսբիական գրականության ոլորտում աշխատելու համար: Միքերը մրցանակը շահել է 2013 թվականին և միացել Անն Բաննոնին, Սառա Օլդրիջին, Ջեյն Ռուլին, Էլեն Հարթին և շատ այլ մարդկանց:

Կյանք

Միկերը երկու տարվա ընթացքում հարաբերություններ է ունեցել գրող Պատրիսիա Հայսմիթի հետ: Այս հարաբերությունների մասին նա գրել է 2003 թվականի վավերագրական հուշագրության մեջ: 2006 թվականից Միքերը ապրում է Նյու Յորքի Իսթ Հեմփթոն քաղաքում:


Ծանոթագրություններ