«Ահարոն Վիրաբյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ մարզիկ, եռամարտի և վորքաութի աշխարհի չեմպիոն , Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր ։
Content deleted Content added
Նոր էջ «{{Մարզիկ |անուն = Ահարոն Վիրաբյան |պատկեր = Մարզիկ_Ահարոն_Վիրաբյան.jpg |չափսերը = |նկարագրություն =...»:
(Տարբերություն չկա)

20:08, 22 հունվարի 2021-ի տարբերակ

Ահարոն Աշոտի Վիրաբյան (մայիսի 13, 1995, ՀՀ, Արմավիրի մարզ քաղաք Արմավիր, գյուղ Տանձուտ), հայ մարզիկ, եռամարտի[1] և վորքաութի աշխարհի չեմպիոն[2], Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր[3][4]։

Ահարոն Վիրաբյան
Պատկեր:Մարզիկ Ահարոն Վիրաբյան.jpg
Անձնական տեղեկություն
Ամբողջական անուն՝Ահարոն Աշոտի Վիրաբյան
Մասնագիտացում՝Եռամարտ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝Մայիսի 13, 1995 թվական
Ծննդավայր՝Հայաստան, քաղաք Արմավիր

Կենսագրություն

Ահարոն Վիրաբյանը ծնվել է 1995 թվականի մայիսի 13-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Տանձուտ գյուղում։ Դպրոց է հաճախել 6 տարեկանից։ 2012 թվականին ավարտելով դպրոցը՝ անցել է պարտադիր զինվորական ծառայություն։ Զինվորական ծառայության ընթացքում սկսել է համառորեն զբաղվել սպորտով, սահմանել ռեկորդներ, որոնք իրենց ամրագրումն են գտել «Դյուցազնագրքում» [5]։

Մարզական կարիերա

Զինվորական ծառայությունից հետո՝ 21 տարեկանում, իր մարզական կարիերայում առաջին անգամ Ահարոնը մասնակցել է սթրիթ-լիֆթինգ մարզաձևի ռուսաստանյան մրցաշարին, որտեղ իր քաշային կատեգորիայում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը՝ արժանանալով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման[6]։

Մարզումներին զուգահեռ՝ Ահարոնը սկսել է նաև մարզչական գործունեությամբ զբաղվել[7]։

2019 թվականին՝ 24 տարեկանում, իր քաշային կատեգորիայում Ահարոնը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն[8][9][10][11][12]։

Ահարոն Վիրաբյանը 2019 թվականին դարձել է նաև Գինեսի գրքի ռեկորդակիր[13][14][15][16][17]։

Ահարոնը մասնակցել է ավելի քան 50 մրցաշարերի, որոնցում մշտապես զբաղեցրել է պատվավոր առաջին և երկրորդ հորիզոնականները[18][19]։

2021 թվականի հունվարի դրությամբ՝ Ահարոն Վիրաբյանը հանդիսանում է Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր[20][21][22]։

Անձնական կյանք

Ահարոն Վիրաբյանը բնակվում է Մոսկվայում և զբաղվում է մարզչական գործունեությամբ[23]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Ահարոն Վիրաբյանը դարձել է եռամարտի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
  2. Հայ «Բրյուս Լի»–ն` workout–ի աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
  3. [1]
  4. Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին
  5. «Брюс Ли отжимался на пальцах одной руки». Секреты успеха рекордсменов книги Гиннесса
  6. "Армянский Брюс Ли" стал первым на соревнованиях, в которых участвовали представители восемнадцати стран мира.
  7. Аарон Вирабян о том, как в 24 года стать многократным рекордсменом Книги рекордов Гиннесса и вести бизнес
  8. Պատմութեան մէջ առաջին անգամ հայ մարզիկը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն
  9. Спортсмены Манвел Мамоян и Аарон Вирабян установили новые мировые рекорды (ВИДЕО)
  10. Ահարոն Վիրաբյանը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն
  11. «Армянский Брюс Ли»։ Аарон Вирабян стал чемпионом мира по воркауту
  12. [2]
  13. Спортсмены Манвел Мамоян и Аарон Вирабян установили новые мировые рекорды
  14. Манвел Мамоян и Аарон Вирабян посвятили новые рекорды Гиннесса ребенку
  15. Манвел Мамоян и Аарон Вирабян из Москвы побили новый рекорд Гиннеса (видео)
  16. Русский Ниндзя: Аарон Вирабян армянский Брюс Ли.
  17. Армянский Брюс Ли установил новый рекорд: как Вирабян попал в Книгу Гиннесса
  18. Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին
  19. Впервые в истории: армянский спортсмен стал чемпионом мира по воркауту
  20. Армянский Брюс Ли - Аарон Вирабян - попал в книгу рекордов Гиннесса
  21. Most thumb push ups (both arms) in one minute
  22. Армянский Брюс Ли установил новый рекорд: как Вирабян попал в Книгу Гиннесса
  23. Чемпион мира по воркауту 2019. Аарон Вирабян по прозвищу Армянский Брюс Ли  Об этом сообщает "Рамблер"

Արտաքին հղումներ