Մարզական կոչում
Մարզական կոչում, սպորտային կոչում, կոչում, որը տրվում է միջազգային, ազգային և/կամ այլ պաշտոնական մրցումների արդյունքների, միասնական մարզական դասակարգման նորմաների ու պահանջների կատարման, մարզական ու մանկավարժական բեղմնավոր և մրցավարական ակտիվ գործունեության համար՝ ցմահ։
Մարզական կոչումներ Հայաստանում
խմբագրելՀամաձայն «Մարզական կոչումներ և մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրությունները հաստատելու մասին» ՀՀ օրենքի (N 1068-Ն)[1], Հայաստանում գործում են հետևյալ մարզական կոչումները՝
- «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ»
- «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ»
- «Հայաստանի Հանրապետության առաջին կարգի մարզիկ»
- «Պատանեկան կարգի մարզիկի»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀՀ կառավարություն. «Մարզական կոչումներ և մարզական կարգերի վկայականների և կրծքանշանների ձևերն ու նկարագրությունները հաստատելու մասին». irtek.am.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 311)։ |