«Ես ուզում եմ ուտել քո ենթաստամոքսային գեղձը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անիմե}} {{nihongo|'''«Ես ուզում եմ ուտել քո ենթաստամոքսային գեղձը»'''|君の膵臓をたべたい|Քիմի նո...»:
(Տարբերություն չկա)

18:33, 5 հունվարի 2021-ի տարբերակ

«Ես ուզում եմ ուտել քո ենթաստամոքսային գեղձը» (ճապ.՝ 君の膵臓をたべたい Քիմի նո սուիձո օ թաբատայ), ի սկզբանե եղել է վեբ սիրավեպ, որը հրապարակվել է Յորու Սումինոյի կողմից 2014 թվականին Shousetsuka ni Narou կայքում[1]: 2015 թվականին նրան նկատել է Futabasha հրատարակչությունը և շուտով վեպը տպագրվել է: Շապիկի նկարը նկարվել է loundraw կեղծանունով նկարչի կողմից[2][3]։ Վեպի հիման վրա լույս է տեսել երեք ադապտացիա։ Մանգա-ադապտացիան թողարկվել է 2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի մայիս։ Լիամետրաժ խաղարկային ֆիլմի ադապտացիան թողարկվել է 2017 թվականի հուլիսին, իսկ անիմացիոն լիամետրաժ ֆիլմը՝ 2018 թվականի սեպտեմբերին[4][5]։

Ես ուզում եմ ուտել քո ենթաստամոքսային գեղձը
ճապ.՝ 君の膵臓をたべたい
Ժանրսիրավեպ
Երկիր Ճապոնիա
Թվականհունիսի 19, 2015
Տևողություն100 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Կերպարներ

  • «Ես» (ճապ.՝ 「僕」 «Բոկու») / Հարուկի Սիգա (ճապ.՝ 志賀春樹 Սիգա Հարուկի), պատմության գլխավոր հերոսը, որի անունից պատմվում է ամեն ինչ։ Մինչև վերջին գլխում, նրա անունը չի հնչում։ Միայնակ և փակ տղա, ժամանակի մեծ մասը անցկացնում է գրքերի հետ, նկարագրվում է որպես «աննկատ դասընկեր»: Պատահականորեն գտնում է Սակուրայի օրագիրը և դառնում է այն մարդկանցից մեկը, որոնք գիտեն աղջկա հիվանդության մասին: Դրանից հետո նա Յամաուտիի հետ մտերմանում է և նրանց սկսում են շատ ժամանակ անցկացնել միասին։ Սակուրայի մահից հետո կարդալուց հետո նրան նվիրված Սակուրայի օրագրի վերջին էջերը՝ Սիգան իմանում է ընկերուհու իրական զգացմունքների և նրա ասածների իմաստի մասին։ Սակուրայի և նրա հետ անցկացրած ժամանակի շնորհիվ Հարուկին դառնում է ավելի ազատ[6]։
  • Սակուրա Յամաուտի (ճապ.՝ 山内桜良 Յամաուտի Սակուրա), պատմության գլխավոր հերոսուհին։ Հարուկիի դասընկերուհին, ուրախ և ազատ աղջիկ: Նա Հարուկիի հակապատկերն է։ Չնայած նրան, որ տառապում է անբուժելի հիվանդությամբ, նա փորձում է իրեն անհոգ պահել։ Վարում է հիվանդության օրագիր, որտեղ նկարագրում է ախտորոշման հետ կապված իրադարձությունները: Այն բանից հետո, երբ Հարուկին գտնում է նրա օրագիրը, Յամաուտին սկսում է շփվել նրա հետ, հույս ունենալով լուսավորել իր մենակությունը մինչև մահ։ Սակուրան իրեն համարում էր թույլ աղջիկ, որը չի կարող ապրել առանց մյուսների: Նա սիրահարվում է Հարուկիին։ Հերթական անգամ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Հարուկիի հետ պայմանավորվում են հանդիպման մասին, սակայն ճանապարհին աղջկան սպանում է փողոցային հանցագործը։ Իր մահից քիչ առաջ նա իր օրագրի վերջին էջերը թողնում է իր ծնողներին, ավագ եղբորը և ընկերներին: Էջերից մեկը նա նվիրել է հենց Հարուկիին[6]։
  • Կյոկո Տակիմոտո (ճապ.՝ 滝本 恭子 Տակիմոտո Կյոկո), Սակուրայի մանկության ընկերուհին։ Շատ համառ աղջիկ, նա պաշտպանում է Սակուրան և թույլ չի տալիս որևէ մեկին վնասել նրան։ Այդ իսկ պատճառով, ինչպես նաև բնավորության պատճառով, չի սիրում գլխավոր հերոսին և վրդովվում է, որ Սակուրան շատ ժամանակ է անցկացնում նրա հետ։ Հարուկին Սակուրայի մահից հետո նրան է փոխանցում Յամաուտիի հիվանդության օրագիրը, որից Կյոկոն իմանում է ամեն ինչի մասին: Շատ զայրանում է, իմանալով, որ Սակուրան և Հարուկին մինչև վերջ թաքցրել են իրենց շփումը: Բայց մեկ տարի անց նրանք Հարուկիի հետ դառնում են ընկերներ, ինչպես ուզում էր Սակուրան։ Ստեղծագործության վերջում նրանք միասին գնում են Յամաուտի գերեզմանի մոտ։
  • Տակահիրո (ճապ.՝ 隆弘), Հարուկիի և Սակուրայի դասարանի ավագը։ Արտաքնապես գեղեցիկ և հաճելի տղա է։ Նա Սակուրայի նախկին ընկերն է։ Խանդում է Սակուրային Հարուկիի նկատմամբ։ Մի քանի անգամ հարվածում է գլխավոր հերոսին և գողանում է նրա իրերը, այդ արարքներով նա շահում է Սակուրայի ատելությունը[6]։
  • «Մաստակով տղան» (ճապ.՝ 宮田一晴 Գամու կուն) / Իսսեյ Միյատա (ճապ.՝ みやた いっせい Միյատա Իսսեյ), Սիգայի համադասարանցին և ընկերը, անհասկանալի պատճառներով, մշտապես նրան մաստակ է առաջարկում: Հետաքրքրված է Հարուկի և Սակուրայի հարաբերություններով: Պատմության վերջում ակնարկ կա, որ նա կարող է սկսել հանդիպել Կյոկոյի հետ[6]։
  • Սակուրայի մայրը (ճապ.՝ 桜良の母 Սակուրա նո հահա), Սակուրա Յամաուտայի մայրը։ Դստեր մահից հետո Հարուկիին է տալիս Սակուրայի օրագիրը և խնդրում է, որ նա կարդա վերջին էջերը[6]։
  • Հարուկի հայրը (ճապ.՝ 春樹の父 Հարուկի նո տիտի), Հարուկի Սիգայի հայրը։
  • Հարուկիի մայրը (ճապ.՝ 春樹の母 Հարուկի նո հահա), Հարուկի Սիգայի մայրը։

Ծանոթագրություններ

  1. Karen Ressler. «Seven Seas Licenses I Want to Eat Your Pancreas Novel, Manga». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019-03-03-ին. {{cite news}}: More than one of |work= and |website= specified (օգնություն)
  2. «君の膵臓をたべたい» (ճապոներեն). Futabasha. Արխիվացված է օրիգինալից 2018-03-16-ին. Վերցված է 2019-03-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Rafael Antonio Pineda. «Kimi no Suizō o Tabetai Coming-of-Age Novel Gets Anime Film in 2018». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2019-03-03-ին.
  4. «本屋大賞2位の青春小説「君の膵臓をたべたい」を桐原いづみがマンガ化» (ճապոներեն). Natalie. Վերցված է 2019-03-03-ին.
  5. «紺野あずれの新作ラブコメが月刊アクションで、創刊4周年の色紙プレゼントも» (ճապոներեն). Natalie. Վերցված է 2019-03-03-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «劇場アニメ「君の膵臓をたべたい」Blu-ray&DVD2019年4月発売!» (ճապոներեն). Studio VOLN. Վերցված է 2019-03-03-ին.

Արտաքին հղումներ