«Մանհվա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ կորեերեն անուն}} '''Մանհվա''' ({{lang-ko|만화}} {{IPA|[manɦwa]}}), կորեական կոմիքս։ Տերմինը նշանա...»:
(Տարբերություն չկա)

15:04, 7 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Մանհվա (կորեերեն՝ 만화 [manɦwa]), կորեական կոմիքս։ Տերմինը նշանակում է անիմացիոն մուլտֆիլմեր, ծաղրանկար, և Կորեայից դուրս սովորաբար օգտագործվում է բացառապես կորեական կոմիքսներ նշելու համար:

Ընդհանուր ինֆորմացիա

Կորեական մանհվան շատ նման է ճապոնական մանգային և չինական մանհուային։ Դրանք շատ ընդհանուր գծեր ունեն, բայց յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները՝ տեքստն ու գրաֆիկը համապատասխանում են տվյալ երկրների մշակույթին ու պատմությանը։ Սկզբում մանհվան եղել է Կորեայի նորագույն ծանր պատմության ազդեցության տակ, դա ազդել է ձևերի և ժանրերի բազմազանության վրա[1]։ Մանհվան զարգացել է մինչև հեղինակային մինի պատմություններ, գրաֆիկորեն կողմնորոշված աշխատանքներ և ինտերնետի միջոցով տարածվող մանհվա սերիալներ: Այս պահին հատուկ պորտալներում և անձնական էջերում ինտերնետային մանհվայի երկար շարքը սիրված ռեսուրս է Հարավային Կորեայի երիտասարդ սերնդի շրջանում (օրինակ Media Daum):

Մանհվան սովորաբար վերաբերում է հարավկորեական կոմիքսներին, բայց կան նաև հյուսիսկորեական կոմիքսներ[2]։

Մանհվան կարդում են նույն ուղղությամբ, ինչպես հայալեզու գրքերը, հորիզոնական ձախից աջ, քանի որ հանգըլի տեքստը սովորաբար գրված է այդպես, չնայած երբեմն այն կարող է գրվել ճիշտ այնպես, ինչպես ճապոներենը և չինարենը` ուղղահայաց աջից ձախ։ Երկու տարբերակների դեպքում էլ այն կարդում են վերևից ներքև։

Ի տարբերություն Ճապոնիայի, մանհվան այդքան էլ տարածված չէ Կորեայի Հանրապետությունում, թեև վերջին տարիներին մանհվայի հիման վրա նկարահնվել են ֆիլմեր և հեռուստասերիալներ (Full House և Goong)։

Մանհվայի դասակարգում

  • մյոնան մանհվա (կորեերեն՝ 명랑만화 (明朗漫畵)) [Myeongrang manhwa], ցանկացած տարիքի համար քոդոմոյի կամ հումորային մանգայի համարժեքը:
  • սոնյոն մանհվա (կորեերեն՝ 소년만화 (少年漫畵)) [Sonyeon manhwa], շոնենի համարժեքը։
  • սունջոն մանհվա (կորեերեն՝ 순정만화 (純情漫畵)) [Sunjeong manhwa], շոջոյի համարժեքը։
  • չոնյոն մանհվա (կորեերեն՝ 청년만화 (青年漫畵)) [Cheongnyeon manhwa], սեյնենի համարժեքը։
  • մանմուն մանհվա (կորեերեն՝ 만문만화 (滿文漫畵)) [Manmun manhwa]
  • թաքչի մանհվա (կորեերեն՝ 딱지만화) [Ttakji manhwa], արկածային մանհվա, որում սյուժեն ծավալվում է արևմուտքում:

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ