«Կեյկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:KeikoOrcaFreeWillyDec98.jpg|300px|մինի| {| class="wikitable" | colspan="2" |Կեյկո, 1998 թվականի դեկտեմբեր |- !Տեսակ |Խոյակետ |...»:
(Տարբերություն չկա)

22:18, 2 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Կեյկո (անգլ.՝ Keiko, Սեպտեմբերի 24 1976 — Դեկտեմբերի 12 2003) —արու Խոյադելֆին, առավել հայտմի է «Ազատ Վիլլի» սերիալում նկարահանումներից։

Կեյկո, 1998 թվականի դեկտեմբեր
Տեսակ Խոյակետ
Սեռը արական
Ծննդյան տարեթիվը 24 սեպտեմբեր 1976
ծննդյան վայրը Իսլանդիայի մոտակայքում
Մահվան տարեթիվը 12 դեկտեմբեր 2003 (27 տարեկան)
Մահվան վայրը Նորվեգիա
Զբաղմունք Կենդանի-դերասան
IMDb ID 1430748

Կյանքը

Կեյկոյին բռնել են 1979 թվականին Իսլանդիայի ափերի մոտ և ուղարկել են իսլանդական Հաբնարֆյորդյուր քաղաքի ակվարիում: Երեք տարի անց նրան վաճառում են Օնտարիոյում, իսկ 1985 թվականինին նա սկսում է ելույթ ունենալ Մեխիկոյի զվարճանքի պարկում:

1993 թվականին էկրաններին բարձրացավ «Ազատ Վիլլի» կինոնկարը։ Կեյկոն, ով խաղում էր ֆիլմի գլխավոր դերերից մեկը, դարձավ իսկական աստղ: Նրա համար սկսեցին կատարել նվիրատվություններ։ Հասարակությունը պահանջում էր ավելի լավ կյանքի պայմաններ խոյադելֆինի համար, որը այդ ժամանակ հիվանդ էր, և պատրաստել նրան ազատման։ Նվիրատվություն հայթայթելու համար 1995 թվականին ստեղծվեց օգնենք Կեյկոին ֆոնդը։ 1996 թվականին հավաքված գումարով նա տեղափոխվեց Նյուպորտի (Օրեգոնի նահանգ) ակվարիում , որտեղ էլ ստացավ բուժում։

1998 թվականին ԲոինգC-17- ով Կեյկոյին տեղափոխեցին իր հայրենիք՝ Իսլանդիա։ Ռեյկյավիկում Կեյկոյի համար հատուկ սենյակ կառուցեցին, որտեղ նրան սկսեցին պատրաստել ազատ արձակման համար: Չնայած այն հանգամանքին, որ խոյակետի վերադարձը վայրի բնություն առաջացրեց հակասություններ հասարակության մոտ (որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ այն չի կարողանա ինքնուրույն գոյատևել իր համար նոր պայմաններում), 2002թ-ին նա բաց թողնվեց վայրի բնություն։ Կեյկոյի վերահսկումը վստահվեց Ocean Futures խմբին:

Ազատ մնալուց հետո Կեյկոն լողաց մոտ 1400 կիլոմետր, և բնակություն հաստատեց Նորվեգիայի արևմտյան Տակնես ֆյորդում: Չնայած Կեյկոն որոշակի հետաքրքրություն ուներ իր ազգականների հանդեպ, այնուամենայնիվ նա ավելի շատ կապված էր մարդկանց հետ: Նրան հետևող մասնագետները շարունակում էին, վայրի բնության մեջ, կերակրել նրան [1]։

Կեյկոն չկարողացավ հարմարվել վայրի բնության կյանքին: Նա մահացավ 2003 թվականի դեկտեմբերի 12-ին թոքաբորբից: Օրեգոնի ծովային ակվարիումում տեղի ունեցավ նրա հիշատակը հավերժացնող արարողություն[2]։

Կինոմատոգրաֆիա

  • 1987 —Տասնհինգամյա (սերիալ) / Quinceañera
  • 1990 —Կեյկոն վտանգի մեջ / Keiko en peligro
  • 1993 —Ազատել Վիլիին / Free Willy
  • 1995 —Ազատել Վիլիին 2 / Free Willy 2: The Adventure Home
  • 1996 —Կապույտ տալ (սերիալ) / Azul
  • 1997 —Ազատել Վիլիին 3 / Free Willy 3: The Rescu

Ծանոթագրություններ

  1. «Кит из фильма «Освободите Вилли» не смог жить на воле». NEWSru.com. 30.08.2001.
  2. «Oregonians bid farewell to Keiko, popular killer whale» (անգլերեն). The World Link. 23.02.2004.

Հղումներ

Կատեգորիա։ Կենդանի-դերասան։ Կատեգորիա։ Հայտնի կետանման