«Արևի բուրգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեսարժանություն | Տեսակ = Բուրգ | Հայերեն անվանում = Արևի բուրգ | Բնագիր անվանում = {{lang-en|Pyramid of the Sun}...»:
(Տարբերություն չկա)

12:53, 15 Հուլիսի 2020-ի տարբերակ

Արևի բուրգ (անգլ.՝ Pyramid of the Sun), Տեոտիուական քաղաքի խոշորագույն շինություն, Մեզոամերիկայի ամենախոշոր շինությունների մեկը: Գտնվում է Լուսնի բուրգի ու Միջնաբերդի միջև՝ Սերո Գորդո լեռնազանգվածի ստվերում: Տաճարական մեծ համալիրի մի մաս է եղել: Բուրգը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից 40 կմ հյուսիս-արևելք: Բարձրությունը 64.01 մ է (200 ֆուտ)[1]:

Բուրգ
Արևի բուրգ
անգլ.՝ Pyramid of the Sun
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրման թվական200 թվական
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Արևի բուրգ անվանումը տվել են ացտեկները, որոնք 13-րդ դարում հաստատվել էին այն ժամանակ լքված Տեոտիուականում: Նրանք ենթադրել են, որ այդ տեղում մի անգամ հավաքվել են աստվածները, որպեսզի տիեզերքը հագեցնեն նոր ուժերով: Այստեղից էլ առաջացել է Տեոտիուական անունը, որ նշանակում է «տեղանք, որտեղ մարդիկ աստվածներ են դարձել»[2]: Ինչպես են բուրգն անվանել տեոտիուականցիները՝ անհայտ է:

Բուրգի շինություն և կողմնորոշում

Բուրգը բաղկացած է երկու մակարդակից: Առաջինը կառուցվել է մոտավորապես մ. թ. 100 թվականին: Նրա երկարությունը միայն 3 %-ով է զիջում Գիզայում գտնվող Քեոփսի բուրգին: Բուրգի հիմքի մակերեսը 64 մ է, ինչի շնորհիվ բուրգը մեծությամբ երրորդն է աշխարհում Չոլուլայի Մեծ բուրգից (77 մ) և Քեոփսի բուրգից (146 մ) հետո: Երկրորդ մակարդակում գոյություն է ունեցել մեր օրեր չհասած խորանը, որը կառուցվել է 3-րդ դարի սկզբին՝ մոտավորապես այն նույն ժամանակ, երբ կառուցվել են Միջնաբերդն ու Շոչիկալկոյի Կետցալկոատլը: Մինչև հնագիտական պեղումների սկսվելը տաճարի վերին հատվածի ավերումը՝ բնական կամ մարդկային գործոնով պայմանավորված, թույլ չի տվել որոշել, թե այն որ աստվածության պաշտամունքին է նվիրված եղել: Բուրգի մակերևույթը տեոտիուականցիները ներկել են ոչ հեռվում գտնվող կրաքարի լուծույթով և պատել վառ որմնանկարներով: Ժամանակի ընթացքում ծեփն ու գույնը թափվել են. պահպանվել են միայն հովազի թաթերի և գլխի, օձի որմնապատկերներից որոշակի դրվագներ:

Հավանաբար բուրգն ունեցել է մարդաբանական նշանակություն: Այն ուղղված է հյուսիս-արևմուտք՝ դեպի արևի մայրամուտի կետը զենիթում, երբ տարվա մեջ երկու անգամ՝ օգոստոսի 12-ին և ապրիլի 29-ին, նախորոշվել է տեոտիուականցիների օրացուցային տարին: Օգոստոսի 12-ը հատկանշական է նրանով, որ այն նշանավորում է նոր թվագրության սկիզբը և համարվում է մայաների օրացույցի մեկնարկային կետ: Բացի այդ՝ բուրգից կատարվել են աստղագիտական դիտարկումներ, որոնք անհրաժեշտ են եղել գյուղատնտեսության պլանավորման և կրոնական ծիսակատարությունների տեսանկյունից:

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Rene Millon, Bruce Drewitt Earlier Structures within the Pyramid of the Sun at Teotihuacάn(անգլ.) // American Antiquity. — 1961. — В. 26. — С. 371—380.
  2. Hans-Joachim Löwer (05.11.2006). «Ruinenstadt Teotihuacán: Gräbersuche in der Stadt der Menschenopfer». Spiegel Online.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևի բուրգ» հոդվածին։