«Արգելված խաղեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} {{Տեղեկաքարտ Ֆիլմ}} «'''Արգելված խաղեր'''» ({{lang-fr|Jeux interdits}}), կի...»:
(Տարբերություն չկա)

06:00, 25 փետրվարի 2020-ի տարբերակ


«Արգելված խաղեր» (ֆր.՝ Jeux interdits), կինեմատոգրաֆ Ռենե Կլեմանի ֆիլմը, թողարկվել է 1952 թվականին, Էկրանավորոււմը` Ֆրանսուա Բուայի «Թաքուն խաղեր» (ֆր.՝ Les jeux inconnus, 1947)։ Ֆիլմը հաղթել է Վենետիկի կինոփառատոնում և եղել է «Օսկարի» մրցանակակիր (որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ)։

Արգելված խաղեր
ֆր.՝ Jeux interdits
ԵրկիրՖրանսիա
Ժանրռազմական ֆիլմ[1] և դրամա[1]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և 1940 exode in France?
Թվականմայիսի 9, 1952[2]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌենե Կլեման[1][3]
ՊրոդյուսերՌոբեր Դորֆման
Սցենարի հեղինակՌենե Կլեման, Ժան Օրենշ, Ֆրանսուա Բոյեր և Պիեռ Բոս
ԴերակատարներԲրիժիտ Ֆոսեյ[3], Ժորժ Պլժուլի[3], Ֆիլիպ դե Շերեզի, Ժակ Մարին, Lucien Hubert?[3], Լորանս Նադի[3], Մադլեն Բարբուլե, Suzanne Courtal?, Violette Monnier?, Դենիզ Պերոն, Fernande Roy?, Louis Saintève? և André Wasley?
ՕպերատորՌոբեր Ժյույար
ԵրաժշտությունՆարսիսո Եպես
ՄոնտաժՌոջեր Դուայր
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրStudios de la Victorine, Էգին, Պյուժե Տենիե, La Foux? և Էգինի կամուրջ[4][5]
ԿինոընկերությունStudioCanal
Տևողություն86 րոպե[2]

Ֆիլմի երաժշտական թեմաներն հնչում են իսպանացի կիթառահար Նարսիսո Յեփեսի կատարմամբ։

Սյուժե

1940 թվականի հունիսին`Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ (Ֆրանսիայի օկուպացիա)[6] Պոլետը իր ծնողների հետ փախչում Փարիզից։ Ծնողներն ու նրա սիրած շնիկը զոհվում են փախստականների գաղութում ավիահարվածի ժամանակ։

Պոլետը հանդիպում է գյուղացի Միշել Դոլեի որդուն, որը նրան բերում է իր տուն: Ծնողները համաձայնում են թողնել աղջկան ընտանիքում։

Միշելն ու Պոլետը թաղում են շան ձագին հին ջրաղացի մոտ, որտեղ հետո կենդանիների գերեզմանոց են կառուցում, որի համար Միշելը հոր մեքենայից խաչեր է տանում և նույնիսկ փորձում է եկեղեցու խորանից խաչը գողանալ, սակայն նրան կանգնեցնում է քահանան:

Դոլլեի ընտանիքը թշնամանում է հարդի հարևանների հետ։ Ֆրանսիս Գարդը դասալքվում է ռազմաճակատից և հանդիպում է Միշել Բերտայի քրոջ հետ ծնողներից գաղտնի։

Միշել Ժորժի եղբայրը մահանում է ձիու սմբակի հարվածից։ Երբ հայրը Ժորժի հուղարկավորության ժամանակ նկատում է խաչերի անհետացումը, Միշելը մեղադրում է հարևաններին։ Դոլլեի ընտանիքի անդամները գալիս են գերեզմանատուն, որպեսզի զարդարեն Ժորժի գերեզմանը, և այնտեղ խաչ չեն գտնում։ Կատաղած Դոլլա ավագը ջարդում է Գարդեի մոր գերեզմանի խաչը։ Ավագ Գարդեն կռվում է նրա հետ: Բայց քահանան պատմում է Միշելի մասին։

Միշելը փախչում է տնից։ Պոլետի հետևից գալիս են ժանդարմները։ Միշելը խոստանում է տալ բոլոր խաչերը, եթե Պոլետը մնա ընտանիքում։ Բայց Դոլլա ավագը Պոլետին հանձնում է ժանդարմներին։ Միշելը բոլոր խաչերը նետում է գետը։ Ժանդարմները Պոլետին տեղափոխում են փախստականների ճամբար։

Դերերում

  • Ժորժ Պուժուլի — Միշել Դոլ
  • Բրիժիտ Ֆոսե — Պոլետ
  • Ամեդեյ— Ֆրանցիս Գարդ
  • Լորանս Բադի — Բերտա Դոլ
  • Սյուզաննա Կուրտալ — մադամ Դոլ
  • Մադլեն Բարբյուլե — միանձնուհի Կարմիր խաչից
  • Լյուսեն Յուբեր — հայր Դոլ
  • Ժակ Մարեն — Ժորժ Դոլ

Աշխատանք ֆիլմի վրա

Սկզբում ֆրանսիացի պրոդյուսերը` Ռոբերտ Դորֆմանը ծրագրել էր թողարկել երեք նովելից բաղկացած ֆիլմը։ Տարբեր ռեժիսորների կողմից ֆինանսական դժվարությունների պատճառով նկարահանվել է միայն «Արգելված խաղեր» նովելը (1951-ի մարտ-ապրիլ), որից հետագայում որոշվել է լիամետրաժ ֆիլմ ստեղծել: Նկարահանող խումբը ստիպված է եղել նյութի մի մասը նկարահանել (սեպտեմբեր 1952)։ Մեկ տարվա ընթացքում գլխավոր դերակատար երեխաները հասցրել են մեծանալ, իսկ որոշ բնանկարներ փոխվել են, բայց Ռենե Կլեմանի և նրա թիմի վարպետության շնորհիվ հանդիսատեսը ոչինչ չի նկատել։

[7].

Ֆիլմը նկարահանվել է դրամական միջոցների խրոնիկական պակասի պայմաններում ընկերության (որը զբաղվում էր ֆիլմի ֆինանսավորմամբ) սնանկացման պատճառով։

«Կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» թեմայով [[Սորբոնում|Սորբոնում] տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ Ռենե Կլեմանը պատմել է այն մեթոդների մասին, որոնցից նա օգտվել է ֆիլմի բեմադրման ժամանակ, ինչը թույլ է տվել կինոգետներին համեմատել դրանք վավերագրական ֆիլմերի վրա աշխատելու մեթոդների հետ, մասնավորապես նրա ռեժիսորական սցենարում ամեն դեպքում լայն դաշտեր մնում են անկանխատեսելի փոփոխություններ կատարելու համար: Այս ռեժիսորական սցենարում յուրաքանչյուր բեմականացում պարունակում էր միայն մեկ համար, ինչը կատարողներին տալիս էր շատ ազատություն։ [8].


Ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսորը կիրառել է աշխատանքի մեթոդ, որի դեպքում ֆիլմն առավելագույնս մոտեցել է իրական իրադարձություններին՝ կիսավավերագրական եղանակով վերակառուցվելով` միաժամանակ խուսափելով սենտիմենտալությունից և պաթետիկայից [9]. Так,


Կլեմանն ապրում էր մի գյուղում, որտեղ նկարահանումներ էր կատարում։ Նա հաճախ էր ստիպում դերասաններին դերը փորձել ֆերմայում շրջելուց հետո` զրուցելով գյուղացիների հետ, դիտելով նրանց աշխատանքը, ուսումնասիրելով նրանց բնորոշ շարժումները` այդպիսով օրինակելով նրանց որպես ճշմարտացիության չափանշի [8]։


Երբ գալիս էր այդ շարժումները նկարահանելու մտադրությունները հստակեցնելու ժամանակը, հաճախ օգնում էր պատահականությունը։ Ծատ տեսարաններով ֆիլմը պարտական է անկանխատեսելի հանգամանքներին և իմպրովիզացիային նկարահանման հարթակում

Կլեմանը հրաժարվում է երկաթե դրամատուրգիայից և ռեժիսորական սցենարում լայն դաշտեր էր թողնում ՝ կյանքի հանգամանքների ազդեցության համար [10].

Քննադատություն

Քննադատությունը նշել է, որ Կլեմանն իր ֆիլմերը նկարահանել է այնպիսի փաստագրական մանրակրկիտ ուսումնասիրությամբ և արժանահավատությամբ, որոնք ներկայացնում են դարաշրջանի ոգին, որ նույնիսկ այն դեպքերում, երբ նա բեմադրել է գեղարվեստական կինոնկարներ, դրանում տեսել են ռեժիսորին, առաջին հերթին` հավատարիմ փաստաթղթին [8]: «Ճակատամարտ ռելսերի վրա» նրա մյուս կինոնկարը, որը նվիրված էր ռազմական թեմային, ի սկզբանե նախատեսված էր որպես վավերագրական ֆիլմ և, ըստ Պիեռ Լեպրոոնի, նկարահանվել է գեղարվեստական-վավերագրական ֆիլմի ժանրում, ինչը կարելի է վերագրել ռեժիսորական բնորոշ ձեռագրին: Լեպրոոնի կարծիքով, ռեժիսորի անհատական ոճի համար բնորոշ է հետևյալը «Մեծ դրվագները բաժանվում են հարվածային կտորների, որոնք պետք է խոցեն հանդիսատեսին կա'մ բուն թեմայի կտրուկ հակադրություններով, կա'մ զուտ կինեմատոգրաֆիական լիրիզմով ինչը հատկապես նկատելի է ռելսերի ճակատամարտում և արգելված խաղերում» [8]։

Բացի ռազմական թեմատիկայից, որը մեծ և հատուկ տեղ է զբաղեցնում ռեժիսորի ստեղծագործության մեջ, այստեղ նա անդրադարձել է այն թեմային, որին հատուկ հուզմունքով էր վերաբերվում (մանկության թեմա)[10]։

Կլեմանի ֆիլմը տարբերվում է մանկության մասին ֆրանսիական ավանդական ֆիլմերից, որոնք մաժորային երանգներով լավատեսական և հուզիչ պատկերներ են ներկայացնում։ Նրանք հեքիաթների մեջ ավելի ֆանտաստիկ սարսափ չեն փնտրում,բայց դրանք գտնում են փամփուշտներով լեցուն ճանապարհներին [10]։ Երեխաների հոգեբանությունը, որը ենթարկվում է պատերազմի սարսափներին և դժվարություններին, նույնպես ստանում է լրացուցիչ հարված մեծահասակների աշխարհի տգեղ դրսևորումներից: Կլեմանը խոսել է այդ մասին[10]։

  Ես ոչ մի բանի համար չեմ կարող կշտամբել իմ ֆիլմի երեխաներին: Բացարձակապես ոչ մի բանի համար: Ընդհակառակը, ես լուրջ պահանջներ ունեմ իրենց ծնողների նկատմամբ, ովքեր գերեզմանոցում կռվում են խաչի պատճառով և երեխաներին կոչում «գողեր»: Թեև երեխաները չեն հասկանում այս բառի իմաստը; Ես ուզում եմ «Արգելված խաղերում» ցույց տալ մեծահասակների մեծ պատասխանատվությունը երեխաների համար, քանի մեծահասակների յուրաքանչյուր շարժում օրինակ է նրանց համար  

Միխայիլ Տրոֆիմենկովի կարծիքով` Կլեմանի այս կինոնկարը մանկական հոգեկանի վրա պատերազմի ավերիչ ազդեցության բավականին կոպիտ ձևակերպված միտք է, որտեղ գազանները, ցավոք, կենդանի են, էկրանին հայտնվում են նաև գյուղացիները, որոնք, չգիտես ինչու դժգոհ են, որ երեխաներն իրենց խաղերի համար գերեզմանոցից գողացել են գրեթե բոլոր խաչերը[11] :

Պահպանողական շրջանակների կողմից խիստ քննադատության է ենթարկվել իբր տեղի ունեցած ցինիզմը, գյուղացիների կյանքի նկարագրությունը, նրանց բնավորությունները՝ առանց զարդարանքների ու իդեալականացման, սրբերին ծաղրելը և հակամիջուկային հարձակումները[7]: Լուրսելը նշելով, որ պատերազմը ռեժիսորի ստեղծագործության մեջ կենտրոնականներից մեկն է, բայց նրա ներկայությունը երբեք այնքան ուժեղ չի զգացվել, որքան այս ֆիլմում, որտեղ պատերազմը միաժամանակ այլաբանական և իրատեսական ձև է ընդունում, գրել է.

  Երեխաների տարօրինակ, պաթոլոգիական վարքագիծը արտահայտում է նրանց վերաբերմունքը և արձագանքը շրջակա աշխարհին, որտեղ ավերածություններ և մահ է տիրում: Պաշտոնական առումով Ռենե Կլեմանը անընդհատ փորձում է խառնել մաքուր ռեալիզմը, որի ռահվիրան նա եղել է ֆրանսիական կինոյում (Տես զանգվածային փախուստի և ռմբակոծության նախնական տեսարաններ), ոճավորմամբ, պոեզիայով, էպոպեաներով և նույնիսկ երգիծանքի որոշակի ձևով  

Լուիս Բունյուելը այն ֆիլմերը, որոնք նրան դուր են գալիս, թվարկելիս, ի թիվս այլոց, այս նկարը կոչել է կլեմանաստրանային[12]:

Մրցանակներ

Картина собрала большое количество национальных призов и наград кинофестивалей.

  • 1952 — «Большая независимая премия»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0043686/
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=101104.html
  4. https://www.lepoint.fr/societe/ces-villages-francais-sacrifies-sur-l-autel-de-l-electricite-14-07-2019-2324418_23.php
  5. http://canal-d.tv/videos/jeux-interdits-au-verdon/
  6. David Ehrenstein. «Forbidden Games» (անգլերեն). The Criterion Collection. Վերցված է 2019-02-11-ին.
  7. 7,0 7,1 Лурселль, Жак. Авторская энциклопедия фильмов. — Т. 1. — С. 807. — ISBN 978-5-904175-02-3
  8. 8,0 8,1 8,2 8,3 Лепроон, Пьер Рене Клеман // Современные французские режиссёры. — М.: Издательство иностранной литературы, 1960. — С. 632—657. — 842 с.
  9. Александр Попов. «Блеск и нищета Рене Клемана // КиноПресса» (ռուսերեն). Վերցված է 2019-02-11-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Турицын В. Н Детство, простреленное войной // Рене Клеман. — М.: Искусство, 1978. — С. 65—78. — 199 с.
  11. Михаил Трофименков (2007-09-07). «Газета «Коммерсантъ С-Петербург» №162 от 07.09.2007» (ռուսերեն). www.kommersant.ru. Վերցված է 2019-02-11-ին.
  12. Буниэль, Луис Бунюэль о Бунюэле. — М.: Радуга, 1989. — С. 246. — 384 с. — ISBN 5-05-002421-8


Գրականություն

Կաղապար:Премия «Золотой лев» 1949-1968

Կաղապար:Фильмы Рене Клемана Կաղապար:Премия «Оскар» за лучший иностранный фильм 1947-1960 Կաղապար:Премия BAFTA за лучший фильм 1948—1960