«Մասլեևո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Լիճ}} '''Մասլեևո''', լիճ Կրասնոյարսկի երկրամասի հարավում գտնվող Ձեռժինսկի շրջան (Կրա...»:
(Տարբերություն չկա)

09:39, 9 փետրվարի 2020-ի տարբերակ

Մասլեևո, լիճ Կրասնոյարսկի երկրամասի հարավում գտնվող Ձեռժինսկու շրջանի Դենիսովսկի գյուղական համայնքի տարածքում: Լճի մակերեսը գտնվում է ծովի մակարդակից 170,5 մետր բարձրության վրա:

Մասլեևո
Կոորդինատներ

Աշխարհագրական դիրք

Լիճը գտնվում է շրջկենտրոնից դեպի հյուսիս 18,9 կիլոմետր, իսկ Կոլոն գյուղից՝ դեպի հարավ-արևելք 6,8 կիլոմետր հեռավորության վրա։ Նախկինում լճի շրջակայքում եղել են Սոսնովկա և Մասլեևո բնակավայրերը, որոնք ներկայումս չկան։ Լիճը շրջապատված է սոճու և խառը անտառներով: Լճի արևմտյան և հարավարևմտյան ափերը ճահճացած են: Հյուսիսարևելյան ափին գործում է հանգստի կենտրոն (նախկինում՝ պիոներական ճամբար), իսկ հարավարևմտյան ափին նախկինում գործում էին տաղավարներ և տնակներ։ Լճափից 1,15 կիլոմետր դեպի արևելք տեղակայված է Լինկովո լճակը, որին հաջորդում է բավականին մեծ ճահիճ: Լճից 1,15 կիլոմետր դեպի հյուսիս և ջրամբարից 1,4 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք հոսում է Աբան գետը:

Աշխարհագրական բնութագրեր

Լիճն ունի ձվաձև տեսք, ձգվում է արևմուտքից մինչև արևելք: Լճի տարածքը 1,92 կմ² է, չկա ջրբաժան, երկարությունը 2,9 կիլոմետր է, իսկ լայնությունը՝ 1 կիլոմետր: Լճի խորությունը կենտրոնական մասում գերազանցում է 6 մետրը: Ջրամբարի ջուրը մաքուր է, ունի բարձր թափանցիկություն։ Տեղի բնակիչների ցուցմունքների համաձայն՝ 1970-1980-ականներին լճի ջրի որակը մոտ էր աղբյուրի ջրի որակին: Լճի ափերը հարթ են և զառիվայր: Արևելյան ափն ավազոտ է, կան լողափեր: Լճի հատակն անհավասար է, կան փոսեր, որոնցից հոսում են աղբյուրներ։ Այն ծածկված է նեխատիղմով և տիղմով, հատկապես լճի արևմտյան մասում, ինչի պատճառով էլ այն բավականին ճահճոտ է: Ջրամբարի միջին մասում սապրոպելային շերտի հաստությունը հասնում է 3,48 մետրի: Մասլեևոյի նեխատիղմն ունի բուժիչ հատկություններ: Տեղի բնակիչների խոսքով՝ լիճն ունի երկու հատակ: Ապացույցներ կան, որ նախահեղափոխական տարիներին հետազոտությունների արդյունքում լճի հատակի տակ հայտնաբերվել է օդային պղպջակ[1][2]:

Կենդանական աշխարհ

Լճում ապրում են ձկների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են կարասը, լինը, գայլաձուկը, գետածածանը և այլն։ Գետածածանը լճում բնակեցվել է հատուկ ձկնորսության համար:

Ծանոթագրություններ3

  1. Озеро Маслеево (Красноярский край)
  2. «Голубое очарование земли Дзержинской». Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)