«Տյորնին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Լիճ}} '''Տյորնին''' ({{lang-is|Tjörnin}}), լիճ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի կենտրոնում։...»:
(Տարբերություն չկա)

15:38, 24 Հուլիսի 2019-ի տարբերակ

Տյորնին (իսլ.՝ Tjörnin), լիճ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի կենտրոնում։ Tjörnin բառը իսլանդերենում նշանակում է «լճակ» կամ «լիճ»։

Տյորնին
Կոորդինատներ

Նախկինում լիճն ուներ ավազան՝ Լայկյուրիդն բաց ջրանցքը, որն անցնում էր քաղաքի կենտրոնով, սակայն 1911 թվականին ջրանցքը փակվել է Լայքյարգաթա փողոցի տակ[1]։ Ձմռանը լիճը սովորաբար սառչում է և երբեմն օգտագործվում է որպես սահադաշտ[2]։ Երկու ափերի երկայնքով տեղակայված են կրպակներ։ Լճի հյուսիսարևմտյան հատվածում է գտնվում Ռեյկյավիկի քաղաքապետարանը, իսկ արևելյան ափին՝ Ռեյկյավիկի ազատ եկեղեցին։ Լճից հարավ գտնվում է Հլյոումսքաուլագարդուր այգին, իսկ դրա կողքին` Իսլանդիայի համալսարանն ու Ազգային թանգարանը: Լճի հյուսիսային ծայրի մոտ, քաղաքապետարանի ետևում, Ալթինգսհուսիդն է, այն շենքը, որտեղ գումարվում է Իսլանդիայի խորհրդարանը:

Լճի մոտ ապրում են շատ ջրլող թռչուններ, ինչպիսիք են արկտիկական ճայը, մոխրագույն բադը և սագը, կռնչան բադն ու ծովային սուզաբադը[3][4]։ Լճի թռչուններին կերակրելը հաճելի ժամանց է քաղաքի բնակիչների համար։։




Ծանոթագրություններ

  1. Óla, Árni (12 May 1979). «Lækjartorg» (pdf). Morgunblaðið (Icelandic). Reykjavik. էջ 10. Վերցված է 11 October 2013-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Lonely Planet; Fran Parnell; Brandon Presser (1 September 2010). Lonely Planet Iceland. Lonely Planet. էջեր 83–. ISBN 978-1-74220-346-1.
  3. Riley, Laura; Riley, William (1 January 2005). Nature's Strongholds: The World's Greatest Wildlife Reserves. Princeton University Press. էջեր 384–. ISBN 978-0-691-12219-9.
  4. Top 10 Iceland. DK Publishing. 1 June 2012. էջեր 105–. ISBN 978-0-7566-9442-5.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տյորնին» հոդվածին։