«Արվեստների և գիտության քաղաք»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «մինի|L'Hemisfèric մինի|L'Umbracle Պ...»: |
(Տարբերություն չկա)
|
20:00, 15 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ
Արվեստների և գիտության քաղաք (վալենս.. Ciutat de les Arts i les Ciències, իսպ.՝ Ciudad de las Artes y las Ciencias), Իսպանիայի Վալենսիա քաղաքում Թուրիա գետի չորացած հունի վրա հինգ կառույցից կազմված ճարտարապետական համալիր: Դիզայնը վալենսիացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավեինն է, շինարարությունն սկսվել է 1996 թվականին: Համալիրը հանդիսանում է ժամանակակից ճարտարապետության ակնառու օրինակներից մեկը:
«Քաղաքը» կազմված է հինգ շենքից, որոնց սովորաբար անվանում են իրենց վալենսերեն (կատալոներեն) անուններով.
- El Palau de les Arts Reina Sofía — օպերային թատրոն և բեմ այլ թատերական բեմադրությունների համար
- L'Hemisfèric — IMAX կինոթատրոն, պլանետարիում, լազերային բեմադրությունների թատրոն
- L'Umbracle — պատկերասրահ/այգի
- El Museu de les Ciències Príncipe Felipe — գիտական թանգարան
- L'Oceanogràfic — օվկիանոսագիտական պարկ բաց երկնքի տակ
Համալիրը շրջապատված է զբոսայգիներով, առվակներով և ավազաններով, այս տարածքը քաղաքի բնակիչների և հյուրերի հանգստի հանրահայտ վայր է, այստեղ աշխատում են բարեր և սրճարաններ:
Պատմություն
- Նախագծի աղբյուրները
1989 թվականին Վալենսիայի նախագահ Ժուան Լերման ընդունում է Վալենսիայի համալսարանի պատմական գիտությունների պրոֆեսոր Մարիա Լոպես Պայերոյի առաջարկը՝ Թուրիա գետի հին հունի զբոսայգում կառուցել գիտական թանգարան: Թանգարանի նախագիծը մշակում է նման տարածքներում նմանօրինակ բնութագիչներով Մյունխենում, Լոնդոնում և Կանադայում նախագծեր և կառուցում իրականացրած մի թիմ:
«Գիտության քաղաքը» անունը նախագծին տվել է ինքնավար կառավարությունը: Նախագիծը ներառում էր 370 մետրանոց կապի աշտարակ, որը պիտի լիներ աշխարհում երրորդ տեղում, պլանետարում և գիտության թանգարան: Աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում էր մոտավորապես 25 մլրդ պեսետ կամ մոտ 150 մլն եվրո:
- Շինարարություն
1991 թվականի մայիսին խորհուրդը հաստատում է հողերի հանձնումը: Չորս ամիս անց ներկայացվում է Սանտյագո Կալատրավայի մշակած նախագիծը: Շինարարությունը սկսվում է 1994 թվականի վերջին:
- Բացում
1998 թվականի ապրիլին համալիրի L'Hemisfèric շենքն իր դռները բացում է հանրության առջև: Տասնմեկ ամիս անց բացվում է նաև El Museu de les Ciències Príncipe Felipe: 2002 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ L'Oceanographic-ի (Եվրոպայի ամենամեծ ակվարիում) բացումը: 2005 թվականի հոկտեմբերի 8-ին բացվում է Palau de les Arts Reina Sofía և դառնում Վալենսիայի օպերային թատրոնը: