«Ռամլայի ճակատամարտ (1105)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ռազմական հակամարտություն |հակամարտություն = Ռամլայի ճակատամարտ |մաս = Խաչակրաց արշա...»:
(Տարբերություն չկա)

18:54, 8 փետրվարի 2016-ի տարբերակ

Ռամլայի ճակատամարտ, ռազմական ընդհարում Երուսաղեմի թագավորության խաչակիրների և Եգիպտոսում իշխող ֆաթիմյան դինաստիայի միջև 1105 օգոստոս 27-ին: Ռամլա քաղաքը գտնվում է Երուսաղեմից Ասկալոն տանող ճանապարհին: Ասկալոնը հետագայում դարձավ Պաղեստինում ամենամեծ Ֆաթիմյան ամրոցներից մեկը: 1099-1107 թվականներին ֆաթիմյան վեզիր հայազգի ալ-Աֆդալը Ասկալոնից էր իրականացնում իր հարձակումները նորաստեղծ խաչակրաց թագավորության վրա: Երկու զորքերը Ռամլայում հանդիպում են երեք անգամ՝ 1101, 1102 և 1105 թվականներին: Այս հանդիպումներից վերջինը համարվում է ամենաարյունարբու հանդիպումը:

Ռամլայի ճակատամարտ
Խաչակրաց արշավանքներ

Թվական 27 օգոստոս 1105
Վայր Ռամլա
Արդյունք Խաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Երուսաղեմի թագավորություն Երուսաղեմի թագավորություն Ֆաթիմյան խալիֆայություն
Հրամանատարներ
Երուսաղեմի թագավորություն Բալդուին I վեզիր Ալ-Աֆդալը և աթաբեկ Տուղտիկինը
Կողմերի ուժեր
անհայտ անհայտ
Ռազմական կորուստներ
անհայտ անհայտ

Այդ ժամանակ եգիպտական զորքը ապավինում էր արաբ և բերբեր հեծելազորի և սուդանցի նետաձիգերի վրա, և հենց այս փաստը առավելություն տվեց խաչակիրներին հաղթանակ տանելու այս ճակատամարտերում: Վերջիններս մշակել էին հետապնդման և շրջափակման մարտավարություն, որի նպատակն էր նվազեցնել եգիպտական զորքերի ազդեցությունը:

Ինչպես 1101 թվականի Ռամլայի ճակատամարտում, 1105 թվականին նույնպես խաչակիրների հեծելազորի և հետևակի հրամանատարն էր Բալդուին I.ը: Այս ճակատամարտում եգիպտացիներին էին միացել Դամասկոսի սելջուկ թուրքերը, ովքեր ունեին հեծյալ նետաձգեր, որն էլ մեծ սպառնալիք էր ներկայացնում խաչակիրների համար: Այնուամենայնիվ, երկար դիմադրությունից հետո, խաչակիրներին հաջողվեց ներխուժել քաղաք և ճակատամարտ տանել ամբողջ օրը: Բալդուինը կարողացավ կրկին հեռացնել թշնամուն ճակատամարտի դաշտից, բայց անկարող էր երկար հետապնդել: Այս ճակատամարտում նույնպես խաչակիրները իրենց հաղթանակը պարտական էին Բալդուին Ա.-ին: Չնայած այս պարտության էլ, եգիպտացիները շարունակում էին իրենց հարձակումները Երուսաղեմի թագավորության վրա: Հաջորդ հսկայական ընդհարումը ֆաթիմյանների և խաչակիրների միջև Յիբնեի ճակատամարտն էր 1123 թվականին:

Գրականություն

  • Dupuy, R. E. and T. N. Dupuy, eds. The Encyclopedia of Military History. New York: Harper & Row, 1977. ISBN 0-06-011139-9
  • Smail, R. C. Crusading Warfare, 1097–1193. New York: Barnes & Noble Books, 1995 [1956]. ISBN 1-56619-769-4