Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռամլայի ճակատամարտ (այլ կիրառումներ)

Ռամլայի ճակատամարտ, ռազմական ընդհարում Երուսաղեմի թագավորության խաչակիրների և Եգիպտոսում իշխող ֆաթիմյան դինաստիայի միջև 1102 թվականի մայիս 17-ին։ Ռամլա քաղաքը գտնվում է Երուսաղեմից Ասկալոն տանող ճանապարհին։ Ասկալոնը հետագայում դարձավ Պաղեստինում ամենամեծ Ֆաթիմյան ամրոցներից մեկը։ 1099-1107 թվականներին ֆաթիմյան վեզիր հայազգի ալ-Աֆդալն Ասկալոնից էր իրականացնում իր հարձակումները նորաստեղծ խաչակրաց թագավորության վրա։ Երկու զորքերը Ռամլայում հանդիպում են երեք անգամ՝ 1101, 1102 և 1105 թվականներին։ Այս հանդիպումներից վերջինը համարվում է ամենաարյունարբու հանդիպումը։

Ռամլայի ճակատամարտ
Խաչակրաց արշավանքներ
Թվական 17 մայիս 1102
Վայր Ռամլա
Արդյունք եգիպտացիների հաղթանակ
Հակառակորդներ
Երուսաղեմի թագավորություն Երուսաղեմի թագավորություն Ֆաթիմյան խալիֆայություն
Հրամանատարներ
Երուսաղեմի թագավորություն Բալդուին I վեզիր Ալ-Աֆդալը
Կողմերի ուժեր
500 հեծյալ 10000 զինվոր
Ռազմական կորուստներ
մոտավոր 500 անհայտ

Սխալ հետախուզության հետևանքով, խաչակիրների հրամանատար Բալդուին I-ը թերագնահատեց եգիպտական զորքը, որի թիվը հասնում էր մինչև 10000։ Մինչդեռ նա 500 հեծյալով նրանց դեմ դուրս եկավ մարտի դաշտ։ Արդեն ուշ էր զգալու իր սխալը և փախուստի դիմելու։ Զինվորների մեծ մասը կոտորվեցին, իսկ Բալդուինը մի քանի փրկվածների հետ շրջափակվեց Ռամլայի աշտարակում, բայց և նա կարողացավ փախուստի դիմել և դուրս գալ աշտարակից։ Նա արագորեն կազմեց ութ հազարանոց մի զորք՝ Ֆրանսիայից և Գերմանիայից ժամանած խաչակիրներից։ Նոր զորքով հասնելով Յաֆֆա, նա կարողացավ ճեղքել եգիպտական ճակատը և ստիպել վերջիններիս փախչել դեպի Ասկալոն։

Գրականություն խմբագրել

  • Dupuy, R. E. and T. N. Dupuy, eds. The Encyclopedia of Military History. New York: Harper & Row, 1977. ISBN 0-06-011139-9
  • Smail, R. C. Crusading Warfare, 1097–1193. New York: Barnes & Noble Books, 1995 [1956]. ISBN 1-56619-769-4