«Արմատապտուղներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ԱՐՄԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ''', բանջարային, կերային և տեխնիկական երկամյա բույսեր՝ թելուկազգիների (ճակն...»:
(Տարբերություն չկա)

18:10, 28 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

ԱՐՄԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ, բանջարային, կերային և տեխնիկական երկամյա բույսեր՝ թելուկազգիների (ճակնդեղ), խաչածաղկավորների (շաղգամ, գոնգեղ, բողկ), հովանոցավորների (գազար, նեխուր, ստեպղին, մաղադանոս) և բարդածաղկավորների (ճարճատուկ) ընտանիքներից։ Մշակում են գերազանցապես հյութալի արմատապտուղ ստանալու համար։ Մշակության առաջին տարում Արմատապտուղը տալիս են տերևների վարդակ ու արմատ, իսկ երկրորդում՝ ծաղկակիր ցողուն և սերմ։ Ցանքը կատարվում է շարային եղանակով, գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո։ Բերքահավաքը կատարվում է ձեռքով կամ հատուկ մեքենաներով։ Արմատապտուղների մշակումը տարածված է ամբողջ աշխարհում, ՀՍՍՀ-ում մշակում են շաքարի, կերի, սեղանի ճակնդեղ, գազար, մաղադանոս, նեխուր և մասամբ գոնգեղ։