«Օստ-Ինդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Օստ Ինդիա''' (անգլերեն {{lang-en|East Indies}}, բառացի՝ Արևելյան Հնդկաստան), տերմին, Հնդկաստանի, Հարավային...»:
(Տարբերություն չկա)

16:02, 29 Հուլիսի 2015-ի տարբերակ

Օստ Ինդիա (անգլերեն անգլ.՝ East Indies, բառացի՝ Արևելյան Հնդկաստան), տերմին, Հնդկաստանի, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայի որոշ երկրների նախկին անվանումը։ Առաջացել է ի հակակշիռ Վեստ–Ինդիա տերմինի, այն բանից հետո, երբ եվրոպացիները, որ նախկինում «Հնդկաստան» էին համարում 15-րդ դարի վերջին Կոլումբոսի հայտնագործած կղզիները Կարիբյան ծովում՝ Ամերիկայում, ճանապարհորդելով արևելյան ուղղությամբ՛, 16-րդ դարի սկզբին հասան Հնդկաստան թերակղզու ափերին։ Օստ Ինդիա անվանումը երկար ժամանակ պահպանվել էր, կապված, այսպես կոչված, անգլիական, հոլանդական, ֆրանսիական Օստ Ինդիա ընկերությունների և նրանց փոխարինած Հնդական ընկերության գաղութային գործունեության հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։