«Ո՞վ եմ ես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Ո՞վ եմ ես | բնօրինակ անվանում = 我是誰 | պատկեր = Jackie Chan who am i mov...»:
(Տարբերություն չկա)

17:38, 24 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Ո՞վ եմ ես (չինարեն՝ 我是誰, Wo shi shei, անգլ.՝ Who Am I?), Հոնկոնգյան ֆիլմ մարտական արվեստներով, որի ռեժիսորի և գլխավոր դերում Ջեկի Չանն է[1]:

Ո՞վ եմ ես
անգլ.՝ Who Am I?
Պատկեր:Jackie Chan who am i movie.jpg
Ո՞վ եմ ես
ԵրկիրՀոնկոնգ Հոնկոնգ
Ժանր
Թեմաամնեզիա
Թվական1998
ՊրեմիերաՀունվարի 17
Լեզու
Ռեժիսոր
Պրոդյուսեր
Սցենարի հեղինակ
Դերակատարներ
ՕպերատորԽան Սան Պուն
ԵրաժշտությունՆետան Վանգ
Պատմվածքի վայրՀԱՀ և Նիդերլանդներ
ԿինոընկերությունGolden Harvest
Տևողություն108 րոպե
Բյուջե120 րոպե
IMDbID 0127357

Սյուժե

Հատուկ ուժերի խումբը, որը աշխատում է ԿՀՎ-ի քողարկման տակ, ուղարկվում են առևանգելու մի խումբ գիտնականների, ովքեր զբաղվում են Աֆրիկյան ջունգլիներում երկնաքարի հետազոտմամբ, որն ունի կործանարար ուժ: Օպերացիան ավարտելուց հետո ամբողջ խմբին փորձում են վերացնել: Զինվորներից մեկը փրկվում է ինքնաթիռի վթարից հետո սակայն կորցնում է հիշողությունը և մոռանում է թե ով է ինքը: Հազիվ կենդանի նրան գտնում են բնիկները և տանում իրանց հետ: Երբ հետագայում նա կրկին հայտնվում է ինքնաթիռի վթարի տեղում սկսում է հիշել պատահածը և որոշում է վերադառնալ քաղաքակրթության, որպեսզի վերադարձնի հիշողությունը: Այն բանից հետո, երբ նա օգնում է անապատի մրցարշավի մասնակիցներին, նրան կամաց-կամաց վերադառնում է հիշողությունը: Եվ նա պատահաբար հայտնվում է ինքնաթիռի վթարի մեղավորների հետքերի վրա, ովքեր ցանկանում էին վաճառել երկնաքարերը: Եվ նա սկսում է փնտրել կենտրոնական գրասենյակը: Որոնումները տանում են նրան Ռոտերդամ, որտեղ նա կարող է հետևել և հաղթել հանցավոր խմբի ղեկավար Մորգանին:

Առանձնահատկություններ

<<Ո՞վ եմ ես>> ֆիլմը պատկանում է այն ֆիլմերի շարքին, որոնց անունը դրվել է ինչ-որ բառի կամ արտահայտության պատվին, որը արտասանվել է հերոսի կամ հերոսների կողմից: Մասնավորապես, այս ֆիլմը անվանվել է գլխավոր հերոսի բացականչությամբ: Երբ բնիկները գտնում են զինվորին և հարցնում թե նա ով է նա շփոթված պատասխանում է << Ով եմ ես>> : Բնիկներն էլ մտածելով որ դա նրա անունն է ամբողջ ֆիլմի ընթացքում նրան այդպես են դիմում:

Նկարահանումներ

Տանիքում կռվի տեսարանի ժամանակ Ռոնա Սմուրենբուրգին փոխարինում է Բրեդլի Ջեյմս Ադամը: Իսկ հերթական բարձր և ցածր հարվածների ժամանակ բարձր հարվածները իրականացվում էին մանեկենի ոտքի միջոցով:

Տարբերակները և ժամանակի փոփոխությունները

Ֆիլմն ունի տարբերակ, կարճեցված ամերիկական տարբերակը, որը տևում է 108 րոպե և Հոնգկոնգական տարբերակը, որը տևում է 120 րոպե: Հոնգկոնգական տարբերակը տարբերվում է մի շարք տեսարաններով, որոնք չեն մտել կարճեցված տարբերակի մեջ, որոնցից մի քանիսը ուղղում են ամերիկական տարբերակի սխալները (օրինակ Հոնգկոնգական տարբերակում բացատրվում է ինչու է գլխավոր հերոսի կոշիկները տարբեր տեսարաններում ուրիշ են): Այդ տարբերակը հետագայում թողարկվել է DVD տարբերակով:

Ժամանակի կարճեցումներ

Մոնտաժի ժամանակ ստիպված էին հանել այն տեսարանը, որտեղ Ջեկի Չանը վարում է ռնգեղջյուրին, քանի որ օպերատորը սխալ էր թույլ տվել: Խնդիրը կայանում էր նրանում, որ նորից նկարել այդ տեսարանը հնարավոր չէր, քանի որ Ջեկի Չանը ստացավ հերթական տրավման, կոտրեց կողոսկրը ռնգեղջյուրին վարելու ընթացքում:

Փաստեր

  • Ավտոմեքենան որով <<ով եմ ես>>-ը ե 2 աղջիկներ փախչում են հետապնդումից Mitsubishi Lancer Evolution IV ավտոմեքենան էր:
  • Ցեղը, որը օգնում է <<ով եմ ես>>-ին վերականգնել իր առողջությունը իրականում խոսում է 3 տարբեր լեզուներով, բայց չի խոսում այն լեզվով, որը պետք է լիներ այդ տեղում, որտեղ սցենարիստների գաղափարով տեղի են ունենում ֆիլմի զարգացումները:
  • Ֆիլմում կարելի է նկատել սենյակը, որի համարը 1954 է, հենց այդ թվականին էլ ծնվել է Ջեկի Չանը:
  • Ռոտերդամյան տան, որից իջավ Ջեկի Չանը, բարձրությունը կազմում էր 23 հարկ: Ջեկի Չանի թռիչքը նա նվիրեց իր ուսուցչին- Յու Ջիմ Յուանյուին, ով մահացավ ֆիլմի նկարահանման ավարտից քիչ առաջ:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ